Հայերեն


Ըստ ընդդիմադիր գործչի, իր քաղաքական գործունեության պատճառով վնասում են երեխային. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս մենք տեղեկություններ ենք ստացել, որ վանաձորյան դպրոցներից մեկում ծագած թնջուկը որևէ կերպ լուծում չի ստանում: Պետական գերատեսչությունների պատասխանները չեն բավարարում դպրոցականի ծնողներին: Ընդ որում, կային կասկածներ, որ գործ ունենք քաղաքական ենթատեքստով պատմության հետ: Պարզաբանումներ ստանալու համար մենք դիմեցինք աշակերտի հորը՝ Վահե Դոխոյանին, հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

«Նախորդ ամառ մեկնել էինք Շվեյցարիա մեր բարեկամների մոտ: Մեկ անգամ սրտի վիրահատության եմ ենթարկվել Հայաստանում, և այնտեղ ինձ մոտ առողջական խնդիր առաջացավ: Շտապօգնությունն ինձ տեղափոխեց հիվանդանոց, ստիպված էի բուժման կուրս անցնել: Բժշկի տված թղթի հիման վրա ինձ երեք ամիս արգելվում էր ինքնաթիռ նստել: Կինս չցանկացավ ինձ մենակ թողնել: Կապվեցինք Վանաձորի թիվ 4 դպրոցի տնօրենի հետ, որտեղ տղաս սովորում էր, ներկայացրեցինք խնդիրը, ասացինք, որ ուշ ենք վերադառնալու Հայաստան, առաջարկեցինք տղայիս հանել դպրոցից, իսկ Հայաստան վերադառնալուց հետո վերականգնել: Դպրոցի տնօրենը հավաստիացրեց, որ եթե մինչև դեկտեմբերի 15-ը վերադառնանք, ապա, գործող կարգի համաձայն, եթե տեղեկանք բերենք, որ տղաս այնտեղ դպրոց է հաճախել, նրա բացակաները կհամարվեն հարգելի, քննություններ կնշանակվեն, կստուգվեն գիտելիքները, նա կփոխադրվի հաջորդ դասարան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դոխոյանը:

Ծնողներն այդպես էլ վարվում են, տղան սկսում է դպրոց հաճախել Շվեյցարիայում, իսկ վերադառնալուց հետո դպրոց են ներկայացնում համապատասխան տեղեկանքը, բժշկական փաստաթղթերը, որ հայրիկը ֆիզիկապես ի վիճակի չի եղել մեկնել Հայաստան:

«Որոշ ժամանակ հետո դպրոցի տնօրենն ասաց՝ այդ կարգը սխալ էի նայել, ու պարզվում է, որ երեխային պետք է դպրոցից հանած լինեիք, որ հետո կարողանայի նրան վերականգնել որպես դրսից եկած: Այդ ժամանակ որոշեցինք տղայիս տանել Ռուսաստան ուսումը շարունակելու, գնացինք, վերադարձանք, նույն դպրոցում նրան չկարողացանք վերականգնել, տեղափոխեցինք այլ՝ Վանաձորի թիվ 6 դպրոց: Տղայիս առաջադիմության հետ կապված տնօրենն իր հիացմունքն է հայտնել, նա դպրոցի լավագույն աշակերտներից մեկն է: Ինքնուս տիրապետում է չորս լեզվի: Դիմեցի տնօրենին՝ խնդրելով դիմել նախարարին, որպեսզի նա թույլատրի՝ տղաս քննություններ հանձնի, ստուգեն նրա գիտելիքները, և փոխադրվի հաջորդ դասարան: Տնօրենը դիմեց, նախարարությունը մերժեց, պաշտոնական գրություն էր ուղարկել մարզպետարան՝ «ուսումնասիրեք խնդիրը, առաջնորդվեք գործող իրավակարգավորումներով»:Մարզպետարանն էլ ուղղակի մերժեց՝ 200 ժամ բացակա ունեցող աշակերտը չի կարող փոխադրվել հաջորդ դասարան»,-նշում է մեր զրուցակիցը:

Ծնողները մի քանի անգամ դիմել են ԿԳՄՍ նախարարությանն ու Լոռու մարզպետին: «Կինս անձամբ կարողացավ փոխնախարարի հետ զրուցել, բացատրել խնդիրը: Վերջինս ուղղորդել էր ևս մեկ դիմում գրել: Դիմումին նույն տեքստով պատասխանեցին: Ի վերջո, դիմումների քանակն այնքան շատ էր, որ մարզպետը հրավիրեց իր մոտ քննարկման: Քննարկմանը ներկա էինք ես ու դպրոցի տնօրենը: Մարզպետն ուզում էր փաստել, որ նման կարգ չկա, օրենքով չի թույլատրվում փոխադրել աշակերտին: Բայց թիվ 6 դպրոցի տնօրենը, որտեղ հիմա երեխաս սովորում է, ասաց, որ նման նախադեպ եղել է, երբ ծնողը դիմել է նախարարին, վերջինս գրություն է ուղարկել՝ հաշվի առնելով երեխայի շահը՝ կազմակերպել քննություններ և փոխադրել հաջորդ դասարան: Հետո պարզվեց, որ մարզում չորս նման նախադեպ է եղել: Մի դեպքի մասին էլ փաստեց մարզպետարանի կրթության բաժնի պետը, նա հիմա չի աշխատում մարզպետարանում, պատճառի մասին տեղյակ չեմ: Մարզպետը խոստացավ, որ անձամբ կխոսի նախարարի հետ, կխնդրի թույլտվություն, որպեսզի կազմակերպեն քննություններ և տղայիս փոխադրեն հաջորդ դասարան: Անցավ որոշ ժամանակ, այսօր (երեկ-խմբ.) կապվեցի իր հետ, նշեց, որ աղետի գոտու հետ կապված խառն է եղել, չի կարողացել նախարարի հետո խոսել: Նա նորից խոստացավ, որ ամեն ինչ կանի, որ կարողանա այս խնդիրը լուծել, և կարճ ժամկետում ինձ կպատասխանի»,-տեղեկացրեց Վահե Դոխոյանը:

Նա նշեց, որ երեխան իններորդ դասարանի երկրորդ կիսամյակն ամբողջությամբ հաճախել է դպրոց, հիմա սեպտեմբերից պարտուսով պետք է նույն կուրսը կրկնի: «Օրենքն ասում է, որ եթե դասարանում կան ներառական կրթություն ստացողներ, ովքեր իրավունք ունեն բացակայելու, չսովորելու, պետք է պարտադիր ավարտեն: Իսկ գերազանց սովորող երեխան, փաստորեն, պետք է կրկնի իր անցածը»,-հավելում է նա:

Հայրը նշում է՝ որդին հասակակիցների հետ վերջին զանգ է նշել և ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստ չէ նորից նույն դասարանը գնալու. «Ծրագրավորման դասընթացների է մասնակցում, ինքնուրույն խաղեր է գրում, դրանք վաճառում, այս տարիքից գումար է աշխատում: Նշեմ նաև, որ սեպտեմբերից գործելու է նոր կարգ, որտեղ նշվում է, որ բացակաների կարգը հանվում է: Կարգը փոփոխության է ենթարկվելու սեպտեմբերից, արդյոք հնարավո՞ր չէ, որ նախարարը անհատական մոտեցում ցույց տա՝ ուսումնասիրելով խնդիրը»:

Սա կարող էր լինել սովորական մի պատմություն, որտեղ կողմերը տարակարծիք են: Սակայն այս պատմությունը մեկ բայց ունի: Դպրոցականի հայրիկը Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն է: «Զբաղվում եմ քաղաքականությամբ, «Հայրենիք» կուսակցության Վանաձորի ավագանու խմբակցության ղեկավարն եմ: Մեր խմբակցության երկու անդամների ձայնը որոշիչ էր, որ Վանաձորում ընտրվի քաղաքապետ: Մամիկոն Ասլանյանը քաղբանտարկյալ է, որպես Վանաձորի մեծամասնության քվեն ստացած անձինք՝ Մամիկոն Ասլանյանի կողքին ենք, բայց այս մարդիկ երկու տարի է՝ տարբեր օղակներով փորձում են ինձ խնդրել, համոզել, որ անցնեմ ՔՊ-ի սրտի ուզած թեկնածուի մոտ, բայց դա իրենց չհաջողվեց: Ենթադրություն ունեմ, որ սա քաղաքական դրդապատճառներ ունի, ինձ այլ բան չի մնում կարծելու: Մարզում եղել են նման նախադեպեր, բայց իմ տղայի դեպքում չեն փորձել քննություն անցկացնել, հանձնաժողով կազմել խնդիրն ուսումնասիրելու համար, մեր՝ թվով վեց դիմումներին տալիս են ստանդարտ նույն պատասխանները, ուրիշ բան չեմ կարողանում մտածել: Ծառայել եմ Հայոց բանակում, մասնակցել պատերազմին, եռամսյա զորահավաքներին, իմ 14 տարեկան տղան զինկոմիսարիատում հաշվառման է անցնում, որպեսզի դառնա զինապարտ: Իմ տղային, որ վաղը զինվոր է դառնալու, այսօր կոտրում են ու ասում՝ է, չգայիք Եվրոպայից»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հաջորդիվ քայլերի մասին խոսելիս նշում է. «Իրավական առումով ունենք փաստարկներ՝ իմ առողջական վիճակի մասին տեղեկանքը, արտերկրում տղայիս դպրոց հաճախելը, դպրոցի տնօրենի հավաստիացումը, որ հետագայում խնդիր չի առաջանալու, դրանցով կարող ենք մտնել դատարան: Բայց նկատում ենք, որ վերջին շրջանում պետական որոշումների բողոքարկումը դատարանում ոչ մի արդյունք չի ունենում, այս պահին դա անիմաստ եմ համարում: Գործը մտնելու է փակուղի, ասելու են՝ վարվել ենք նախարարի կարգին համահունչ, ու կապ չունի, որ նախարարն իր կարգով մի քանի անգամ արտոնություններ է տվել, նախադեպեր են եղել: Հույս ունեմ, որ մի օր սա վերջանալու է: Քաղաքական հետապնդումներ եղել են և՛ նախկինում, և՛ կան հիմա, գուցե կլինեն նաև հետո: Բայց երբևէ չեմ առնչվել նրան, որ քաղաքական դրդապատճառներով մարդիկ մտնեն ընտանիք ու վնասեն երեխային: Իմ գլխին ինչ ասես բերել են, ես դա համարել եմ իմ քաղաքական հայացքների պատասխանը և լուռ ու մունջ իմ խաչը կրել եմ, բայց երեխայիս հետ չէր կարելի դա անել»,-եզրափակում է Վահե Դոխոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան
Ամենադիտված