Հայերեն


«Տղայիս կյանքն օդից է կախված». ավազակային հարձակման մեջ մեղադրվողի մայրն անհանգստացած է

Հասարակություն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվում է Արմեն Մ.-ի գործով դատական քննությունը:

40-ամյա Արմենին մեղադրանք է առաջադրված ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Ամբաստանյալ Արմեն Մ.-ն արդեն երկու ամիս գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Գործի նախաքննության ժամանակ նա վարույթն իրականացնող մարմնին տեղյակ չի պահել, որ տառապում է մի շարք ծանր, այդ թվում՝ մեկ անբուժելի հիվանդությամբ:

Նախաքննության ընթացքում Արմեն Մ.-ի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն չի նշանակվել ու չի անցկացվել: Դատական քննության ընթացքում Արմեն Մ.-ի առողջական վիճակը վատացել է, նրան տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց:

Արմեն Մ.-ի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Էմին Բեգլարյանը դատարանին միջնորդել էր Արմեն Մ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել, ընտրել ազատազրկման հետ չկապված խափանման միջոց՝ իր պաշտպանյալի առողջական ծանր վիճակը նկատի ունենալով:

Դատարանը մերժել է պաշտպանի միջնորդությունը:

Փաստաբան Էմին Բեգլարյանը միջնորդություն էր պատրաստել՝ իր պաշտպանյալի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ՝ պարզելու՝ Արմեն Մ.-ի ունեցած հիվանդությունների համակցությունը թույլ տալի՞ս է, որ նա գտնվի անազատության պայմաններում: Սակայն ամբաստանյալը չհամաձայնեց, որ պաշտպանն այդ միջնորդությունը ներկայացնի դատարանում, նա միջնորդության տեքստի տակ գրեց այդ մասին ու ստորագրեց:

Ամբաստանյալն իր պաշտպանին ասաց, թե չի հավատում, որ նույնիսկ դատաբժշկական փորձաքննությամբ ինչ-որ դրական տեղաշարժ կլինի, քանի որ իր աչքի առաջ կան շատ ծանր վիճակում գտնվող կալանավորներ, բայց ոչ մեկի խափանման միջոցը չեն փոխում:

Դատարանում էր ամբաստանյալ Արմեն Մ.-ի մայրը, ով շատ անհանգիստ էր որդու առողջական վիճակի համար, նա անընդհատ կրկնում էր, թե որդու կյանքը «օդից է կախված», և ինքը «ճար չունի»՝ նրան ինչ-որ կերպ օգնելու, ամբողջ հույսը դատարանի խղճի վրա է:

Մայրն ասաց, թե Արմենը արհեստավոր է, «ամեն մատը մի ոսկի է», նա աշխատող, վաստակող է եղել, «ջիգյարով», բայց շատ հիվանդ տղա է:

Արմենը հակում է ունեցել խմիչքի հանդեպ, դա էլ նրան, կարելի է ասել, կործանել է:

Արմեն Մ.-ի գործողություններից տուժել, գործով տուժող է ճանաչվել Ալիսա Մ.-ն (անունը փոխված է), ով Արմենի մտերմուհին է եղել: Արմեն Մ.-ն ընտանիք չունի, ապրել է մոր հետ:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը 17-ի սահմաններում Արմեն Մ.-ն իր ծանոթ Դավիթի հետ գնացել է մտերմուհու՝ Ալիսայի բնակարան: Այնտեղ խմիչք են օգտագործել: Այնուհետև Արմենն ու Ալիսան առանձնացել են ննջարանում:

Արմենը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ոչ թե քնքուշ վերաբերմունքի համար է առանձնացել տանտիրուհու հետ, այլ նրա նկատմամբ բռնություն է գործադրել՝ ձեռքով հարվածել-գցել է մահճակալին, դանակով սպառնացել ու պահանջել է գումար և ոսկե զարդեր:

Ալիսան հրաժարվել է կատարել Արմենի պահանջը:

Վերջինս, ըստ մեղադրանքի, կպչուն ժապավենով կապել է Ալիսայի ոտքերն ու ձեռքերը, փակել է բերանը, դանակով ծակոցներ է հասցրել՝ տուժողի առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Այնուհետև նա տուժողի զգեստապահարանից գտել է նրա դրամապանակը, դրա միջից հափշտակել է 25 հազար դրամ, 2 հազար դրամ՝ մետաղադրամով, և 10 հազար դրամ արժողության էժանագին զարդեր՝ բիժու:

Կատարվածի վերաբերյալ տուժողը ոստիկանություն է դիմել դեպքից մոտ տասն օր հետո՝ ինչպես մեր զրույցում ասաց ամբաստանյալի շահերի պաշտպան Է. Բեգլարյանը: Տուժողն այդ ընթացքում այցելել է նաև Արմենի մայրիկին ու ասել է, թե ինքն ու Արմենը վիճել են, բայց ոչինչ չի ասել իրենից գումար կամ բիժու հափշտակելու վերաբերյալ:

Տուժողը նախաքննական ցուցմունքներում, ինչպես նաև Արմեն Մ.-ի հետ առերես հարցաքննության ժամանակ, նաև՝ դատաքննության սկզբնական փուլում հայտնել է նույնը, ինչ ներկայացված է մեղադրանքի մեջ:

Սակայն դատական քննության ընթացքում դատարանը ստացել է տուժողի դիմումը այն մասին, թե ինքը խղճի խայթ է զգում, քանի որ Արմենը չի կատարել այն արարքը, որը մեղսագրված է նրան: Արմենն իրենից ոչինչ չի հափշտակել, իրենք վիճել են, Արմենը իր նկատմամբ բռնություն է գործադրել՝ իր վրա զայրանալով ու լինելով խմիչքի ազդեցության տակ… Ոստիկանությունում հաղորդումը տալու պահին ինքը զայրացած է եղել Արմենի վրա… Տուժողը խնդրել է Արմենին չդատապարտել չկատարած ծանր հանցանքի համար:

Դատարանում այս դիմումի հրապարակումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպանը միջնորդել է նորից դատարան հրավիրել և հարցաքննել տուժողին: Դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը, սակայն պարզվել է՝ տուժողը խուսափում է դատարան ներկայանալուց: Նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել դատարանը, բայց ոստիկանությունից պատասխանել էին, որ տուժողի բնակարանի դուռը փակ է եղել, հարևաններն ասել են՝ չգիտեն, թե որտեղ է բնակարանատերը:

Ամբաստանյալի շահերի պաշտպանն ու ամբաստանյալը պնդեցին, որ ցանկանում են դատարանում ստացված դիմումի լույսի ներքո նորից հարցաքննել տուժող կնոջը:

Դատարանը ևս մեկ բերման ենթարկելու որոշում կայացրեց՝ որոշումը հասցեագրելով ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Է. Բեգլարյանը մեր զրույցում նշեց, որ ամբաստանյալը քանիցս պնդել է, թե ինքը, մտերիմ լինելով տուժող Ալիսայի հետ, քաջատեղյակ էր, որ դեպքից մոտ տասն օր առաջ տուժողն իր ամբողջ ոսկեղենը գրավ էր դրել, այդ պատճառով ինքը չէր կարող տուժողին սպառնալ, դանակով հարվածել և ոսկե զարդեր պահանջել: Ինքը լավ գիտեր նաև, որ տուժողը գումար չունի: Իսկ բիժուի համար մի՞թե մարդը իր մտերմուհու նկատմամբ ավազակային հարձակում կկատարեր…

Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված