Հայերեն


Ուկրաինային հաջողվել է ՌԴ-ից «կտոր պոկել»․ ի՞նչ իրավիճակ է բախման էպիկենտրոնում. հայացք ներսից

Աշխարհ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2.5 տարվա ընթացքում առաջին անգամ Ուկրաինայի ԶՈՒ-ին հաջողվեց գործողություններ իրականացնել հենց ՌԴ տարածքում։ Ռուսաստանի Դաշնության Կուրսկի, Լիպեցկի շրջանները, այսօր նաև Բելգորոդի շրջանները գտնվում են ռմբակոծության տակ։ 

Ուկրաինական կողմը ակտիվ տեղեկություններ է շրջանառում օկուպացված տարածքների, հազարավոր գերեվարված զինվորականների և խաղաղ բնակիչների մասին։

ՌԴ-ն հակահարված տվել է և շարունակում է պայքարել, որպեսզի կասեցնի ուկրաինացիների հնարավոր առաջխաղացումը: Շատ են տեղեկությունները Կուրսկի շրջանի բազմաթիվ բնակիչների մահվան մասին։ 

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը չի ցանկանում բանակցել Ուկրաինայի հետ, նա, մասնավորապես, նշել է․ «Ի՞նչ բանակցությունների մասին կարելի է խոսել այն մարդկանց հետ, ովքեր հարձակվում են քաղաքացիական անձանց, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կամ փորձում են վտանգներ ստեղծել միջուկային էներգիայի օբյեկտների համար»։

Դեռ մեկ շաբաթ առաջ, երբ իրավիճակը նոր էր սրվել, MediaHub-ը զրուցեց ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ, որը հերքեց, թե օկուպացված տարածքներ կան։ Սակայն, այսօր MediaHub-ը կապ հաստատեց Բելգորոդի և Կուրսկի շրջանի խաղաղ բնակիչների հետ, որոնք պնդում են՝ վիճակը բավականին ծանր է։ Եվ, ըստ մեր զրուցակցի, օկուպացված տարածնքներ, այո՛, արդեն կան։

«Առաջին օրերին նրանք կարողացել էին ճեղքել և ներխուժել ՌԴ տարածք, բայց մենք չվախեցանք, մտածելով, որ մեկ օրվա ընթացքում ամենը կլուծվի, սակայն, ռազմական բախումները շարունակվում են, սահմանամերձ գյուղերը  և փոքր բնակավայրերը գտնվում են օկուպացիայի տակ: Այսինքն, ուկրաինական ԶՈՒ–ին հաջողվել է Կուրսկի տարածքից «կտոր պոկել»: Եվ այն տեղեկությունը, որ 28 բնակավայր գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, իմ կարծիքով սխալ է, այն ավելի շատ է, քան 28 բնակավայրը: Ես անձամբ չեմ տարհանվել Կուրսկի շրջանից, վիճակը այդքան վատ չէ ամբողջ տարածաշրջանում, ինչպես ներկայացնում են»,– նշեց Կուրսկի բնակիչը։ 

Մեր զրուցակիցը նշեց, որ ՌԴ տարածք ներխուժած ուկրաինական ԶՈՒ   զինվորականները իրականում վարձկաններ են Ֆրանսիայից, Անգլիայից և այլ եվրոպական երկրներից, նրանց շարքերում ուկրաինացիներ գրեթե չկան։

Սահմանամերձ Բելգորոդի մեկ այլ բնակիչ իր հերթին նշեց, որ այսօր երեք անգամ Բելգորոդի տարածաշրջանում հայտարարվել է հրթիռային վտանգ։

«Չնայած, որ երեք անգամ հրթիռային վտանգ էր հայտարարվել՝ Բելգորոդում ավելի հանգիստ է, քան Կուրսկում։ Կուրսկում մարտեր են գնում, մարդիկ զոհվում են, Բելգորոդը սովոր է՝ արդեն 2.5 տարի է գրեթե ամեն օր հրթիռակոծություն, կրակոցներ, հրթիռային վտանգ է հայտարարվում»,– նշեց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ ուկրաինական ԶՈՒ–ն փորձել է ներխուժել ՌԴ տարածք նաև Բելգորոդի կողմից, սակայն, ռուսական զորքերը չեն թողել։

Թե՛ Կուրսկից, թե՛ Բելգորոդից մեր զրուցակիցները MediaHub-ի հետ զրույցում նշեցին, որ վիճակը սահմանին բարդ է, Կուրսկի բնակչությանը տարհանվում են, սակայն, նրանք հավատում են, որ Ուկրաինայի ԶՈՒ–ն հետ է «շպրտվելու»։ Թեև տեղեկություններ են շրջանառվում, որ Բելգորոդի տարածքից էլ են տարհանում բնակիչներին, սակայն, մեր զրուցակիցը նշեց, որ այդպես չէ և Բելգորոդում, համեմատաբար, վիճակը կայուն է։

Երկուսն էլ վստահ են, որ Կուրսկի Սուջա քաղաքը դարձել է թիրախ, որտեղ ամենաշատն են տեղի ունենում ուկրաինական կազմավորումների հարձակումները, քանի որ այնտեղ գազաբաշխման համակարգն է տեղակայված, որով գազ է մատակարարվում դեպի Եվրամիություն։

Հիշեցնենք, օրերս տեղեկություններ տարածվեցին, որ ուկրաինական ԶՈՒ–ն ներծուժել է ՌԴ տարածք, իսկ Կուրսկի մարզում օգոստոսի 6-ից շարունակվող մարտերի ընթացքում առաջին անգամ Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես ընդունել են, որ այնտեղ գործողություններ են իրականացնում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը «պատերազմը տեղափոխում է ագրեսորի տարածք»։ ՌԴ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 28 բնակավայր գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, Ուկրաինայի ԶՈւ հարձակումների հետևանքով զոհվել է 12 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 121 մարդ: Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտարարել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը Կուրսկի մարզի Բելովսկի շրջանում քիմիական զենք են կիրառել, հակառակորդի ներթափանցման խորությունը 12 կիլոմետր է, լայնությունը ճակատում՝ 40 կիլոմետր:

 

Մարիաննա Արամյան

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված