Հայերեն


Ես պայման եմ դրել. Բագրատ Սրբազան

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Քաղաքացիական հասարակության վերին աստիճանը՝ բարոյական հասարակություն

Ես պայման եմ դրել. այն քաղաքական միավորները, որոնք դատապարտել են հունիսի 12-ը, նրանց հետ են մեր հարաբերությունները: Ովքեր չեն դատապարտել, այս ժողովրդի հետ կապ չունեն։ Նույնը վերաբերում է անհատներին։ Սա պարզապես այս դրվագին վերաբերող մի մոտեցում չէ։ Սա բխում է հասարակության և նրա շարժիչ ուժերի վերաբերյալ իմ խորքային պատկերացումներից, որոնցից մի մասն ուզում եմ ներկայացնել ձեզ։
Տեխնոլոգիաների զարգացումը բերում է մարդկանց հարաբերությունների փոփոխմանը, մենք կարծես ապրում ենք գլոբալ խաղատանը կամ գլոբալ լունապարկի մեջ՝ հայտնագործության և դրամի, նյութի ու տեխնիկայի հետ միասին: Մինչդեռ  այսօր ինքնության կորստի վտանգի, հուսահատության, վախի, անորոշության և անհատապաշտության հոսանքին դեմ-հանդիման գտնվող մարդն ամեն ինչից առավել մարդու և Աստծո կարիքն ունի:

Համայնքային կյանքի գիտակցությունն ու անհրաժեշտությունը փոխարինվում է  անհատապաշտության գաղափարով, և որպես հետևանք, մարդու իրական կարիքները և զգացումները, հատկապես՝ մարդը մարդու կարիքն ունենալու բացարձակ գաղափարն աննկատ կերպով տեղատվություն է ապրում և պտտվում է սպառողականության թելադրանքի շուրջ, որում ահռելի դերակատարություն ունի ժամանակակից մեդիա աշխարհն իր բոլոր դրսևորումներով՝ բացասական և տագնապալի լուրերով մարդուն պահելով կախվածության և տագնապի մեջ՝ նրան զրկելով մտածելու և իրական կարիքները գնահատելու կարողությունից: 

Իրական արվեստը, մշակույթը, մարդկային բոլոր ազնիվ զգացումները դառնում են ապրանք, գովազդի միջոց՝ վերացնելով այս բոլորի վեհությունն ու խորհրդավորությունը, մարդուն իր բոլոր ապրումներով վերածելով և գրեթե հավասարեցնելով ապրանքի կամ թվանիշի աստիճանի: Սերը և սիրո զգացումը վերածվում է ժամանցային մի երևույթի, որում սիրո սրբությունն ու սրբազնությունը նկատվում է լուսանցքային և անկարևոր: Այս իմաստով մարդկությունը հայտնվել է քաղաքակրթական համահարթեցման ալեբախումների մեջ: 
Խելահեղ արագությամբ զարգացող տեխնոլոգիաները մարդու երջանկությանը ծառայելու պատրանքն են ստեղծում՝ փորձելով հատկապես տնտեսական ու նյութական միջոցներով, ամեն ինչում առանց սահմանի՝ ազատականության իդեալով բավարարել մարդկային կարիքները: Մարդն ըստ էության մեր ժամանակներում դառնում է անդեմ սպառող, համարակալված ապրանք:

Սա մի աշխարհ է, որտեղ.

-       Մարդը ենթարկվում է շուկայական հարաբերությունների  օրենքների անխուսափելի անարդարություններին,
-       զանգվածային լրատվամիջոցների և զվարճանքի հսկայական ալիքը  փորձում է մարդու արժեքընվազեցնել և հասցնել սոսկ ֆիզիկական գոյության՝ թիրախ դարձնելով մարդկային արժանապատվությունն ուպատասխանատվության զգացումը, 
-       մարդու բարեկեցության և արժեհամակարգի ձևավորման հիմնական ազդակներ ընկատվում են սոցիալ-տնտեսական պայմանները, և ոչ՝ բարոյական և հոգևոր արժեքները, 
-       շրջակա միջավայրի և բնության նկատմամբ ունեցած ըմբռնումը տևապես բախվում է տնտեսական շահերին և զարգացմանը, 
-       կենսաբարոյագիտական խնդիրներն անասելի արագությամբ զարգացող գիտատեխնոլոգիական միջոցների պատճառով թափանցում են մարդու կյանքի ամենասրբազան ոլորտները՝ ստիպելով որոշում կայացնել կյանքի սկզբնավորությանն ու մահվանն առնչված հարցերում: 

Ժամանակակից աշխարհն ուզում է մարդուն դարձնել միայն տնտեսական էակ։ Այսօրվա իշխանություններն էլ լծված են հենց այդ գործին՝ մարդուն դարձնելու տնտեսական էակ, ոչ մի բան, սպառող՝ այդ բառի լայն իմաստով, սպառող, և ոչ՝ ստեղծող, մի էակ, որը սպառում է իր ինքնությունը, իր եսը, իր հայրենիքը, իր հավատը, ու մեխանիզացված, տնտեսական նիշ դարձած՝ շարունակում մեխանիկորեն ապրել այս կյանքը։
Այդ մարդուն անվանում են «քաղաքացի», բայց արդյոք դա՞ է այն քաղաքացին, որին արժանի է մեր հայրենիքը, և որը կարող է դիմակայել մեր հայրենիքին սպառնացող խնդիրներին, որը կարող է գնահատել ու սիրել մեր ամբողջական Հայաստանը՝ պատմական և իրական։

Հայաստանի նորագույն պատմության վերջին դրվագներից մեկում՝ հունիսի12-ին, «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների մի ստվար զանգված լուռ գտնվեց քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անարդարությունների, ազատության և արժանապատվության ոտնահարման իրողությունների հանդեպ։ Մի խումբ էլ պոկվեց նրանցից և հստակորեն արտահայտվեց՝ հավատարիմ մնալով մարդկային և բարոյական արժեքներին։
Կարո՞ղ է լինել քաղաքացիական հասարակություն, որը կտրված է մարդկային և բարոյական ամենապարզ արժեքներից, արդյոք սա նոնսենս չէ՞։ Այդպիսի «քաղաքացիական հասարակությունը» կարող է հարմարվել պահի քաղաքական իրականությանը և ծառայել ամեն հաջորդ իշխանության, իսկ բարոյական հասարակությունը՝ ոչ։

«Քաղաքացի» բառի ամենալայն իմաստն իր մեջ շատ ավելի մեծ բարոյական և արժեքային խորություն ունի, քան այն սահմանափակ և մակերեսային ընկալումը, որով փորձում են մեզ կերակրել։ Քաղաքացին պատասխանատու է, քաղաքացին կրողն է իր երկրի, քաղաքացին հասարակ սպառող չէ։ Քաղաքացին բարոյական լուրջ բարձիկներ ունի իր ներսում, քաղաքացին ընտրում է իր երկրի ճակատագիրը և զարգացումը, ուրեմն նա պետք է խորությամբ ընկալի բոլոր գործընթացները։
Եվ հենց բարոյական հասարակության տապալումն է պատճառը, որ մենք.
- հանդուրժում ենք չարիքի իշխանության ցանկացած անբարոյականություն, որը մեզ արժանապատիվ մարդուց ուզում է դարձնել սոսկ ուտող և լավ ապրող կենդանի,
- հանդուրժում ենք այսքան սուտ և կեղծիք, անձնական և ազգային ստորացում, հանդուրժում ենք բազմահազարամյա Արցախի կորուստը,
- անտարբեր ենք Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների հանդեպ, իսկ որոշները չարախնդում են։

Մենք այն հասարակությունն ենք, որ հեռախոսներով ու համակարգիչներով նայել է իր հայրենիքի կորստին, իր հայրենակիցների գաղթին։ Սա խարան է, բայց ոչ՝ դատավճիռ, եթե մենք ցանկանանք փոխվել, ցանկանանք առերեսվել ինքներս մեզ և ձգտել բարոյական հասարակության։

Մեր հանրային և պետական կյանքի ու հեռանկարի տարբեր հարցերի ու հիմնախնդիրների շուրջ առանձին հրապարակումներով հանդես կգամ պարբերաբար՝ ցույց տալով այսօր կատարվող իրադարձությունների և մեր ներքին բարոյական զարկերակի աշխատանքի անմիջական կապը։

Բագրատ Սրբազան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված