Հայերեն


Իրանի հաջորդ նախագահը կարող է ադրբեջանցի լինել. ի՞նչ է սպասվում ՀՀ-ին

Աշխարհ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեր հարեւան ու բարեկամ երկրում՝ Իրանում, նախագահական ընտրություններ են կայանալու։ Դրանք նախատեսված են հունիսի 28-ին։ Նախագահի պաշտոնի համար 6 թեկնածու է առաջադրվել․ խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին, բարեփոխական օրենսդիր, ծնունդով ադրբեջանցի Մասուդ Փեզեշկիանին, միջուկային հարցերով նախկին բանակցող եւ Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, պահպանողական գործիչ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին, ներքին գործերի եւ արդարադատության նախկին նախարար, կոշտ գծի կողմնակից Մուստաֆա Փուրմոհամադին։
Այս ընտրություններում, հիշեցնենք, որոշվելու է, թե նախագահի պաշտոնում ով է փոխարինելու մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Էբրահիմ Ռաիսիին: 

Երեկ հայտնի դարձավ, որ Իրանի փոխնախագահ, պահպանողական գործիչ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին դուրս է եկել նախագահական ընտրապայքարից։ Համացանցում՝ X-ի իր էջում Հաշեմին, մասնավորապես, գրել է․ «Հեղափոխության ուժերի միասնականությունը պահպանելու համար ես դուրս եմ գալիս ընտրապայքարից։ Ես երախտապարտ եմ Իրանի պատվավոր ազգին, հարգարժան պահապան խորհրդին, ներքին գործերի նախարարությանը եւ իմ նախընտրական շտաբի բոլոր անդամներին։ Թող թանկագին նահատակ Ռաիսիի ճանապարհը լավագույնս շարունակվի»։ Նա նաեւ հավաստիացրել է, որ սատարելու է ադրբեջանական ընտանիքում ծնված Փեզեշկիանին:

Բայց սա դեռ վերջը չէ. նույն օրը Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին նույնպես հանեց իր թեկնածությունը եւ դուրս եկավ մրցապայքարից՝ հօգուտ պահպանողական թեւի երկու այլ թեկնածուի՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի եւ հանրապետության Անվտանգության խորհրդում հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլիի։ «Ես հասել եմ նախընտրական մրցավազքի (օրենքով որոշված) շրջանի ամենավերջին, սակայն մահացած (նախագահ Էբրահիմ) Ռաիսիի գործը շարունակելն ավելի կարեւոր է։ Ես խնդրում եմ Ջալիլիին եւ Ղալիբաֆին՝ միավորվել, անպատասխան չթողնել հեղափոխության ուժերի օրինական պահանջները եւ թույլ չտալ Ռոհանիի (նախկին նախագահ Հասան Ռոհանի՝ խմբ.) երրորդ կառավարության ձեւավորումը»,- գրել է Զաքանին X-ում։
Իրանական մի շարք առաջատար կազմակերպությունների անցկացրած հարցման արդյունքներով՝ Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուների մեջ առաջատարն ադրբեջանական ընտանիքում ծնված Մասուդ Փեզեշկիանն է: Այլ կերպ ասած՝ նրա հաղթանակին հավատում են ավելի շատ մարդիկ, քան մյուս թեկնածությունների դեպքում: Քաղաքական գործիչը բազմիցս, այդ թվում՝ նախընտրական ելույթներում, հայտարարել է, որ հպարտ է իր ադրբեջանական ծագմամբ: Օրերս էլ Փեզեշկիանի՝ Թավրիզում կայացած նախընտրական հանրահավաքում հնչել են ադրբեջանական երգեր։ Բացի այդ, հավաքվածները պահանջել են ադրբեջանական դպրոց բացել նահանգում:

Ի դեպ, ԻԻՀ նախկին նախագահները եւս սատարում են ադրբեջանցի թեկնածուին. Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել քվեարկել Պեզեշկիանի օգտին, ով, ըստ Իսլամական Հանրապետության նախկին ղեկավարի, հաշտեցնելու է Իրանին Արեւմուտքի հետ։ «Ես խնդրում եմ նրանց, ովքեր ցանկանում են կառուցողական հարաբերություններ հաստատել մնացած աշխարհի հետ եւ ցանկանում են չափավորություն, քվեարկել Պեզեշկիանի օգտին: Այս թեկնածուն, եթե ընտրվի, մտադիր է թարմացնել 2015 թվականին ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների հետ կնքված միջուկային համաձայնագիրը»,- ասել է Ռոհանին՝ հավելելով, որ Փեզեշկիանն ի վիճակի է հասնելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը։ Ռոհանիի հայտարարությանը միացել է մեկ այլ նախկին նախագահ՝ Մոհամմադ Խաթամին, ով ավելի վաղ հայտարարել էր Փեզեշկիանին աջակցելու մասին։

Ճիշտ է, Իրանում նախագահի պաշտոնն ԻԻՀ կառավարման համակարգում բարձրագույնը չէ, իսկ այդ երկրում ներքին եւ արտաքին քաղաքականությունն ավանդաբար խարսխված է կուռ արժեքների, օրինաչափությունների եւ անշեղ սկզբունքների վրա, այդուհանդերձ, չպետք է թերագնահատել ադրբեջանական ծագմամբ գործչի ընտրվելու դեպքում Հայաստանին սպասվող «տհաճ անակնկալների» հավանականությունը՝ եթե ոչ բացահայտ, ապա ստվերային, ենթագործունեական մակարդակներում:

Բացի այդ, Բաքուն հին հաշիվներ ունի նաեւ Թեհրանի հետ: Նախ, թերեւս, ամենակարեւորը Հայաստանի հետ կապված. իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը պաշտպանելով հանդերձ, չի ընդունի տարածաշրջանային սահմանների որեւէ փոփոխություն։ Օրերս այս մասին կրկին խոսել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին՝ պատասխանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին՝ հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում։ «Իրանական կողմը պաշտպանում է բոլոր նախաձեռնությունները, որոնք կօգնեն տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական կարգավորմանը։ Սակայն Թեհրանը դեմ է ցանկացած նախագծի եւ նախաձեռնության, որոնք կփոխեն տարածաշրջանի ժողովրդագրությունը եւ սահմանները»,- ընդգծել է Քանին։

Անցյալ տարի Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումից հետո երկու երկրների հարաբերությունները որոշակիորեն խաթարվեցին. Բաքուն ետ կանչեց իր դիվանագետներին, հնչեցին մեղադրանքներ եւ այլն:

Եվ, ի վերջո, նախագահ Ռաիսին ողբերգական վախճան ունեցավ հենց Ադրբեջան այցելելուց անմիջապես հետո, այդ երկրից վերադառնալու ճանապարհին. տակավին արդիական է վարկածը, թե վթարը պատահականություն չէր, նրան վերացնելու՝ Իսրայելի ծրագրերն են կյանքի կոչվել` Բաքվի խողովակներով: Այնպես որ, Իրանում ապրող ադրբեջանական ահռելի համայնքն ամեն ինչ կտա, որպեսզի երկրի բարձրագույն պաշտոններից մեկը վստահվի իրենց հայրենակցին: Դա ե՛ւ իրենց շահերից է բխում, ե՛ւ իրենց հայրենի Ադրբեջանի: 

Թե ինչ սպասել նման սցենարի դեպքում, առայժմ վաղ է խոսել, բայց որ Հայաստանը պետք է ուշադրությամբ հետեւի հարեւան ու բարեկամ Իրանում տեղի ունեցող քաղաքական ու նախընտրական զարգացումներին, կասկածից վեր է...

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված