Հայերեն


ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Բանակում արգելում են զինվորներին իրենց մոտ պահել խաչ և աղոթագիրք․ ի՞նչ է պարզաբանում ՊՆ-ն

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պատմությունը ցույց է տալիս, որ երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր օրհասական պահի ժողովրդի կողքին և թշնամու առաջ միշտ պաշտպան և բանակցող է դարձել եկեղեցին։

Ըստ Փաշինյանի՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին և  քրիստոնեությունը համարվում են ՀՀ ազգային արժեքներ, սակայն իշխանության քայլերը նրանց հայտարարության դեմ է ուղղված։

Բանն այն է, որ օրերս ArmLur.am-ի խմբագրություն տարբեր քաղաքացիներ էին ահազանգել այն մասին, որ Հայոց բանակ զորակոչվող տղաներին արգելում են իրենց մոտ ունենալ խաչ և գրպանի փոքր աղոթագիրք։ Ահազանգողը զինծառայողի հարազատ էր, ով պնդում էր, որ ոչ միայն նորակոչիկների, այլև արդեն մեկ տարի և ավելի ծառայած տղաներին արգելել են բանակում եկեղեցական աղոթագիրք, «Նարեկ» և խաչ ունենալ։ Այս մասին տեղյակ են նաև եկեղեցում, և եկեղեցականների մոտ էլ է որոշ հարցեր առաջացել։

Այսինքն եկեղեցու դեմ ուղված քաղաքական ճնշումը մտել է նաև զորամասեր։

Ահազանգողը պնդում էր, որ նույնիսկ փայտից խաչեր չեն թողնում․

«Հասկանալի է արգելքը ոսկյա կամ երկաթյա, թեկուզ արծաթյա խաչերի դեպքում, որ վեճեր չլինեն, բայց փայտը ինչ պետք ա անի։ Նույնիսկ փայտից խաչ, բռոշ չի կարելի կպցնել»,- ասաց ArmLur.am-ի զրուցակիցը։

Հիշեցնենք, որ դեռ 2018 թվականին ՀՀ վարչապետ Փաշինյանը 10-ամյա երեխաների էր հյուրընկալում՝ նվեր ստանալով խաչ և աղոթագիրք, խոստանում էր, որ ամեն բան անելու է, որպեսզի հայ զինվորները առողջ լինեն եւ առողջ տուն վերադառնան, սակայն ինչպես տեսնում ենք՝ արգելում են ունենալ Աստծո պահապան խաչն ու աղոթագրքերը։

Այս խնդրով ArmLur.am-ը կապ հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ՝ պարզելու՝ ո՞րն է պատճառը արգելք դնելու խաչ և աղոթագիրք ունենալու։ Մեզ հետ զրույցում Արամ Թորոսյանն ասաց, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա։

Չնայած վերը նշվածին հիշեցնենք, որ անգամ պատերազմի դաշտ մեկնելուց էլ զինվորների գրպանում եղել է խաչն ու գրպանի աղոթագիրքը, իսկ մեջքին՝ զիվորական համազգեստի վրա, սպիտակ մեծ խաչ է կարվել՝ ի ապացույց այն բանի, որ զինվորը քրիստոնյա է, հայ է, ոչ ադրբեջանցի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

 

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար Մելոյան
Ամենադիտված