Հայերեն


«Նիկոլ Փաշինյանի վարքագիծը շատ կանխատեսելի է, այն, ինչ տեսանք հունիսի 12-ին, դրա ամենավայրագ արտացոլումն էր. բազմիցս ցույց է տվել, որ կարմիր գծեր չունի». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը բավականին շատ կորցնելու բան ունի: Ցանկացած իշխանափոխություն հղի է այն անխուսափելի կորստով, որը կրում է այն քաղաքական ուժը, անձերը, որոնք այդ իշխանությունը կորցնում են: Նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ սկսում ենք քննարկել հունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված ուժի տողատակերը:

«Հայաստանում և հայաստանատիպ երկրներում իշխանության կորուստը նշանակում է ֆինանսական ռեսուրսների նկատմամբ վերահսկողության կորուստ, բիզնեսներ, ազդեցության կորուստ և այլն: Դրանով է պայմանավորված, որ շատերը ցանկանում են գոնե մեկ օր ավելի իշխանությունը պահպանել: Նիկոլ Փաշինյանի դեպքում խոսքը սովորական կորուստների մասին չէ, նա խնդիր ունի իր սեփական անվտանգության հետ, ընդ որում՝ ոչ միայն իր, այլ իր մերձավոր շրջապատի: Խաղասեղանին դրված է ոչ միայն ֆինանսա-բիզնեսային լծակների ու ազդեցության կորուստը, այլև սեփական անվտանգության հարցը: Այդ իսկ պատճառով հասկանալի է, որ նա մինչև վերջին հնարավորությունը, ռեսուրսը փորձելու է մնալ իշխանության, որովհետև իր պատկերացմամբ դա է իր անձնական անվտանգության երաշխիքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նշում է՝ նա շատ լավ հասկանում է, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում և Արցախում իր իշխանության օրոք, իր համար դժվար թե առանց հետևանքների մնա, եթե նույնիսկ համարենք, որ ինչ-որ փուլում ինչոր մեկն իրեն երկրից կհանի:

«Դրա համար մինչև վերջ պայքարելու է: Շատերն էին ասում, որ եթե անգամ մեկ միլիոն մարդ փողոց դուրս գա, ինքն առանց կրակելու կամ դիմադրելու, վերջին ռեսուրսներն օգտագործելու չի գնալու: Սա տրամաբանական է և՛ քաղաքական, և՛ մարդկային տեսակետից: Իր վարքագիծը շատ կանխատեսելի է: Այն, ինչ տեսանք հունիսի 12-ին, դրա գուցե ամենավառ, ամենավայրագ արտացոլումն էր: Չեմ կարծում, որ դա իր կարմիր գիծն էր: Բազմիցս ցույց է տվել, որ ընդհանրապես կարմիր գծեր չունի ո՛չ քաղաքականության մեջ, ո՛չ պետական հարաբերություններում, ո՛չ ազգային ինդենտիֆիկացիայի հարցերում: Այս ամենը հիմնվում է իր մարդկային հատկանիշների վրա, որ նա նաև կարմիր գծեր չունի կենցաղում: Շատերը հույս ունեն, որ սա էր իր կարմիր գիծը: Կարծում եմ, որ նա նույնիսկ չի մոտեցել գոյություն չունեցող կարմիր գծին, այն իրենց մոտ լողացող է: Սա քաղաքական, քաղաքացիական, հասարակական տարբեր շերտերի մեջ լուրջ պայքար է, որի այս փուլում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Բայց սա ընդամենը քաղաքական պայքարի դրսևորումներից մեկն է, որը ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին անգամ է տեղի ունենում աշխարհում, այդ թվում՝ նաև Հայաստանում»,-ընդգծում է քաղտեխնոլոգը:

Գուցե սեփական վախերի, անհանգստությունների արտահայտումն էր նաև Ազգային ժողովի ամբիոնից հնչող ինքնախոստովանությո՞ւնը՝ «պետք է 2018 թ.-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել»: «Այս հարցն առնվազն երկու շերտ ունի: Առաջինը՝ ի՞նչ պայմաններում, ինչպես մեր երկրում իր նկատմամբ, այնպես էլ արտաքին աշխարհում իր անձի և Հայաստանի նկատմամբ ձևավորված ի՞նչ մթնոլորտում նա դա ասաց: Սա ասում է բավականին նյարդային, անգամ անկառավարելի թվացող վիճակում, ինքն իրեն չի տիրապետում, իրեն ճանաչողները դա պայմանավորում են ներքին բավականին լուրջ սթրեսով, դեպրեսիայով, որն էլ իր հերթին պայմանավորված է վախով և պանիկայով: Երկրորդ՝ ինչ վերաբերում է բուն ինքնախոստովանության բովանդակությանը, դա շատ ավելի լուրջ հարց է:Նա փաստացի ինքնախոստովանում է, թե ինչ առաքելությամբ են իրեն բերել իշխանության արտաքին և ներքին ուժերը:

Կարծում եմ, որ նա իշխանության է բերվել 2018 թ.-ին արտաքին կոնսենսուսի արդյունքում, այդ թվում՝ նաև այն աշխարհաքաղաքական ուժերի կողմից, որոնք այսօր ամենաշատն են տրտնջում իր վարքագծից, զուտ այն նպատակով, որ նա, այսպես կոչված, բարձր լեգիտիմության ֆոնին, որը ժամանակին հասնում էր 85-87 տոկոսի, ժողովրդական ընդհանուր ֆանատիզմի ֆոնին կարողանա ի կատար ածել Մադրիդյան սկզբունքները: Այսինքն՝ անել այն, ինչը չէին կարող անել նախորդ իշխանությունները, որովհետև նման լեգիտիմություն և ընկալում հասարակության կողմից վաղուց արդեն չունեին: Նիկոլ Փաշինյանին սրա համար էին բերել, նա պետք է փուլ առ փուլ իրագործեր Մադրիդյան սկզբունքները, բայց ինչ-որ փուլում «քցել» է բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին, որոնք իրեն բերել են իշխանության, մտածելով, որ եթե երկրորդ և երրորդ նախագահների օրոք հնարավոր էր մանևրել և տասնամյակներով զիջումների չգնալ, ապա ինչո՞ւ ինքը չի կարող դա անել:

Փորձում էր անընդհատ ժամանակ շահել, ասում էր՝ զրոյական կետից եմ սկսում, պահանջում եմ, որ ինձ բացատրեն, թե ինչ է Մադրիդյան սկզբունքները, Դուշանբեում ժամանակ էր խնդրում Ալիևից՝ վերելակում հանդիպման ժամանակ, որ հասկանա, թե ինչ է կատարվում: Ըստ էության, փորձում էր ժամանակ ձգել, համարում էր, որ եթե նրանց հաջողվել է տասնամյակներով ստատուս քվոն պահպանել, ինչո՞ւ իրեն չի հաջողվի նույնն անել իր գավառական շուստրիությամբ: Երբ հասկացավ, որ այդ ճանապարհն իր համար իր ունակություններից դուրս է, իրենից պահանջում են իրականացնել այն, ինչ պետք է անի, գերադասեց պատերազմով հողերը հանձնել: Բազմիցս ասել է՝ ոչ թե հանձնել ենք, այլ գրավել են, ընդ որում՝ մեղավորներ հռչակելով բոլորին, շարքային զինվորից մինչև Պուտին ու Լուկաշենկո: Ասել է՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի» կամ էլ՝ «եթե դա անեի, ինձ կասեին դավաճան»: Ինքնախոստովանություն անելուն, թե ինչի համար է նա 2018 թ.-ին բերվել իշխանության դրսի կոնսենսուսի արդյունքում, նրան դրդել է նյարդային, դեպրեսիոն, սթրեսային ֆոնը ու պանիկան իր ապագայի ու անձի շուրջ: Այդ ֆոնին նա «ստիպված» էր քաղաքական փակագծեր բացել»,-ասում է մեր զրուցակիցը:

Մեր հասարակությունը, նաև քաղաքական ուժերն ու գործիչները տարակուսում են նաև մեկ փաստի շուրջ: Տարիներ առաջ, երբ Հայաստանում անգամ փոքրիկ բախում էր լինում, դեսպանատներն ու միջազգային կառույցների գրասենյակներն, իրար հերթ չտալով, Հայաստանի իշխանություններին գոնե հարցեր էին ուղղում, թե ինչ է կատարվում, նույնը չենք տեսնում 2018 թ.-ից հետո: «Անկախ երկիր ենք, և ժամանակն է, որ մեր հասարակության ուղեղը, որը երեսուն տարուց ավելի անկախ երկրում է ապրում, մի քիչ ավելի ռացիոնալ աշխատի, պետություն ունեցող ժողովրդին հարիր ռացիոնալ մտածողությամբ մտածի և շատ լավ հասկանա, որ աշխարհում միշտ եղել է, կա ու կլինի միայն շահը: Պետություններն իրենց գործողություններում, հայտարարություններում, վերաբերմունքում առաջնորդվում են զուտ իրենց ազգային ու պետական շահերով: Մեղադրել ԱՄՆ-ին, որ նա, ըստ էության, իրենց վրա է վերցնում հունիսի 12-ի արյունահեղության պատասխանատվությունը և աջակցում վայրագությամբ մարդ խոշտանգողների իշխանությանը և ոստիկանության գործողություններին, անիմաստ է:

Իրենք ունեն իրենց շահը, ակնկալիքներ ունեն Նիկոլ Փաշինյանից: Դրա համար են նաև իրենք մյուսների հետ համաձայնեցված 2018 թ.-ին իրեն բերել իշխանության: Շատ բան ստացել են արդեն և հույս ունեն, որ ավելին կստանան, եթե այս իշխանությունն անսասան լինի: ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն ուղղակիորեն աջակցություն էր Նիկոլ Փաշինյանի հակաժողովրդավարական բնազդներին և վարքագծին: Այլ հարց է, թե ինչպես են, օրինակ՝ ԱՄՆ-ի կամ արևմտյան՝ ժողովրդավարական համարվող երկրների հարկատուները վերաբերվելու նրան, որ իրենց վճարած հարկերով աջակցություն է հայտնվում և պատասխանատվություն է վերցվում նման հակաժողովրդավարական դրսևորումներին: ԱՄՆ-ի և ԵՄ-ի որոշ երկրների հարկատուներ մտածելու տեղ ունեն՝ իրենց վճարած հարկերը իրենց ընտրած իշխանություններն օգտագործո՞ւմ են ըստ նպատակի: Կրկնում եմ, գոնե ֆորմալ առումով որպես պետականություն ունեցող ժողովուրդ չպետք է որևէ մեկին մեղադրենք, ամեն մեկն իր շահն ունի՝ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը: Իրենց շահով առաջ են շարժվում՝ օգտագործելով Նիկոլ Փաշինյանին կամ օգտվելով նրանից»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան
Ամենադիտված