Հայերեն


«Կարող ա՞ հղի ես»․ տղան փորձել է փրկել 14-ամյա աղջկա պատիվը

Ամենաընթերցված

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գառնիկ Ջ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Վերաքննիչ դատարանում այս գործով հետազոտվել են փաստեր, որոնց ընդհանուր իրավասության դատարանը հասու չի եղել, ավելին՝ մեղադրական դատավճիռ է կայացվել ու ամբաստանյալը դատարանի դահլիճից կալանքի տակ է առնվել՝ առանց հաստատապես ստուգելու ամբաստանյալի մեղավորության հարցը…

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ Գառնիկ Ջ.-ն, լինելով 22 տարեկան, 2014 թվականի ամռանը ««Կասկադում» ընկերների հետ զբոսնելիս ծանոթացել է 2001 թվականի դեկտեմբերի 2-ին ծնված, 12-ամյա դպրոցական աղջկա՝ Ալլայի հետ (անունը փոխված է):

Ըստ Գառնիկի նախաքննական ցուցմունքի՝ ինքն իմացել է, որ աղջկա 14 տարին բոլորած չէ, նա միայն դեկտեմբերին պիտի դառնա 13 տարեկան:

Սակայն աղջիկը դուր է եկել Գառնիկին, նա սկսել է հանդիպել Ալլայի հետ: Նրա 13-ամյակին նվերներ է մատուցել:

2015 թվականի ամռանը Գառնիկը 13-ամյա Ալլայի հետ գնացել է իր մորաքրոջ տուն: Այնտեղ փոխադարձ համաձայնությամբ Գառնիկն ու Ալլան սեռական հարաբերություններ են ունեցել: Ալլան կույս է եղել:

Դրանից հետո Գառնիկն ու Ալլան մի քանի անգամ էլ են սեռական հարաբերություն ունեցել:

2016 թվականի հունվարի 1-ին Ալլան գնացել է Գառնիկենց տուն՝ Նոր տարին շնորհավորելու:

Նկատելով Ալլայի մարմնի որոշակի փոփոխությունները՝ Գառնիկը նրան հարցրել է. «Կարող ա՞ հղի ես»: Նա անմիջապես հղիությունը որոշող թեսթ է գնել: Ստուգել են ու համոզվել, որ 14-ամյա Ալլան հղի է: Այդ մասին հայտնել են Գառնիկի մայրիկին, վերջինս էլ հյուր է կանչել Ալլայի մայրիկին ու հայտնել է նրան:

Ալլան մնացել է Գառնիկի տանը, դարձել է նրա փաստացի կինը:

Ալլային բժշկական հաշվառման են տարել ու պարզվել է, որ արդեն 32 շաբաթվա հղիություն ունի: Ալլայի մայրը զարմացել է՝ ասելով, թե… չի նկատել իր դստեր մարմնի որևէ փոփոխություն ու ոչինչ չի կասկածել:

Մարտ ամսին 14-ամյա Ալլան տղա է ունեցել: Նա որդու հետ ապրում է փաստական ամուսնու՝ Գառնիկի տանը, երեխայի հետ գտնվում է Գառնիկի խնամքի ներքո:

Գառնիկն իրեն մեղավոր է ճանաչել, բայց դատարանում պնդել է, թե սեռական հարաբերություններ ունենալու ժամանակ չի իմացել, որ Ալլայի 14 տարին բոլորած չէ:

Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալի պատճառաբանությունը անարժանահավատ է համարել ու նրան մեղավոր է ճանաչել ակնհայտ 14 տարին չբոլորած աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ հաշվի է առել, որ անչափահաս կինն ու նորածին երեխան գտնվում են նրա խնամքին, Ապրիլյան պատերազմի օրերին Գառնիկը կամավոր մեկնել է Արցախ:

Դատարանը հնարավոր է համարել Գառնիկ Ջ.-ի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը՝ մեղսագրված հոդվածով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ նշանակելով:

Բայցևայնպես, դատարանը Գառնիկ Ջ.-ին դատապարտել է իրական ազատազրկման, դա դեռ բավական չէ, նրան կալանքի տակ է առել դատական նիստերի դահլիճում՝ դատավճռի հրապարակման պահին՝ եզրահանգելով, որ ազատազրկման դատապարտման պարագայում, եթե ամբաստանյալը մնա ազատության մեջ, «կբարձրանա պատիժը կրելուց խուսափելու հավանականությունը…»:

Գառնիկ Ջ.-ն դատապարտվել է 2 տարի ազատազրկման ու անմիջապես առնվել է արգելանքի տակ:

Գառնիկ Ջ.-ից հօգուտ պետբյուջեի պետք է բռնագանձվեր նաև 70 հազար 74 դրամ՝ որպես անչափահաս Ալլայի նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության արժեք…

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Գառնիկ Ջ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Մայիս Հովհաննիսյանը:

Փաստաբանը նշել է, որ առաջին ատյանի դատարանը չի իրականացրել քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտում, ինչը հանգեցրել է անհիմն դատական ակտ կայացնելուն ու դատական սխալ թույլ տալուն:

Պաշտպանն ընդգծել է, որ դատարանը հաստատված է գնահատել Գառնիկի մեղքը՝ հիմնվելով Գառնիկի, Ալլայի ու նրանց ծնողների համատեղ հորինված անհիմն ցուցմունքների վրա, որոնք հաստատված չեն գործով ձեռք բերված փոխկապակցված այլ ապացույցներով:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացության մեջ փորձագետը նշել է, որ անչափահաս Ալլան իր տարիքից մեծ է երևում:

Գործով չի նշանակվել դատագենետիկական փորձաքննություն՝ պարզելու՝ Գառնիկ Ջ.-ն հանդիսանո՞ւմ է ծնված երեխայի կենսաբանական հայրը, թե՞ ոչ:

Պաշտպանը միջնորդել էր արդարացնել Գառնիկ Ջ.-ին՝ մեղսագրված արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով, կամ՝ բեկանել դատավճիռը, գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Վերաքննիչ դատարանում պաշտպանի բողոքին են միացել ինչպես ամբաստանյալ Գառնիկ Ջ.-ն, այնպես էլ տուժող աղջիկն ու նրա օրինական ներկայացուցիչը՝ մայրը:

Մեղադրող դատախազ Ռ. Մանուկյանն առարկել է բողոքի դեմ, պնդել է, թե առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ու հիմնավոր է, այն բեկանելու կամ փոփոխելու հիմքեր չկան:

Վերաքննիչ դատարանում Գառնիկ Ջ.-ն հայտնել է, թե 2015 թվականի դեկտեմբերի 25-ին է առաջին անգամ հանդիպել Ալլային: Ինքն աշխատել է Նորքի 9-րդ զանգվածում գտնվող ինտերնետ ակումբում: Ծանոթանալուց հետո շփվել է Ալլայի հետ:

2016 թվականի հունվարի 2-ին կամ 3-ին Ալլան իրեն պատմել է, թե հղի է Հովիկ անունով մի տղայից, ու եթե հարազատներն իմանան, իրեն կսպանեն: Ալլան խնդրել է օգնել: Հասկանալով, թե ինչ իրավիճակում է նա հայտնվել, ինքն առաջարկել է բոլորին ներկայացնել՝ իբր երեխան իրենն է, ինքն ու Ալլան պիտի ամուսնանան:

Հունվարի 14-ին՝ իր մոր ծննդյան օրը, մորն ասել է, որ Ալլան հղի է իրենից: Երկու օր անց Ալլան տեղափոխվել է իրենց տուն: Համատեղ կյանքի ընթացքում իրենք քնել են տարբեր սենյակներում, իրենց միջև երբևէ սեռական հարաբերություն չի եղել…

Երբ քրեական գործ է հարուցվել, ինքը ներկայացրել է իրենց հորինած պատմությունը: Նույնն ասել է նաև Ալլան: Մտածել են՝ գործը կկարճվի՝ նկատի ունենալով, որ Ալլան ապրում է իրենց տանը: Սակայն դատավճռով ինքը դատապարտվել է 2 տարի ազատազրկման ու կալանքի տակ է առնվել հենց դատարանի դահլիճում: Այդ ժամանակ են հասկացել, որ սխալվել են, որոշել են պատմել իրականությունը:

Տուժող աղջիկը՝ Ալլան, հայտնել է թե իր երեխայի հոր՝ Հովիկի հետ ծանոթացել է 2015 թվականի հունիսին Չարբախի զինվորական հավաքատեղիում, երբ բանակ էր ճանապարհում եղբորը: Հովիկը ծանոթացել է նաև իր մայրիկի հետ: Հովիկն ասել է, որ նորոգման աշխատանքներ է կատարում, մայրը առաջարկել է, որ նա նորոգման աշխատանքներ կատարի իրենց վարձած տանը: Մայրը որպես մատուցողուհի է աշխատել՝ մի ամբողջ օր աշխատել է, մի օր եղել է տանը: Հովիկը սկսել է նորոգման աշխատանքներ կատարել իրենց տանը՝ ներկել է պատերը, այդ ընթացքում իրենք մտերմացել են: Հովիկը խոստացել է ամուսնանալ իր հետ, իրենք սեռական հարաբերություններ են ունեցել իրենց տանը՝ մոր բացակայության օրերին… Պարզելով, որ հղի է, ինքը Հովիկին ասել է, որ նրանից երեխայի է սպասում: Հովիկն այլևս իր հետ չի շփվել, հեռացել է իրենից: Ինքը վախեցել է հարազատներից: Դեկտեմբերին, երբ վեց ամսական հղի էր, ինտերնետ ակումբում ծանոթացել է Գառնիկի հետ, նրան պատմել է իր վիճակի մասին ու խնդրել է օգնել իրեն: Գառնիկը համաձայնել է, ասել է՝ այնպես կանի, որ ինքը խնդիրներ չունենա… Իրականում ինքն ու Գառնիկը երբեք սեռական հարաբերություն չեն ունեցել…

2016 թվականի մարտի 13-ին ծնվել է իր որդին, ինքը շարունակել է ապրել Գառնիկենց տանը, բայց իրենք քնել են տարբեր սենյակներում: Հղիության ընթացքում ինքը շնչառական խնդիրներ է ունեցել, Գառնիկի մայրը քնել է իր հետ նույն սենյակում և խնամել է իրեն… Հետագայում էլ իրենք շարունակել են հորինած պատմությունը ներկայացնել, որպեսզի ինքը խայտառակ չլինի:

Երբ Գառնիկը դատապարտվել է, նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Ալլայի մայրն այդ ժամանակ դստերը Գառնիկի ընտանիքի խնամքին հանձնած՝ գտնվել է Ռուսաստանում: Գառնիկի մայրը զանգել է նրան, ասել է, թե երեխաներն իրենց խաբել են, Ալլայի երեխայի հայրը Գառնիկը չէ, այլ՝ Հովիկ անունով մեկը, Գառնիկը միայն փորձել է օգնել հղիացած Ալլային…

Գառնիկի մայրը նշել է, որ Ալլայի իրական տարիքն ինքն իմացել է հիվանդանոցում, իմացել ու ապշել է, քանի որ մինչ այդ իրեն ասել էին, թե Ալլան… 17 տարեկան է:

Ստուգվել են Գառնիկի ու Ալլայի հեռախոսների վերծանումները, որոնցով հաստատվել է, որ նրանք սկսել են հեռախոսով շփվել 2015 թվականի դեկտեմբերի 30-ից, երբ Ալլան վեց ամսական հղի էր…

2016 թվականի նոյեմբերի 8-ին՝ առաջին ատյանի դատարանի դատավճռի հրապարակումից երեք ամիս անց, կատարվել է դատագենետիկական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ բացառվում է Գառնիկ Ջ.-ի հայրությունը՝ Ալլայի որդու նկատմամբ…

Հարցաքննվել է վկա Հովիկը՝ երեխայի ենթադրյալ հայրը: Նա նշել է, թե Ալլայի հետ միայն զբոսնել է, երբեք սեռական հարաբերություն չի ունեցել, նրանց տանը եղել է միայն մեկ անգամ՝ սուրճ խմելու էին հրավիրել: Վկա Հովիկը հրաժարվել է հանձնել արյան փորձանմուշ՝ դատագենետիկական փորձաքննության համար:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ալեքսանդր Ազարյան, Տիգրան Սահակյան, Մխիթար Պապոյան կազմով, պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն. բեկանել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, գործն ուղարկել է նույն դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու, որպեսզի արդեն հիշատակված փաստական հանգամանքները դարձվեն քննության առարկա:

Վերաքննիչ դատարանը նաև փոփոխել է Գառնիկ Ջ.-ի խափանման միջոց կալանավորումը, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըԱրամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Մայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանԵվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Այս իշխանությունը 8 տարի կռվում է մեր եկեղեցու դեմ, Ուժեղ Հայաստանում դա չի լինելու․ Ավետիք Չալաբյան Քամին և արևը պատմության մեջ առաջին անգամ շրջանցել են գազին Օրերս կայացավ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի սիրողական ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումըԵրբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ հարգալից աշխատանքային հարաբերություններ ինձ պիտակավորում են որպես ռուսամետի. Գագիկ ԾառուկյանՓաշինյանը կարող է շարունակել թմբուկ նվագել, մինչ Սամվել Կարապետյանը բերելու է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Գույքահարկը իջեցնող քաղաքական ուժը կհաղթի Երևանում. Հրայր ԿամենդատյանՄեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից. Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Գագիկ Ծառուկյան«Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ընտրություններին ընդառաջ՝ կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ. Ուժեղ ՀայաստանԿամ դու կգնաս ընտրությունների կամ 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Արմեն Մանվելյան2018-ին ձեռ էին առնում նրանց, ովքեր ասում էին, թե իրենք եկել են՝ Արցախը հանձնելու համար. Մենուա ՍողոմոնյանԱնվարան գնացեք ընտրության. ձեզանից է կախված, կունենա՞ք պետություն, թե՞ ոչ. Արտակ Զաքարյան Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 300000 ազերի չի վերաբնակեցվելու Հայաստանում. Հրայր ԿամենդատյանԸնտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ ԿարապետյանՄեզ մեկ Սաֆարովից չկարողացան պաշտպանել, իսկ 300.000 ադրբեջանցուց ինչպե՞ս են պաշտպանելու․ «Ուժեղ Հայաստան»Լարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ Հայաստանի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Էդմոն ՄարուքյանԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Նարեկ»-ը՝ որպես օրհնություն. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Ավան վարչական շրջանում էՄենք փոփոխություն կբերենք մեր երեխաների ապագայի համար․ «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արմավիրում է․ ԲՀԿՄեզ պետք է մարզի բնակիչների օգնությունը իմանալու համար ցանկացած մարզի խնդիրները․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է Ավանում«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըԶոհվածների ընտանիքները և արցախահայությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում․ ԿարապետյանՄենք ամեն ինչ անելու ենք մարդկանց համար, ոչ թե մեր գրպանների․ Սամվել ԿարապետյանՆոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել ենՇատ մեծ տնտեսական գոտի Հրազդանում․ ԿարապետյանՊակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելԿոտայքի մարզում մոտ 27% բնակչության աղքատ են․ Սամվել ԿարապետյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել է ԷջմիածինԵս Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոցՎարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Ֆիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտինՌուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված