Հայերեն


Միջազգային քրեական դատարանը բալասան չէ՝ Միջազգային կառույցը չի պաշտպանի ՀՀ-ն Ադրբեջանի հարձակումներից և «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումից. ինչի՞ վրա է հույս դրել Փաշինյանը

Քաղաքականություն

«Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է.

«Միջազգային քրեական դատարանը բալասան չէ՝ Միջազգային կառույցը չի պաշտպանի ՀՀ-ն Ադրբեջանի հարձակումներից և «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումից՝ ինչի վրա է հույս դրել Փաշինյանը»։

ՀՀ-ն 2024թ․-ի փետրվարի մեկից դարձավ Հռոմի ստատուտին միացած 124-րդ երկիրը և արևելաեվրոպական խմբից 19-րդ երկիրը։ Ստատուտի վավերացումը նշանակակում է երկրում Միջազգային քրեական դատարանի իրավասության ճանաչում։ ՀՀ կառավարությունը մեծ հույսեր է կապում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Բաքվից կողմից նոր ագրեսիայի կանխարգելման առումով հենց այդ ստատուտի վրա հենվելով։ ՀՀ-ն պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանին, սակայն դա ոչ մի կերպ չի ազդում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության վրա և չի խանգարում Բաքվին նոր զինատեսակներ գնել Թուրքիայից, Իսրայելից, Պակիստանից և այլ երկրներից։ Միջազգային քրեական դատարանը չի խանգարում Ադրբեջանի նախագահին ՀՀ սուվերեն տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան»։ Ադրբեջանի ԶՈՒ-րը շարունակում են գտնվել ՀՀ սուվերեն տարածքում՝ այդ թվում Վարդենիսում և Ջերմուկում։ Սակայն Միջազգային քրեական դատարանի մեխանիզմները չեն ստիպում Իլհամ Ալիևին հրամայել սեփական զորքերին դուրս գալ այդ տարածքներից։

ՀՀ իշխանությունները ցանկանում են Միջազգային քրեական դատարանը ներկայացնել, որպես ՀՀ տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման կարևորագույն մեխանիզմ՝ կամ Սյունիքի նկատմամբ Բաքվի հավակնությունները զսպող գործիք։ Չմոռանանք, որ Ադրբեջանն՝ Արևմուտքի, ԵՄ-ի կարևորագույն էներգետիկ գործընկերն է՝ ԵՄ-ն շարունակում է ավելացնել էներգակիրների գնումներն Ադրբեջանից և Բաքվի հետ կառուցում է «Արևելք-Արևմուտք» կամ «Կասպից ծով-Սև ծով» էներգետիկ-տրանսպորտային միջանցքը։

Նիկոլ Փաշինյանի և թիմի դիլետանտական մոտեցումը բանակի ամրապնդման, տնտեսության հզորացման և ՀՀ պաշտպանունակության ամրապնդման հարցերում՝երկիրը հասցրել են կոլապսի։ ՀՀ քաղաքացիների զգոնության բթացման և սեփական PR-ի համար իշխանությունները Միջազգային քրեական դատարանը ներկայացնում են, որպես ՀՀ բոլոր աղետների համար բալասան։ Չնայած Միջազգային քրեական դատարանի հանդեպ կան բազմաթիվ հարցեր, անգամ Արևմուտքի կողմից։ Հիշեցնենք, որ 2020թ․-ին ԱՄՆ-ն մեղադրել է Միջազգային քրեական դատարանը կողմնակալ հետաքննությունների և կոռուպցիայի մեջ։

Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ չնայած ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների բազմաթիվ կոչերին Միջազգային քրեական դատարանն ոչ մի քայլ չի ձեռնարկել սեփական բարեփոխման համար և շարունակում է իրականացնել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հանդեպ քաղաքական մոտիվացիա պարունակող հետաքննություններ, այդ թվում Իսրայելի հանդեպ։ Բացի այդ, Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մաքինանին հայտարարել է, որ Վաշինգտոնն ունի լուրջ կասկածներ, որ Միջազգային քրեական դատարանի դատախազության գրասենյակում առկա են կոռուպցիան երևութներ։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ն չի հանդիսանում Միջազգային քրեական դատարանի անդամ։ 2002թ․-ին նրանք ընդունել են հատուկ որոշում, որը թույլ է տալիս կիրառել ռազմական ուժ՝ ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների քաղաքացիներին զենքի ուժով ազատելու համար։ 2019թ․-ին ԱՄՆ-ն սահմանափակումներ է կիրառել Դատարանի ներկայացուցիչներին վիզաների տրամադրման հետ կապված, որոնք անմիջապես պատասխանատու են ամերիկացի զինվորականների հանդեպ դատավարությունների համար։

Նշենք, որ Միջազգային քրեական դատարանն ու նրա որոշումները չօգնեցին Արցախի հայերին մնալ իրենց պատմական հողերում, չեն պաշտպանել Արցախի հայերին էթնիկ զտումներից և չեն խոչընդոտել Ադրբեջանի զինուժին գրավել ռազմավարական դիրքեր՝ ՀՀ սուվերեն տարածքում։ Այպիսով, Ադրբեջանը չի պատրասվում իրականացնել Միջազգային քրեական դատարանի որոշումները ՀՀ-ի կամ Արցախի մասով։ Պետք է հասկանալ, որ Բաքուն ունի ավելի գլոբալ ռազմավարական նպատակներ՝ Թուրքիայի հետ միասին կառուցել «Մեծ Թուրան», որն ուղղված է Արևմուտքի հակառակորդների՝ Չինաստանի, Իրանի և ՌԴ-ի դեմ։ Դրա դիմաց ԵՄ-ն ու Միջազգային քրեական դատարանն աչքն են փակելու ՀՀ-ի դեմ Բաքվի քայլերին վրա՝ Արցախում մշակութային, պատմական, կրոնական ժառանգության ոչնչացման վրա, ինչպես նաև ավտորիտար Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների մակարդակի վրա։ Իսկ ադրբեջանական նավթի ու գազի գնումները միայն ավելանալու են եվրոպական երկրների կողմից։

Փաշինյանը քավության նոխազներ է գտել Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ամեն ինչ անում են Փաշինյանի վերընտրության համար Խնդրանքս մեկն է՝ այս 10 000 դրամի նոր եկամուտով ուրախանալու ֆոնին, դա չդառնա ԱԺ ընտրություններին քո ելակետը. Մանթաշյան Թուրքիայի արևային և քամու էներգետիկայի հզորությունը գերազանցել է 40 հազար ՄՎտ-ն Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում Անկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ ԱկոպյանԹոշակները կբարձրանան, հետո դա քթներիցս են բերելու. Էդմոն Մարուքյան Պետք է մի կողմ դնենք տարաձայնությունները և միասին պայքարենք իշխանափոխության համար․ Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին, ժամը 15:00-ինՀայի տեսակի հարատևումը կախված է մեզանից․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը կորցնելու ռիսկն օր օրի աճում է, քանի որ ընդդիմադիր դաշտում հետաքրքրիր վերադասավորումներ են տեղի ունենում. Աննա ԿոստանյանՓողը կենտրոնացված է մի քանի ընտանիքի ձեռքերում. Նաիրի ՍարգսյանԵրաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը. Վահե ՀովհաննիսյանԻնչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները․ խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ է. Էդմոն Մարուքյան Ինչու՞ է վրդովվել ԿԳՄՍ նախարարը. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվեց Duson-ի և Inecobank-ի կազմակերպած խաղարկությունը Զինվորը պետք է վստահ լինի, որ իր թիկունքում կա ոչ միայն զենք, այլև՝ ուժեղ տնտեսություն․ Ծառուկյանը՝ երաշխավորված խաղաղության մասին Մեր ընդերքը, ճանապարհները, ջուրը քիչ֊քիչ մեր ձեռից վերցնելու են, եթե նույն անտարբերությամբ ապրենք. «Համահայկական ճակատ» Շարժում«ՀայաՔվեն» ստիպեց բարձրացնել թոշակները. Մենուա Սողոմոնյան Դեռ երեկ ՔՊ-ական նախարարները, կտրված լինելով իրականությունից, մեզ անվանում էին «պոպուլիստներ» և հոխորտում, թե թոշակների բարձրացումն անհնար է. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունը կենսաթոշակների բարձրացման հարցովՈ՞ւմ կենսաթոշակները կբարձրանան և որքանով. ներկայացրել է Արսեն Թորոսյանը Գյուղացին չպետք է լքված լինի․ ծրագրի չորրորդ կետի սոցիալական ուղերձը Պետական գանձարանը՝ վերնախավի համար, խոստումները՝ ժողովրդի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր՝ երկու անվանակարգում Պղինձը Հայաստանի տնտեսական առաջխաղացման բանալին է Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան Այս իշխանությունն իր հետ բերած բոլոր դժբախտություններից բացի նաև Երևանն է վերածել քարուքանդ քաղաքի․ Տիգրան Աբրահամյան Հայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՓետրվարի վերջին երկնքում կշարվեն վեց մոլորակներ. ի՞նչ և ինչպե՞ս կարելի է տեսնել ՀՀ-ում լավ կյանքը հասանելի է բոլոր նրանց, որոնք կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով. ՓաշինյանԳլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը ԱՄՆ-ի հшրձակման դեպքում Իրանը թշնшմիներին այնպիսի դաս կտա, որը նրանք երբեք չեն մոռանա. Իրանի պաշտպանության նախարարԵրևանի N 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է կաշառքի ու հափշտակության մեղադրանքովHermès-ը ներկայացրել է Cape Cod պաշտամունքային ժամացույցի մինի տարբերակը․ փոքրիկ շքեղություն՝ դաստակինԹեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչԿառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանԱյսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա Տոնոյան«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանՄեքսիկան 2,000 զինվnր է ուղարկել Խալիսկո՝ կարտելի առաջնորդի մшհվանից հետո Այս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». ԶելենսկիՍամվել Կարապետյանը որոշում ունիՍամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ երկրում աղքատության հաղթահարում, անվտանգության ապահովում․ բերելու է այս փոփոխություններն իր դեմքով․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը գիտի՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է կալանքի տակ պահում․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ ԿարապետյանՆրանք վախենում են Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու փաստից․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված