Հայերեն


«Նյութական վնասներ շատ կան»․ ինչ իրավիճակ է Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Օգոստոսի 12-ին, գիշերը ժամը 02:02-ին տեղի ունեցած երկրաշարժը վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղին։

Վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ բնակելի տներ են վնասվել։

«Նյութական վնասներ շատ կան։ Ահագին տների վրա ճաքեր են առաջացել, փլուզումներ չունենք։ Պետական հիմնարկներն էլ են վնասվել»,-ասաց նա։

Մաքսիմ Ավետիսյանի խոսքով՝ բնկաչության մոտ թեթև խուճապ է եղել, մոտ մեկ ժամ դրսում են մնացել։

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում վնասվել է 1878-1884 թվականներին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին (ժամ)։ Վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սանթուր Խաչատրյանը Iravaban.net-ին հայտնեց, որ եկեղեցու վրայի ճաքն է խորացել և մի քանի քար է ընկել։

«4 ընտանիքի՝ 60-ականներին կառուցված բնակելի տներն են վնասվել, թեթևակի ճաքեր կան։ Գիշերը, դե բնական է, խուճապի են մատնվել, վախ առաջացել է»,-նշեց նա։

Լիճք համայնքի վարչական ղեկավար Հրայր Հարությունյանը, ևս ասաց, որ վնասվել են մի քանի բնակելի տներ, մասնավորապես պատերին առաջացել են ճաքեր․ «Կան բնակիչներ, որ արդեն մոտեցել են, ասել են վնասների մասին, մի հատ հին պատ է փլվել։ Առանձնապես լուրջ վնասներ չկան։ Մեզ մոտ բավականին ուժեղ զգացվեց երկրաշարժը»։

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի վարչական ղեկավար Արարատ Սաֆարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մի քանի տան վրա ճաքեր են առաջացել, փլուզումներ չկան։

«Մի որոշ մաս դրսում է եղել, որ հանդարտվեց, գնացին տուն»,-նշեց նա։

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից հայտնել են, որ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում։

Այն զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել է 1 մագնիտուդից փոքր 10 հետցնցում (օգոստոսի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գավառագետի և Գեղամայի ակտիվ խզվածքային գոտում։ Հայտնի պատմական ուժեղ երկրաշարժերը այս գոտում տեղի են ունեցել 1226 և 1322 թվականներին համապատասխանաբար M=6.0 և M=6.5: Գործիքային շրջանում ամենաբարձր մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 1992 թվականի դեկտեմբերի 9-ին M=5,0:

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է ՀՀ և հարակից տարածքների սեյսմիկ մոնիթորինգ: Մշակվում և մեկնաբանվում են դիտակայաններից ստացվող տվյալները: Պարբերաբար գնահատվում է ընթացիկ սեյսմիկ վտանգը: Այս պահի դրությամբ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում, որը կարող է զգացվել բնակչության կողմից:


Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Հայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ ՍավգուլյանԱրցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա ԿոստանյանՀայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը Հայաստանի տարածքի մի մասը շարունակում է ռազմակալված լինել Ադրբեջանի կողմից․ Ավետիք Քերոբյան«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ հունիսի 7-ի ընտրություններին միասնական հանդես գալու, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը Այն մասին, թե որտեղ են վատնվում մեր բյուջեի միջոցները, և ինչպես դրանք վերադարձնել ժողովրդին. Ավետիք ՉալաբյանTeam Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia «Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Հրդեհ Արճիս գյուղում Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականըԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաՓոփոխությու´ն` միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Տիգրան ԱբրահամյանՄիասնության հանրահավաք Ազատության հրապարակում․ Գառնիկ ԴավթյանՊատերազմի ելքը և Հայաստանի հարավային դարպասը. Էկզիստենցիալ վտանգներ և շանսեր. Էդմոն ՄարուքյանԻսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ ԿալլասԿոտրում ենք ՔՊ-ականների սուտ միֆերը․ Գոհար ՂումաշյանԱնվտանգության փոփոխություն՝ իրական, երկարաժամկետ խաղաղություն` ուժի և դիվանագիտության միջոցով․ «Ուժեղ Հայաստան»Եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ ԱրաուխոՊետական պարտքի սպասարկումը չպետք է լինի այսքան թանկ և անարդյունավետ․ Ավետիք ՉալաբյանՀայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն՝ որպես տարածաշրջանային կայունության գործոն (տեսանյութ)Միասնության հանրահավաք․ շտկենք թիկունքներս՝ միասնաբար ու համերաշխորեն․ Գոհար ՄելոյանՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին, ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ ՓաշինյանՄիասնության ու փոփոխությունների հանրահավաք․ ապրիլի 11֊ին,ժամը 17.00,Ազատության հրապարակ․ Մամիկոն ԱսլանյանԱկնհայտ է որ սա վախի դրսևորում է․ Ալեն ՂևոնդյանՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ը
Ամենադիտված