Հայերեն


Քաղաքացիների վարկերն աճում են ստացած եկամուտներից անհամեմատ ավելի արագ

Հասարակություն

2024թ. հունիսին ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 5.5 տրիլիոն դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից 19.4%-ով ավելի: Այդ 19.4% աճին ամենամեծ նպաստումն ունեցել է սպառողական վարկերի աճը՝ 6.4 տոկոսային կետ։ 2024թ. հունիսին դրանց ծավալը՝ 1.25 տրիլիոն դրամ, գտնվել է պատմական ամենաբարձր մակարդակում։ Այն մեկ տարվա ընթացքում աճել է 29.5%-ով, իսկ միայն մեկ ամսում (մայիսի համեմատ) աճն արագացել է 4.5 տոկոսային կետով։ Վարկերի ընդհանուր ծավալի աճին հաջորդ ամենամեծ նպաստումն ունեն հիփոթեքային վարկերը՝ 4.8 տոկոսային կետ:

Դրանց ծավալը՝ 1.17 տրիլիոն դրամ, ևս պատմական ամենաբարձրն է և նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցում է 22.5%-ով։ Այսինքն` բանկային համակարգի ամբողջ վարկային պորտֆելի ավելի քան 45%-ը կազմում են միայն այս երկու վարկատեսակները, որոնք աճում են «տպավորիչ» բարձր տեմպերով։

Գործող իշխանությունը, իրեն բնորոշ «անհոգությամբ», այս աճող ցուցանիշները կարող է ներկայացնել՝ որպես հերթական «նվաճում» («աննախադեպ», «պատմական ռեկորդ»)՝ ապացուցելու, թե շնորհիվ իրենց վարած տնտեսական քաղաքականության՝ ներկայումս ՀՀ քաղաքացու կենցաղային ու ֆինանսական պայմանները միայն բարելավվել են։

Դեռևս 2023թ. հոկտեմբերի 31-ին կայացած ասուլիսում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, անդրադառնալով 2023թ. սեպտեմբերի վերջի դրությամբ սպառողական վարկերի զգալի աճին, նշել էր.

«Բավականին լավ, առողջ ցուցանիշ է։ Դա պայմանավորված է նաև եկամուտների աճով, որը դեռևս շարունակվում է Հայաստանի Հանրապետությունում՝ որոշակի ճյուղերում։ Պայմանավորված է նաև աճ ապահովող սեկտորների բնական ցիկլով, որովհետև, եթե մարդիկ օգտվում են հիփոթեքից, ձեռք են բերում անշարժ գույք, բնականաբար, անշարժ գույքը ձեռք բերելուց կամ ստանալուց հետո իրենց բնակարանները պետք է կահավորեն, վերանորոգեն և պիտանի դարձնեն կյանքի համար։ Ուստի կարծում ենք, որ այս տարվա ընթացքում մենք տեսնելու ենք վարկային պրոդուկտների առաջարկներ, աճի բավականին առողջ տեմպեր»:

ՀՀ ԿԲ նախագահի վերոնշյալ հայտարարությունն այդ ժամանակահատվածի համար համեմատաբար նվազ խոցելի էր, քանի որ այդ ժամանակահատվածում գոնե միջին անվանական աշխատավարձի աճի տեմպը գերազանցում էր սպառողական վարկերի ծավալի աճի տեմպին (հիշեցնենք, որ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 2023թ. սեպտեմբերին ֆիզիկական անձանց տրված սպառողական վարկերի ծավալն աճել էր 14.3%-ով, իսկ նույն ժամանակահատվածի՝ հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության կուտակային ցուցանիշը կազմել էր 9.7%, և անվանական աշխատավարձն աճել էր 16.6%-ով)։

Մինչդեռ այս տարվա հունիսին արձանագրված «նվաճումը» վկայում է լիովին այլ՝ մտահոգիչ իրավիճակի մասին։ Մի կողմից՝ սպառողական և հիփոթեքային վարկերի ծավալների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են տնտեսական աճի տեմպին (հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4%, միայն հունիսին՝ անցյալ տարվա հունիսի համեմատ՝ 7.1%), իսկ մյուս կողմից՝ դրանք շատ ավելի բարձր են, քան բնակչության եկամուտների աճի տեմպը։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում տնային տնտեսությունների, ասել է թե՝ քաղաքացիների մեծ մասի պարագայում եկամտի հիմնական աղբյուրն աշխատավարձն է և արտերկրից ստացված դրամական փոխանցումները։ Եթե պարզ համեմատական անցկացնենք բնակչության վարկերի աճի, վերջիններիս ստացած ամսական աշխատավարձերի և արտերկրից կատարված ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքի (ներհոսքի և արտահոսքի տարբերության) ցուցանիշների միջև, կտեսնենք, որ 2024թ. հունվար-հունիս ժամանակահատվածի դրությամբ միջին ամսական աշխատավարձը զգալիորեն ցածր տեմպով (6.8%-ով) է աճել տնտեսական աճի համեմատ: Իսկ ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ մեծությունը նույնիսկ նվազել է՝ ընդ որում, բավական կտրուկ՝ գրեթե կրկնակի, ինչը, ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությամբ պայմանավորված՝ արտածին գործոնների ազդեցության զգալի թուլացման արդյունք է։

Պարզ լեզվով ասած՝ ՀՀ քաղաքացիներն առավել հաճախ են սպառողական վարկեր վերցնում կենցաղային պայմանները բարելավելու համար, քանի որ նրանց ընթացիկ եկամուտները չեն բավականացնում բոլոր անհրաժեշտ ծախսերը կատարելու համար, և ստիպված գնում են պարտքեր կուտակելու քայլին։

Ինչ վերաբերում է հիփոթեքային վարկերի ծավալի զգալի աճին, ապա «պահանջարկի» ավելացմանը, կարելի է ասել, մղեց հենց ՀՀ կառավարությունը։ Հիփոթեքային շուկան գերտաքացավ այն ժամանակ, երբ կառավարության կողմից որոշում կայացվեց անշարժ գույքի առաջնային շուկայից ձեռք բերված բնակարաննների ծրագրով աստիճանաբար կրճատել եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը, և այն դադարեցնել՝ Երևանում՝ 2025թ.-ից, մայրաքաղաքին մոտ մարզերում՝ 2027թ.-ից, իսկ մնացած մարզերում՝ 2029թ.-ից։ Այս փոփոխությունը «ստիպեց» բոլոր կառուցապատողներին արագ շինթույլտվություններ ստանալ, իսկ քաղաքացիներին՝ հնարավորինս արագ հիփոթեքային վարկեր ձևակերպել՝ պարզապես ծրագրից օգտվելու հնարավորությունը բաց չթողնելու համար։

Հիփոթեքային վարկերի աճը ոչ մի պարագայում չի կարելի դիտարկել՝ որպես քաղաքացիների եկամուտների և կենսամակարդակի բարելավման ցուցիչ։ Ավելին, հենց հիփոթեքով բնակարանների ձեռքբերումն էլ իր հերթին՝ ազդել է սպառողական վարկերի աճի վրա. չէ՞ որ, եթե քաղաքացու եկամուտները բավարար չեն, ապա բնակարանի վերանորոգման ու կահավորման միջոցներ գտնելու միակ հասանելի տարբերակը մնում է սպառողական վարկը՝ շատ դեպքերում հենց այդ նույն ձեռք բերված բնակարանի գրավադրմամբ։

Ավելորդ է խոսել այն մասին, որ եթե առկա է սպառողական ու հիփոթեքային վարկերի նմանօրինակ աճ, սակայն քաղաքացիների եկամուտների համարժեք աճ չի արձանագրվում, ապա վաղ թե ուշ կարող է խնդիր առաջանալ, թե ի՞նչ միջոցներով են մարվելու այդ վարկերը։ Մասնավորապես, հիփոթեքային վարկերը տրվում են երկարաժամկետ՝ ընդհուպ մինչև 30 տարի մարման ժամկետով, ու պետության ներկա բարձր անորոշությունների պայմաններում, երբ ՀՀ տնտեսությունն ամբողջությամբ կախյալ վիճակում է արտաքին ու ժամանակավոր գործոններից, եթե մարդկանց եկամուտները թույլ չտան մարել այդ վարկերը, առաջանալու է պարտքային մեծ բեռ, ժամկետանց վարկային պարտավորություններն իրենց բացասական ու լուրջ հետևանքներն են թողնելու թե’ քաղաքացու, թե’ բանկային համակարգի, և թե’ պետության ֆինանսական կայունության վրա։ Պետության անելիքն առնվազն պետք է լիներ վարկավորման աճը տնտեսությանը համահունչ դարձնելը, սակայն, ինչպես շատ այլ ոլորտներում, այնպես էլ այստեղ, պետության կառավարիչներն ամենը թողել են ինքնահոսի։

«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավոր
Ամենադիտված