Հայերեն


Ապագա խորհրդարանը կունենա 105 պատգամավոր. որ ուժը որքան տեղ կունենա։ Պարզաբանում

Քաղաքականություն

Հանրապետական կուսակցությունը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 6-րդ գումարման Ազգային ժողովում կունենա 55 պատգամավորական տեղ, Aysor.am-ին տեղեկացրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը:

Նշենք, որ ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով, խորհրդարան է անցնում չորս ուժ. երկու դաշինք՝ «Ելք»՝ 7,77% (122 049 ձայն) և «Ծառուկյան» դաշինքը՝ 27,32% (428 965) ու երկու կուսակցություն՝ Հանրապետական՝ 49,12% (771 247) և Դաշնակցություն 6,57% (103 173):

Հ.Թովմասյանն ասաց, որ արդեն արել է հաշվարկներ, որոնց համաձայն, Հանրապետական կուսակցությունը, նաև հաշվի առնելով ազգային փոքրամասնություններին մանդատի բաշխման ընթացակարգը, կստանա 58 պատգամավորական տեղ: Բաշխման արդյունքում, սակայն ՀՀԿ-ն կունենա 55 պատգամավորական տեղ:

«55-ից 28-ը կստանան կուսակցության համապետական ցուցակի 1-ից 28 համարների թեկնածուները, իսկ 27 տեղերը կբաշխվեն ռեյտինգային թեկնածուների միջև», - ներկայացրեց Հ.Թովմասյանը:

Ինչ վերաբերում է ռեյտինգային թեկնածուների միջև պատգամավորական տեղերի բաշխմանը, ապա, ըստ Հ.Թովմասյանի, թիվ 1 և թիվ 2 ընտրատարածքներից ՀՀԿ-ն կունենա երկու պատգամավոր, թիվ 3 ընտրատարածքից ՀՀԿ-ն կունենա 3 պատգամավոր, 2 ընտրատարածքից կունենան մեկական պատգամավոր, երեք ընտրատարածքից՝ 3 պատգամավոր, իսկ մյուսներից՝ երկուական պատգամավոր:

«Ընտրվելու են այն ռեյտինգային պատգամավորները, ովքեր իրենց ձայների քանակով առաջին, երկրորդ տեղում են», - հավելեց Հ.Թովմասյանը:

Անդրադառնալով խորհրդարան անցած մյուս ուժերին, նա ասաց, որ «Ծառուկյան» դաշինքը կստանա 30 պատգամավորական տեղ, 9 պատգամավորական տեղ կստանա ԵԼՔ դաշինքը և 8 պատգամավորական տեղ կստանա Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը:

«Խորհրդարանում, այս դեպքում, պատգամավորների քանակը կլինի 105, այսինքն՝ այն, ինչ նախատեսված է ի սկզբանե, որ էլ չի ավելանա: Ընտրական օրենսգրքով նախատեսված է նվազագույնը 101 և 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ», -նշեց Թովմասյանը:

Ապրիլի 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կկայացնի, կամփոփի ընտրությունների արդյունքները և խորհրդարանի վերջնական պատկերը կձևավորվի:

Նշենք, որ Հայաստանի օրենսդրության համաձայն խորհրդարանում մանդատների բաշխումը կատարվում է հետևյալ կերպ՝ կուսակցությունների կամ դաշինքների ստացած ձայների թիվը (ոչ թե տոկոսները) բազմապատկվում է 101 թվով (ԱԺ-ի մանդատների նվազագույն թվով) և բաժանվում է խորհրդարան անցած քաղաքական ուժերին կողմ քվեարկած քվեաթերթիկների հանրագումարին, այսինքն՝ այս դեպքում կարող է բաժանվել ՀՀԿ-ին, «Ծառուկյան» դաշինքին, «Ելք»-ին և ՀՅԴ-ին կողմ քվեարկածների հանրագումարին:

Ձկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա Տոնոյան
Ամենադիտված