Հայերեն


Ռազմարդյունաբերությունը Հայաստանում պատեպատ է զարկվում

Քաղաքականություն

Թե ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը Հայաստանում «զարգացնում» ռազմարդյունաբերությունը, կարելի է եզրակացնել ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում տարբեր մարդկանց արագ նշանակելու և հեռացնելու, ինչպես նաև ամիսներ շարունակ այդ պաշտոնը թափուր թողնելու գործող իշխանությունների վարքից։

2018 թվականից հետո գալով իշխանության՝ Փաշինյանը նախ որոշում կայացրեց ռազմաարդյունաբերության կոմիտեն միավորել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, դրանից հետո պարբերաբար նախարարների և կոմիտեի ղեկավարների միջև լուրջ բախումներ են եղել՝ ընդհուպ ուլտիմատումների տեսքով։

2018 թվականի իշխանափոխությունից հետո ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր Ավետիք Քերոբյանը, որին 2020 թվականի փետրվարի 10-ին ազատեցին պաշտոնից։ Ամիսներ անց միայն հուլիսին, այդ պաշտոնում նշանակվել էր Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը։

Վերջինիս էլ կարճ ժամանակ անց հեռացրեցին, իսկ տևական ժամանակ կոմիտեն նախագահ չուներ։ Այս տարվա հունվարին էլ այդ պաշտոնում նշանակված Արտյոմ Մեհրաբյանին Նիկոլ Փաշինյանը բառացիորեն երեկ է ազատել, ընդ որում, ինչպես սովորաբար լինում է գործող վարչախմբի պարագայում, որևէ ողջամիտ բացատրություն չի տրվել, թե ո՞րն է պաշտոնանկության պատճառը։

Ընդամենն օրեր առաջ Հայաստանը մասնակցում էր եվրոպական հեղինակավոր «EUROSATORY» միջազգային ցուցահանդեսին, գրեթե մեկ տասնյակ մասնակիցներ կային, իշխանություններն էլ հայտնել են, թե միայն վերջին մեկ տարվա ընթացքում 500 միլիոն դոլարի պատվերներ են իջեցրել ռազմաարդյունաբերական ձեռնարկություններին։

Եթե իրավիճակն այդքան լավ է և ահռելի զարգացում է նկատվում ոլորտում, ապա ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահի հեռացումն առնվազն անհեթեթություն է։ Թերևս, իշխանությունն ինքն էլ գիտի, որ իր հայտարարած լուրջ աճն ամենևին էլ այնքան լուրջ չէ և այժմ փորձում են քավության նոխազներ գտնել նրա գլխին կոտրելու ռազմաարդյունաբերության ոչ այնքան բարվոք վիճակը։ 

Անի Կոստանյան

Հայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՊրեմիերա. Էռնեստ Հովհաննիսյան և Անետ Աղաբեկյան-«Չեմ ուզում» «Թոշակները բարձրացրին, քանի որ իշխանությունը վտանգ զգաց». Նարեկ ԿարապետյանՏոտալ կոլապս է ջրի, էներգիայի, գազամատակարարման ոլորտում, վատ կառավարման հետևանք է․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրում ջուր կա, կառավարում չկա, ինչպե՞ս կարելի է 65% կորուստ ունենալ, ու մարդկանց ասել ջուր մի սպառեք․ Նարեկ Կարապետյան21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու․ բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն հրաշալի քարոզիչներ ունի․ երեք պատերազմ է բերել ու ասում է՝ աջակցեք մեզ. դա գերի վերցնելու դասական սինդրոմ է՝ Ստոկհոլմյան սինդրոմ. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂԻրանը միջnւկային զենքից հրաժարվելու խոստում չի տվել. Թրամփ Թուրքիայում F-16 է կործանվել «Համահայկական ճակատ» Շարժման անդամը բարձրաձայնում է2 մլրդ 140 մլն դրամ` ԶՊՄԿ-ից Քաջարանի սուբվենցիաներինԿյանքիս մեջ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ. Նարեկ ԿարապետյանԱնկեղծ ասած, շատ ցավալի է, որ Հայաստանում դեռ շարունակում է նախընտրական ակցիայի տրամաբանությամբ սոցիալական հողի վրա մարդկանց կաշառելու արատավոր պրակտիկան. Աննա ԿոստանյանԹոշակների բարձրացում` հերթական խաբեություն․ Վահե ԴարբինյանՆախկին իշխանությունները ներկայացնող ուժերը չեն կարող մեր դաշնակիցը լինել․ Ավետիք ՉալաբյանԱնկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ Ակոպյան Շտապօգնությունը չպետք է լինի բյուջե լցնելու միջոց, այն պետք է լինի անվտանգության վերջին հույսը. Հրայր ԿամենդատյանՑեղասպանության հիշողությունը կարևոր է, որպեսզի հասկանանք ով է մեր թշնամին․ Արմեն ՄանվելյանUcom–ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով 8 տարվա ընթացքում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային. տեսանյութ Պայքարը շարունակվում է. «Համահայկական ճակատ» ՇարժումԸնտրակաշառք օրը ցերեկով Փաշինյանը քավության նոխազներ է գտել Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ամեն ինչ անում են Փաշինյանի վերընտրության համար Խնդրանքս մեկն է՝ այս 10 000 դրամի նոր եկամուտով ուրախանալու ֆոնին, դա չդառնա ԱԺ ընտրություններին քո ելակետը. Մանթաշյան Թուրքիայի արևային և քամու էներգետիկայի հզորությունը գերազանցել է 40 հազար ՄՎտ-ն Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում Անկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ ԱկոպյանԹոշակները կբարձրանան, հետո դա քթներիցս են բերելու. Էդմոն Մարուքյան Պետք է մի կողմ դնենք տարաձայնությունները և միասին պայքարենք իշխանափոխության համար․ Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին, ժամը 15:00-ինՀայի տեսակի հարատևումը կախված է մեզանից․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը կորցնելու ռիսկն օր օրի աճում է, քանի որ ընդդիմադիր դաշտում հետաքրքրիր վերադասավորումներ են տեղի ունենում. Աննա ԿոստանյանՓողը կենտրոնացված է մի քանի ընտանիքի ձեռքերում. Նաիրի ՍարգսյանԵրաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը. Վահե ՀովհաննիսյանԻնչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները․ խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ է. Էդմոն Մարուքյան Ինչու՞ է վրդովվել ԿԳՄՍ նախարարը. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվեց Duson-ի և Inecobank-ի կազմակերպած խաղարկությունը Զինվորը պետք է վստահ լինի, որ իր թիկունքում կա ոչ միայն զենք, այլև՝ ուժեղ տնտեսություն․ Ծառուկյանը՝ երաշխավորված խաղաղության մասին Մեր ընդերքը, ճանապարհները, ջուրը քիչ֊քիչ մեր ձեռից վերցնելու են, եթե նույն անտարբերությամբ ապրենք. «Համահայկական ճակատ» Շարժում«ՀայաՔվեն» ստիպեց բարձրացնել թոշակները. Մենուա Սողոմոնյան Դեռ երեկ ՔՊ-ական նախարարները, կտրված լինելով իրականությունից, մեզ անվանում էին «պոպուլիստներ» և հոխորտում, թե թոշակների բարձրացումն անհնար է. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունը կենսաթոշակների բարձրացման հարցովՈ՞ւմ կենսաթոշակները կբարձրանան և որքանով. ներկայացրել է Արսեն Թորոսյանը Գյուղացին չպետք է լքված լինի․ ծրագրի չորրորդ կետի սոցիալական ուղերձը Պետական գանձարանը՝ վերնախավի համար, խոստումները՝ ժողովրդի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր՝ երկու անվանակարգում Պղինձը Հայաստանի տնտեսական առաջխաղացման բանալին է Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան
Ամենադիտված