Հայերեն


Երբ շնորհավորանքներից սարկազմի դառնահամ է գալիս. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ով չէր ալարում, «Սահմանադրության օրվա» առթիվ շնորհավորական խոսքով և ուղերձով էր հանդես գալիս: Օրվա ընթացքում պարզվեց, որ չէին ալարել շատերը: Մինչդեռ, մեր կոնկրետ ու ցավոտից էլ այն կողմ անցած իրականությունը նկատի ունենալով՝ հատկապես «Սահմանադրության օրվա» առթիվ այդ շնորհավորանքները հնչում էին որպես սգո սրահում հանգուցյալին ուղղված առողջության մաղթանք: Մի խոսքով՝ այդ շնորհավորանքներից սարկազմի դառնահամ է գալիս: Պաշտոնական ուղերձներից, թերևս, թեթևակի առանձնացնենք միայն Նիկոլ Փաշինյանինը: Ինչպես միշտ՝ երկարաշունչ տեքստ էր երկնել, որի առանցքային ասելիքն այն էր, թե եղած Սահմանադրությունը ժողովրդի հետ օրգանական կապ չունի, ուստի «մեզ պետք է նոր Սահմանադրություն...»: Բայց, դե, դա արդեն նրանից առաջ հայտարարել էր ու տակավին հայտարարում է հայ ժողովրդի թշնամի, բայց Փաշինյանի գործընկեր, պատերազմական հանցագործ Ալիևը, թե՝ «Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն...»:

Շարունակությունը, վստահ ենք, հայտնի է բոլորին, չկրկնենք: Ինչ վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ասածին, ապա հնարավոր հակադարձումը քաղաքական դաշտից, կարծում ենք, պետք է հնչեր լակոնիկ ձևակերպմամբ. «Մեզ ոչ թե նոր Սահմանադրություն է պետք, այլ նոր իշխանություն ու նոր վարչապետ»: Բծախնդիր ընթերցողները միգուցե հետաքրքրվեն, թե այդ ինչո՞ւ ենք նշում, որ «Սահմանադրության օրվա» առթիվ երեկ հնչած շնորհավորանքները հնչում էին որպես զավեշտ կամ դառը սարկազմի տպավորություն էին թողնում: Հիմնավորենք: Հայաստանի Հանրապետության՝ 1995 թվականին հանրաքվեով ընդունված և 2005ին, ապա՝ 2015-ին նույն եղանակով լրացված ու փոփոխված Սահմանադրությունը հատկապես վերջին 3-4 տարին խախտվում ու ոտնահարվում է, կարելի է ասել՝ հիմնավորապես:

Հայաստանի գործող Սահմանադրության հենքը ՀՀ Անկախության հռչակագիրն է, որին էլ հղում է արվում Մայր օրենքի նախաբանում: Իսկ Անկախության հռչակագիրը, հիշեցնենք (կարիքը կա, կարծում ենք), ի լրումն ամենի, ընդունվել է՝ «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»: Ավելին, այս տարվա ապրիլի 24-ից, երբ հրապարակվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ նույն Փաշինյանի խոսքը, ակնհայտ դարձավ, որ լրջագույն հարցականի, եթե ոչ՝ ուղիղ հարվածի տակ է Անկախության հռչակագրի նաև 11-րդ կետը. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Փաշինյանի այդ ուղերձում Հայոց ցեղասպանության ժխտման ակնարկն այնքան նկատելի էր, որ դրա վրա ուշադրություն դարձրեցին Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի փորձագետները՝ համապատասխան մեղադրանք հասցեագրելով ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողին: Ինչ վերաբերում է բուն Սահմանադրությանը, ապա մեր վերոնշյալ պնդումները հիմնավորելու համար նախ՝ բավարար է ուղղակիորեն մեջբերել Մայր օրենքի առաջին երկու հոդվածները: Հոդված 1-ինն ասում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», իսկ 2-րդն ասում է, որ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Իհարկե, կարելի է ասել, որ առաջին հոդվածի պահով վիճակը անցած տասնամյակներում երբեք էլ իդեալական չի եղել: Բայց այն, ինչ կատարվեց ու շարունակում է կատարվել Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած խմբի՝ ՔՊ-ի իշխանության պայմաններում ու տարիներին, բառացիորեն զրոյացրել ու զրոյացնում է բոլոր սահմանումները:

Առաջին՝ Հայաստանը էապես կորցրել է ու շարունակում է արագընթաց կորցնել իր ինքնիշխանությունը՝ վերածվելով աշխարհաքաղաքական կենտրոնների թելադրանքի ու բախումների կիզակետում ճոճվող նավակի, չհաշված՝ այս իշխանությունների ձգտումները՝ հետևողականորեն կատարել թուրք-ադրբեջանական տանդեմի քմահաճույքները:

Երկրորդ՝ Հայաստանը ոչ մի կերպ ժողովրդավարական պետություն չէ, ավելին՝ խայտառակագույն ոստիկանապետություն է՝ անձնիշխանական ռեժիմի տակ կքած, իսկ այդ ամենի առավել քան ցցուն և արյունահեղ ապացույցը հենց վերջերս էր՝ այս տարվա ապրիլ-մայիս-հունիսին, իսկ կուլմինացիան՝ հունիսի 12-ին՝ խաղաղ, անզեն ցուցարարների վրա ոստիկանների հարձակմամբ, «բերման ենթարկվածների» խոշտանգումներով ու տակավին շարունակվող քաղաքական հալածանքներով:

Երրորդ՝ Հայաստանը հատկապես Փաշինյանի պաշտոնավարման շրջանում դադարել է սոցիալական պետություն լինելուց, աղքատությունը անկասելիորեն խորանում է:

Չորրորդ՝ փաշինյանական կառավարման ներքո Հայաստանն «իրավական պետություն» կարելի է անվանել թերևս միայն անեկդոտի մեջ: Հայաստանը կտրուկ հակաիրավական երկրի է վերածվել, ու դրա ապացույցները բազմաթիվ են, առատորեն նշված նաև մեր թերթի էջերում:

Հինգերորդ՝ Հայաստանում իշխանությունը խլված է ժողովրդից, ավելին՝ այս խումբը իշխանության է եկել մի ծրագրով ու խոստումներով, որոնք արդեն շուրջ երկու տարի ոչ միայն խախտել է, այլև իրականում արել է դրանց տրամագծորեն հակառակը (Արցախի ուրացում, Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնում, ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների կանխամտածված փչացում և այլն):

Ավելին, Հայաստանի պետական իշխանությունը գործնականում յուրացված է ՔՊ կոչվող կազմակերպության և այն գլխավորող Նիկոլ Փաշինյանի կողմից: Կարելի էր նաև երկրի տարածքային ամբողջության փոփոխության հետ կապված սահմանադրական պահանջն ու դրա կոպտագույն խախտումը նշել, բազմաթիվ քաղբանտարկյալների առկայությունը, ՏԻՄ մարմիններում իշխանազավթման բազում դեպքերը և այլն, սակայն այս անգամ բավարարվենք այսքանով: Եվ ուրեմն, եթե Սահմանադրությունը, իր հիմնասյուներով հանդերձ, ոտնահարված է, ի՞նչ շնորհավորանքի մասին կարող է խոսք լինել:

Եվ էլ ո՞վ պիտի վազեվազ կրկներ Ալիևի հակահայ պահանջները «նոր Սահմանադրության» վերաբերյալ, եթե ոչ՝ հենց Նիկոլ Փաշինյանը, որն, ինչքան հնարավոր է ու որքան կարող է, խախտել է գործո՛ղ Սահմանադրության պահանջները: Ի դեպ, շուտով Օգոստոսի 23-ն է. սպասեք Անկախության հռչակագիրը չեղյալ ճանաչելու հայտարարությանն ու այն ՔՊ-ի կողմից հանդիսավորապես խարույկ բարձրացնելուն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ամենադիտված