Հայերեն


Պարեկը կրակ է արձակել «Նիսանի» ուղղությամբ, սակայն վարորդը չի կանգնել․ պարեկ է հիվանդանոց տեղափոխվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունիսի 23-ին, ժամը 15.55-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին. Արին Բերդի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել պարեկային ծառայողի:

Հունիսի 23-ին, ժամը 14-ին, Արշակունյաց պողոտայում ծառայող պարեկները նկատել են «Նիսան» մակնիշի մեքենա, որի ապակիները մգեցված էին: Ոստիկանները բարձրախոսով հրահանգել են վարորդին կանգնել, սակայն վարորդը ճանապարհը շարունակել է դեպի Թամանցիների փողոց: Այստեղ «Նիսանը» կանգ է առել, և պարեկային ծառայողը փորձել է մոտենալ մեքենային: Այդ պահին «Նիսանի» վարորդը կտրուկ տեղից պոկվել ու դիմել է փախուստի, ինչից հետո պարեկային ծառայողները ռադիոկապի միջոցով հավելյալ կարգախումբ են խնդրել:

Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` «Նիսանի» վարորդը հասնում է Արտաշատի խճուղի, հետո փոխում ուղղությունը դեպի Արին-Բերդի փողոց, որտեղ էլ դիտավորյալ հարվածում է օգնության հասած պարեկային մեքենային ու կրկին դիմում փախուստի:

Այստեղից էլ վնասվածք ստացած 33-ամյա պարեկը տեղափոխվում է բուժօգնության, իսկ մյուս կարգախումբը շարունակում է կարգազանց վարորդի հետապնդումը: «Նիսանի» վարորդի անհամարժեք վարքի և անկանոն երթևեկի հնարավոր հետևանքները կանխելու նպատակով հետապնդող պարեկը իրեն ամրակցված ատրճանակով կրակ է արձակում «Նիսանի» անվադողի ուղղությամբ, սակայն նախազգուշական այս միջոցն էլ չի օգնում:

Դարձյալ անկանոն վարելով` «Նիսանի» վարորդը մտնում է Մանթաշյան փողոց, որտեղ հարվածում է մի «Օպելի» և ստիպված կանգ առնում: Ոստիկանության ծառայողի օրինական գործունեությանը խոչընդոտելու, ոստիկանության և քաղաքացիական մեքենային դիտավորյալ հարվածելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ժամը 14.45-ին վարորդը ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Էրեբունու բաժին:

Պարզվել է նրա ինքնությունը` Մանթաշյան փողոցի բնակիչ, 23 տարեկան: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ «Նիսանը» տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դեպքի հանգամանքները պարզվում են:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Թրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմեր
Ամենադիտված