Հայերեն


«Գոռի մահը երկրորդ անգամ սպանեց Աշոտի մորը». ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Շահբազյանի տատիկ

Հասարակություն

«Գոռի մահը երկրորդ անգամ սպանեց Աշոտի մորը». ասում է ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի տատիկը

«Ապրիլի 2-ին ընտրություններ նշանակելը սխալ էր. բոլորը խառնվել են քարոզարշավով, ընտրություններով, և ոչ ոք չհիշատակեց ոչ մի հերոսի անուն։ Եթե հեռուստացույց դիտես՝ կտեսնես, որ ամեն մարդ իր աթոռի համար է պայքարում, այսօր ոչ մի հերոսի չեն հիշում։ Մանավանդ Ախուրյանում ինքնամոռաց տրվել են ընտրություններին։ Այնքան վիրավորված էի մեր գյուղապետից, որը տարված լինելով իր քարոզարշավով, մոռացել էր Պանթեոն տանող ճանապարհի մաքրության մասին, և մարտի 28-ին հազիվ կարողացանք գնալ գերեզմաններ։ Այդ պանթեոնում Արցախում զոհված շատ տղերք կան»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախում հերոսաբար զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի մայրը՝ Լիանա Շահբազյանը։

«Ախուրյանն ընդհանրապես մոռացել է, որ Աշոտ անունով հերոս գոյություն ունի»,- նշեց հերոսի մայրը։

Հերոսի տատիկը՝ Գյուլվարդ Իսրայելյանը, հիշում է, որ դպրոցական տարիներին Աշոտը թեև «գլուխը կախ» երեխա էր, ուներ հանգիստ բնավորություն, բայց շատ համարձակ էր. «Իսկ ուսանողական տարիներին արդեն ամեն ինչից տեղյակ, գիտակ ուսանող էր, համարձակ անում էր իր գործը։ Իր խոսքը գործ էր, երբեք իր բերանից ելած խոսքը գետնով չէր տալիս։ Թե՛ ուսանողական տարիներին, թե՛ արդեն Ջեբրաիլում, երբ զենքեր էր ուսումնասիրում, ես էլ հարցեր էի տալիս, ասում էր՝ տա՛տ, շատ մի խորացիր, դա ռազմական գաղտնիք է։ Ես շատ էի ուրախանում, որ ամեն ինչից տեղյակ էր»։

Տատիկը պատմեց, որ դպրոցն ավարտելու ժամանակ Աշոտն ու իր երեք ընկերները որոշում են ռազմական ուղին ընտրել և ընդունվում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ. «Բայց համարձակների տեղ էր, երկուսն ինքնակամ հեռացան ինստիտուտից, և, երբ Աշոտին հարցրի, թե ինչու որոշեց մնալ, ասաց՝ տա՛տ, տղամարդու տեղ է, ուսադիր կրելը հեշտ գործ չէ։ Ռազմական ինստիտուտում էլ է ընկերներ ձեռք բերում, ու նորից 4 հոգով որոշում են վիճակահանության չմասնակցել և ընտրել Ջեբրաիլը, քանի որ ասում էին՝ տեղը շատ բարձր է, վերևից են հսկելու հայրենիքը։ Շատ ուրախ էր, շատ լավ էր, ոչ մի անգամ չի տրտնջացել։ Իր ընկերներից մեկն էլ երեկ զոհված Գոռն էր (խոսքը երեկ զոհված Գոռ Հովհաննիսյանի մասին է:- Ռ.Մ.)։ Հիշում եմ, որ, երբ Ջեբրաիլ գնաց, ես անհանգիստ էի, ասում էի՝ գոնե Գոռի հետ գնայիր, բայց Աշոտս ասում էր՝ տա՛տ, գնդակը վախենում է քաջից, դու մի՛ մտածիր։ Նաև նշում էր, որ՝ որտեղ էլ լինես, եթե մահ կա ճակատիդ գրված, ուրեմն՝ կմահանաս»։

Տիկին Գյուլվարդը հիշեց, որ մի անգամ, երբ զանգել էր Աշոտին, նա դիրքերում է եղել, և ասել է, որ պարկ է շարում. «Եվ երբ հարցրի՝ ա՛յ բալես, զինվոր չունե՞ս, որ դու ես շարում, պատասխանեց՝ տա՛տ, այդ կողմից թշնամին երևում է, վախենում եմ՝ երեխաներին հանկարծ խփեն։ Ինքը երեխեքի հետ տարբեր աշխատանքներ էր կատարում, լոպազ, հպարտ լեյտենանտ չէր։ Միշտ ասում էր՝ չեմ ուզում, որ զինվորներիցս մեկը հազա կամ փռշտա, ինձ թվում է, թե իրենց մայրն ինձ վրա կբարկանա, թե՝ լավ չնայեցիր իմ երեխային»։

Աշոտի եղբայրը որոշել էր պայմանագրային զինվորական դառնալ, ամեն ինչ պատրաստ էր, արդեն հրամանն եկել էր, որ աշխատանքի անցնի, բայց Աշոտի մահվան լուրն են լսում։

«Ոչ թե մենք որոշեցինք, որ չգնա այդ ուղղությամբ, այլ պետականորեն որոշում են, որ, եթե մի եղբայրը զոհվել է, թող երկրորդը զինվորական չդառնա։ Հիմա Աշոտի եղբայրը ԱԻՆ-ի Ախուրյանի հրշեջ ծառայությունում է աշխատում»,- պատմեց Աշոտի տատիկը։

Աշոտի ընտանիքը դժգոհ է, որ Աշոտին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան են տվել, քանի որ ասում են՝ նա դիրքերը չի լքել, ավելին՝ եղել է 18 խոշտանգվածների մեջ։ «Այդ երկաթները հույսեր ու սփոփանքներ չեն, ուղղակի թող հարգեն»,- նեղսրտեց տատիկը՝ հավելելով, որ, եթե մայրը որդու կորստյան վշտի մեջ չլիներ ու գիտակցեր, չէր վերցնի այդ մեդալը։

«Աշոտս միշտ ասում էր, որ հենց այնպես չի մահանալու, իր մահն ամբողջ աշխարհն է իմանալու, այդպես էլ եղավ։ Մայրը հայրենիքին արժանի հերոս էր դաստիարակել։ Մութ ու ցուրտ տարիներին երեխա է մեծացրել, ուրախ է, որ հերոս է իր տղան, բայց որդու մահվան մտքի հետ չի կարողանում հաշտվել։ Իսկ երեկվա Գոռի դեպքը երկրորդ անգամ սպանեց Աշոտի մորը: Չեք պատկերացնի՝ մեր տանն ինչ վիշտ էր, ինչ գոռում-գոչյուն հանեց խեղճ կինը, ու անընդհատ ասում էր՝ ամա՜ն, ես գիտեմ, թե Աշոտիս  նոր տուն կբերեն, ես մինչև հիմա չէի պատկերացնում, որ որդիս չկա, հիմա Գոռի մահով նոր զգում եմ, թե ինչ եմ կորցրել ու ոնց եմ դիմացել»,- ասաց նա։

Աշոտ Շահբազյանի ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել հերոսի մորը՝ Լիանա Շահբազյանին, հետևյալ հեռախոսահամարով՝ 077 97 41 49։

Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված