Հայերեն


Այս պահի խնդիրը՝ այս պահին, իսկ հետոն... հետո կերևա. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը «հեռավորության վրա», բայց կիսաթաքույց համակրանքով հետևող հայրենակիցներից ու ոչ միայն նրանցից հաճախ կարելի է լսել այս կարգի հարցեր՝ «լավ, Նիկոլին հեռացրեցինք, բա ո՞վ է լինելու հետո... իսկ կարո՞ղ է, հանկարծ, նախկինները... կարո՞ղ է այսպես... կարո՞ղ է այնպես...»: Նման դեպքերի համար մի լավ խոսք ուներ լուսահոգի հորեղբայրս, ասում էր. - «Կարող ա»-ն ցանել են, չի աճել: Ինչ վերաբերում է վերը նշված հարցերին, ապա դրանք փաշինյանական ագրեսիվ ու մանիպուլյատիվ քարոզչության ֆանտոմային արձագանքներ են: Այն առումով «ֆանտոմային», որ այդ հարցերը երկրորդողները չեն կարծում, թե իրենք Փաշինյանի ջրաղացին են ջուր լցնում, հակառակը, որ հարցնես, կասեն՝ իրենք էլ են Փաշինյանին դեմ, բայց էլի՝ «կարո՞ղ ա...»:

Հատկանշական պահ է այն մոլորեցնող նրբերանգը, որ այդպես արտահայտվողները գրեթե զրոյական ուշադրություն են դարձնում այն իրողությանը, որ մինչ իրենք նման խորիմաստ հարցեր են քննարկում, Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը շարունակում է փոքրանալ, շարունակում է կորցնել տարածքներ, ճանապարհներ, ամենակարևորը՝ կորցնել ապագան, հեռանկարը, հնարավորությունները: Ավելին, նման հարցեր շրջանառողները երբեմն այնպես են խոսում օրվա իշխանության մասին, որ կարելի է կարծել, թե նրանց արդեն վաղուց հեռացրել են պետության ղեկից, իսկ հիմա էլ ծանրութեթև են անում իշխանությունն ում վստահելու հարցը: Կեղծ ու մանիպուլ յատիվ են նաև այն ոլորուն խոսակցությունները, որ եթե մարդիկ տեսնեն կամ որոշեն, թե ով է լինելու հետո, Փաշինյանին արագորեն կհեռացնեն իշխանությունից, կամ ոտքի կելնեն, որպեսզի հեռացնեն:

Չեն ելնի: Որովհետև ցանկացած «ով է լինելու»-ի դեպքում անխուսափելիորեն գտնվելու են պրոֆեսիոնալ չմահավաններ, իբր գերմտահոգ սրտացավներ, հավկիթի մեջ վարս որոնողներ ու նմանօրինակ կերպարներ, որոնք էլի իրենց բազմախոսությամբ «ջրելու» են հիմնականը՝ հավերժական «կարո՞ղ ա»-ներով: Իսկ կարո՞ղ է մի հատ վերհիշենք, թե, առհասարակ, ինչի՛ է այս ամենը, կամ՝ ինչի համար ենք հավաքվել, ինչպես ասվում է: Հիմնական հարցը մեկն է՝ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու այդպիսով նախ և առաջ կասեցնել Հայաստանի կործանումային անկման այս ընթացքը: Առանց այս առանցքային հարցը լուծելու, ըստ էության, որևէ իմաստ չունի «բա հետո»-ի մասին ինչինչ դատողություններ անել: Ասել ենք, կրկնենք. վագրի մորթին կիսելը գայթակղիչ զբաղմունք է, բայց առաջինը պետք է որսալ այդ վագրին՝ պատկերավոր ասած:

Կամ, եթե ավելի պարզ արտահայտվենք, պետք չէ ձուկը՝ ջրում, առևտուր անել, առավել ևս, չարժե ջուրը չտեսած՝ բոբիկանալ: Առավել ևս, որ, ինչպես ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, Նիկոլից հետո Հայաստանում իշխանության գալը յուրատեսակ կամիկաձեություն է: Հստակ հայտարարվել է, որ շարժման առաջադրած նպատակին հասնելուց, այն է՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո, ձևավորվելու է անցումային կառավարություն: Դա, կարծում ենք, առավել քան բավարար ու հստակ նախանշում է: Ճիշտ է, այստեղ էլ նորից խոսակցություններ են ծայր առնում, թե բա՝ այսինչ նախարարը ով կլինի, այնինչ նախարարը ով կլինի... Բայց սա ևս անլուրջ խոսակցություն է: Նախ՝ ինչպես ասվում է՝ առվի վրայով ցատկիր: Եվ հետո, հիմիկվանից անուններ հնչեցնելն ամենասխալ բանն է, որ կարելի է անել:

Այդ մարդիկ ուղղակի կհայտնվեն շուրջօրյա թիրախավորման ներքո: Ու ընդհանրապես, բոլոր այն հարցադրումները, որոնք հանրությանը, ակտիվներին, հետաքրքրվողներին շեղում են գլխավոր հարցից ու անելիքից, մեծ հաշվով՝ ընդամենը օգնում են Նիկոլ Փաշինյանին ու նրա խմբակին, որպեսզի շարունակեն պահպանել իշխանությունն ու Հայաստանի կոտորակումը: Ժողովուրդը հավաքվել է ու էլի կհավաքվի: Ուղղակի պետք է կենտրոնանալ այս պահին դրված նպատակի համար: Այլապես «նախկին-չնախկին», «բա հետո, բա 3 տարի անց» ու նման խոսակցությունները շարունակ հեռու կտանեն ու կհեռացնեն գլխավորից: Մյուս կողմից՝ նման խոսակցությունները, կարծես, տեղ են թողնում նաև օրվա իշխանություններին՝ տարատեսակ ու նոր մանիպուլ յացիաների դիմելու համար:

Ամենից վատը, նրանց թույլ են տալիս մտածել, թե իրենք դեռ խոսելու տեղ ունեն: Միգուցե արժե՞ թեթևակի հիշեցնել, թե ինչեր են արել Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն: Բանակցային գործընթացի տապալում, պատերազմական գործողությունների դիմելու համար թշնամուն որոշակի հիմքերի ապահովում («Արցախը Հայաստան է ու վերջ»), պատերազմի ընթացքում բազմաթիվ անընկալելի ու անտրամաբանական որոշումներ, որոնք հանգեցրեցին աղետալի պարտության՝ մարդկային ու տարածքային ահռելի կորուստների, կապիտուլ յացիա, թշնամուն շարունակական զիջումներ, նորանոր ռազմական բախումներ ու նորանոր կորուստներ, Արցախի ուրացում և հաջորդող կորուստ և հայաթափում: Հիշեցնե՞նք, որ 2021-ին ինքնավերարտադրվել էին Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտավորություններով և 1 տարի անց ուրացել, ժխտել այդ ամենը՝ թշնամու հետ գալով խայտառակ ու կործանարար համաձայնության:

Ու դա էլ վերջը չէ: Այս ամենի հետ նորից հիշեցնենք Փաշինյանի մոլորեցնող, եթե չասվի՝ ստախոսական թեզերը, որոնց մի զգալի մասին անդրադարձել ենք: Չզլանանք ու մի քանիսը հիշեցնենք: Օրինակ՝ այն, որ եթե Արցախը չտա, պատերազմ կլինի, տվեց: Հետո եկավ՝ Կիրանցը որ չտանք, պատերազմ կլինի: Գործնականում տվեց: Հիմա Ալիևն ասում է՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխեք, թե չէ՝ ոչ մի խաղաղություն-մաղաղություն: Վաղը կասի... Ու Փաշինյանը կանի՝ հերթական սուտ, մանիպուլ յացիա հորինելով: Նման իրավիճակում «հետո»-ի մասին մտածելու բան չկա: Ցանկացած օրինակ է կաղում, բայց, գիտե՞ք, երբ մարդը նետվում է կրակի միջից մեկ ուրիշ մարդու հանելու, փրկելու, նա այդ պահին հաստատ չի նստում-մտածում այն մասին, թե հետո ով է բուժելու այրվածքներ ստացածին, ո՞ր բժիշկն է զբաղվելու կամ ի՞նչ դեղեր է նշանակելու: Առաջինը այրվողին հրդեհից փրկելն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ
Ամենադիտված