Հայերեն


Հայ մերկապարուհին բաց տեսարանների, ամուսնու և իր հարաբերությունները թաքցնելու պատճառի մասին / լուսանկարներ

Life
 
 


 

 

EXCLUSIVE

 

Երգչուհի պարուհի Վարդան այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալում` մեկնում է շրջագայությունների, մասնակցում մի շարք ծրագրերի և զբաղվում իր ակումբի աշխատանքներով։ Tert.am Life–ի հետ զրույցում Վարդան խոսել է իր անձնական կյանքի փոփոխությունների, նախկին ամուսնու և բիզնեսի մասին։

 

–Վարդա, ինչո՞ւ բացեցիք ակումբ, որտեղ տղամարդկանց մուտքն արգելվում է։

 

–Ես բացել եմ VARDA Ladies Club-ը, որպեսզի կանայք ունենան այնպիսի վայր, որտեղ կարող են լիարժեք հանգստանալ ու հաճույք ստանալ, ինչպես նաև ժամանակ խնայել։ Կինը,անպայման, պետք է ինչ–որ զբաղմունք ունենա օրվա ընթացքում, սպորտով զբաղվի, որպեսզի միշտ լավ մարզավիճակում լինի։ Պետք է, անպայման, գեղեցկության սրահ այցելի, որպեսզի միշտ խնամված լինի։ Եվ իհարկե, պետք է շոփինգի գնա, որպեսզի գեղեցիկ լինի։ Վերը նշված ոչ մի կետից կինը չպետք է հրաժարվի։ Եթե այս ամենը տարբեր վայրերում եք անում՝ շատ ժամանակ եք կորցնում, իսկ VARDA Ladies Club-ում ամեն բան կա։ Կարելի է պարով զբաղվել, գնալ գեղեցկության սրահ, գեղեցիկ զգեստ ու լողազգեստ գնել, ինչպես նաև` զրուցել ընկերուհիների հետ մի բաժակ սուրճի կամ շամպայնի սեղանի շուրջ։ Այս ամենից հետո տղամարդը կարող է իր կնոջը հիանալի տրամադրությամբ տանել տուն։

 

 

–Շահավե՞տ է միայն կանանց համար ակումբ ունենալը։

 

–Այո, իհարկե։ Տղամարդիկ չեն վախենում մեզ մոտ թողնել իրենց կանանց։ Այնպես որ, կարելի է ասել, որ սա մանկապարտեզ է մեծ կանանց համար։)  Կարելի է կնոջն ամբողջ օրով մեզ հանձնել, իսկ հետո գալ նրան տուն տանելու։ Այստեղ նա շրջապատված կլինի միայն կանանցով, որոնք կենսուրախ են, ժպտերես ու զերծ ավելորդ բամբասանքներից։ Բոլորը քննարկում են, թե ինչպես բավականություն պատճառել տղամարդուն, բաղադրատոմսեր են փոխանցում և այլն։ Դա հիանալի է։

 

-Հետ նայելով՝ կարո՞ղ եք ասել, որ հասել եք նրան, ինչին ձգտում էիք։ Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը։

 

-Հաջողության գաղտնիքն աշխատասիրությունն է, երևակայելու ունակությունը։ Ես դրա վարպետն եմ։ Ավելին, ես կարող եմ երևակայել ոչ միայն իմ ապագայի մասին, այլև կարող եմ պարզապես սուրճի սեղանի շուրջ նոր բիզնես նախագծեր հորինել ընկերներիս համար։ Մի փոքր աշխատասիրություն, համբերություն ու նպատակասլացություն ունենալու դեպքում ցանկացած մարդ էլ կարող է հաջողության հասնել։ 30 տարեկանում ես, կարելի է ասել, 0-ից սկսեցի ապրել։ Այժմ կատարվել է իմ մեծ երազանքներից մեկը՝ ես բացել եմ VARDA Ladies Club-ը։ Սակայն ես այլ երազանքներ էլ ունեմ` ցանկանում եմ, որպեսզի ակումբը մասնաճյուղեր ունենա ամբողջ աշխարհում, պլանավորում եմ մի քանի գիրք թողարկել։ Դրանցից մեկը միայն մարզիչների համար կլինի։ Դրա մեջ կներկայացնեմ իմ անձնական փորձառությունն ու մարզումներն ուսուցանելու մեթոդները։ Ինձ մոտ շատ մարզիչներ են աշխատում, սակայն, միևնույն է, հաճախորդների մեծ մասն ինձ մոտ է` չնայած իմ պարապմունքները բավականին թանկ են։ Ինձ թվում է` պատճառն այն է, որ մարդիկ զգում են էներգիայի փոխանակումը, գնահատում են շփումը։ Pole dance-ն ավելին է, քան պարզապես սպորտը։ Երկրորդ գիրքը կանանց համար կլինի։ Այնտեղ կլինեն իմ գաղտնիքներն ու փորձառությունը, այն, ինչ կատարվել է իմ կյանքում, որպեսզի այլ կանայք չգործեն նույն սխալները։

 

 

–Ձեր գրավչությունը օգնո՞ւմ է հասնել հաջողությունների։

 

–Միանշանակ այո։ Ես շնորհակալ եմ իմ ծնողներին, որ գեղեցիկ եմ ծնվել, որ հայրս ինձ չի նվիրել իր մեծ քիթը, իսկ մայրս՝ փոքր աչքերը։ Ամեն բան հակառակն է ստացվել։  Ես շատ գեղեցիկ աղջիկների եմ ճանաչում, որոնք չեն կարողացել կյանքում ինչ–որ բանի հասնել։ Բացի գեղեցկությունից պետք է նաև մի քանի այլ հատկանիշ ունենալ՝ պետք է կարողանալ շփվել մարդկանց հետ, հաճելի լինել, դրական, աշխատասեր, ժլատ ու ալարկոտ չլինել, սրամիտ, պատասխանատու զգալ, թե երբ է պետք ինչ–որ բան ավելացնել, երբ լռել, մասնակցել խոսակցությանը կամ ձևացնել, որ ոչինչ չես լսել, պետք է լավ ընկեր լինել, լավ մարդ։ Այդ պատճառով էլ ես չեմ անհանգստանում, որ մի օր կծերանամ, քանի որ գեղեցկությունից բացի ես մի շարք այլ հատկանիշներ ունեմ, որոնք  տարիքի հետ չեմ կորցնի և կավելացնեմ։

 

–Ինչպիսի՞ն պետք է լինի կինը բիզնեսում և կյանքում։

 

–Ես լավ ղեկավար եմ, բայց մի փոքր չար եմ։ Կարող եմ նկատողություն անել մենեջերին, եթե կախիչը հակառակ կախված լինի, հագուստը սխալ դարակում դրված լինի կամ էլ գեղեցիկ դրված չլինի։ Սակայն եթե ես այդ նույնը ցույց չտայի իմ անձնական օրինակով, դա կարող էր որպես քմահաճություն դիտվել։ Ես սովորեցնում եմ բոլորին ամեն ինչ ճիշտ ու գեղեցիկ անել և իմ անձնական օրինակով ցույց եմ տալիս, որ դա հնարավոր է անել։ Իմ աշխատակիցները մեծանում ու զարգանում են ինձ հետ միասին։ Իհարկե, տանն այդ տարբերակը չի գործում։ Հնարավոր չէ տղամարդուն սովորեցնել գուլպաները մի տեղում դնել, ջուր չլցնել այն սալահատակին, որը նոր եմ մաքրել։ Տանը պետք չէ ղեկավար լինել, պետք է գեյշա լինել։ Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ես ամուսնացած եմ եղել։ Այդ ընթացքում ես փորձում էի համոզել բոլորին, որ իմ տեղը խոհանոցում է։ Ինձ շատ է դուր գալիս պատրաստել ու ես կարողանում եմ լավ տնային տնտեսուհի լինել։ Կարող են սպասուհուց ավելի լավ մաքրել լոգարանը և այլն։ Սակայն ես հասկանում եմ, որ այնպիսի հատկանիշներ ունեմ, որոնց զարգացումն ու արտահայտումն ավելի կարևոր են, քան խոհանոցը։ Այժմ իմ կողքին պետք է այնպիսի տղամարդ լինի, որը կհասկանա, որ ես ընթրիք կպատրաստեմ, բայց դա պարտադրված չեմ անի։ Հնարավոր է, որ մի օր ես շատ հոգնեմ, ու մենք գնանք ռեստորանում ընթրելու։ Ես կարող եմ ու սիրում եմ նախաճաշ պատրաստել, ես բոլոր կանանց նման եմ, պարզապես մի փոքր ավելի շատ եմ աշխատում։ Ես չեմ կարող իմ ժամանակի 90%-ը տնային տնտեսուհի լինել։ Երբ իմ ու ամուսնուս զգացմունքները նոր էին սկսվում, ցանկանում էի ամբողջ օրը նրա համար պատրաստել և հենց այդպես էլ անում էի։ Սակայն երբ ամեն բան նորմավորվեց, առաջ եկան նաև անձնական ժամանակն ու աշխատանքը՝ աղցանների թիվը պակասեց։ Այդ ժամանակ ամուսինս անհանգստացավ։ Նա փորձում էր ինձ խոհանոց վերադարձնել ու զարմանում էր, թե ինչու չեմ ցանկանում դա անել։ Դրա համար էլ ես այժմ միանգամից սովորեցնում եմ տղամարդուն, որ խոհանոցում կլինեմ, բայց ոչ շատ հաճախ։

 

 

-Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էիք ամուսնալուծվել եք, քանի որ հանուն Ձեր ապագա ծրագրերի դեմ եք գնացել Ձեր ամուսնու արգելքներին։ Մի՞թե կարող եք հեշտությամբ կորցնել Ձեր սիրելիին` հանուն կարիերայի։

 

–Ես իրավիճակի ադեկվատության ներքին հասկացողություն ունեմ։ Իհարկե, կարևոր որոշումների դեպքում ես պետք է խորհրդակցեմ իմ տղամարդու հետ։ Սակայն իրականում ես մինչև հիմա կարծում եմ, որ հիմարություն է թույլ չտալ կնոջը կրթություն ստանալ միայն այն պատճառով, որ այդպես ես ուզում։ Կարծում եմ, որ ճիշտ եմ արել, որ ավարտել եմ համալսարանն ու անտեսել նրա բողոքները։

 

–Հիմա է՞լ եք նույն սկզբունքով առաջնորդվում։

 

–Այժմ ինձ համար դեռ կարևոր է ինքնադրսևորումը։ Իհարկե, ես կարող եմ ինչ–որ բանից հրաժարվել, որպեսզի նեղություն չտամ տղամարդուն, սակայն եթե ես ցանկանամ չինարեն սովորել և դա օգնի ինձ բիզնեսի զարգացման հարցում, ես կուսումնասիրեմ չինարենը։ Իմ տղամարդը պարտավոր է աջակցել ինձ ինքնազարգացման հարցում։

 

 

Ինչու՞  էիք Ժամանակին թաքցնում Ձեր հարաբերությունները։

 

–Ինչ–որ չափով դա իմ նախկին ամուսինն էր ցանկանում։ Ինչպես և բոլոր կանայք, ես ցանկանում էի գոռալ իմ երջանկության մասին։ Ես հենց դա էլ անում էի՝ սոցիալական ցանցերը լցված էին իմ հարսանիքի լուսանկարներով։ Ավելի ուշ, երբ առաջին հոլովակն էինք նկարում՝ համաձայնության եկանք, որ իմ սեքսուալ կերպարը հետաքրքիր կլինի տղամարդկանց համար։ Բոլոր տղամարդիկ ցանկանում են մտածել, որ իրենց հավանած կերպարն ազատ է։ Ես ու ամուսինս քննարկել ենք դա։ Հենց նա է առաջարկել թաքցնել մեր հարաբերությունները, որպեսզի հետագայում շոու բիզնեսում ավելի մեծ հաջողություններ ունենամ։ Մենք ջնջեցինք բոլոր լուսանկարները, և ես ազատ աղջիկ դարձա բոլորի համար։ Երբ առաջին տեսահոլովակը թողարկեցինք՝ տղամարդկանց կողմից մեծ ուշադրության արժանացա։ Այնուհետև ես ու ուկրաինացի արտիստ Վիտալի Կոզլովսկին դուետ երգեցինք։ Այդ ժամանակ ես ամուսնացած էի, ամուսինս ներկա էր նկարահանումներին ու տեսնում էր, թե ինչպես են նկարահանում բոլոր բաց տեսարանները։ Ամեն բան նրա հսկողության տակ ու նրա թույլատվությամբ էր։ Իհարկե, բոլոր մարդիկ ցանկանում են մտածել, որ այն զույգերը, որոնք կադրում այդքան գեղեցիկ տեսք ունեն, կյանքում ևս ինչ–որ կապ ունեն։ Մենք թույլ տվեցինք  մարդկանց այդպես մտածել։ Շատերը կարծում էին, որ ես ու Վիտալին սիրավեպ ունենք, սակայն իրականում մենք պարզապես լավ ընկերներ ենք։

 

Ապահարզանից հետո ես ստիպված էի լռել իմ նախկին ամուսնու մասին։ Հնարավոր չէ պատմել մեկի մասին, ում մասին ոչ ոք չգիտի։ Ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչու եմ տխուր և հոգումս ինչ է կատարվում։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչն է ավելի դժվար՝ թաքցնե՞լ հարաբերությունները, թե՞ ցուցադրել դրանք։ Այդ ամենից  պետք է ինքնուրույն գլուխ հանեի։ Instagram-ը ինչ–որ չափով հոգեբանի նման է։ Ասում են, եթե ցանկանում ես այլևս ցավ չզգալ, պետք է խոսես այդ մասին։ Դու հրապարակում ես անում, ներկայացնում ես քո զգացմունքները, մարդիկ մեկնաբանություններում ինչ–որ խորհուրդներ են տալիս, ու դու թեթևանում ես։ Դա նման է խմբակային հոգեբանական թերապիայի։

 

Միայն այն ժամանակ, երբ տարիներ անցան, ու ես հաղթահարեցի այդ ամենը՝ սկսեցի խոսել այն մասին, թե ինչ եմ զգացել, երբ ամուսնալուծվում էի։ Դա վերջերս է պատահել, երբ ես ոտքի եմ կանգնել ու հասկացել եմ, որ ամուսնալուծվելու հետ կապված ճիշտ որոշում եմ ընդունել։

 

 

 

-Ձեր կյանքում կա՞ այնպիսի մեկը, ով ընդունում է Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք ու չի փորձում փոխել ձեզ։

 

-Այո, կա։

 

-Ի՞նչը կարող  է երջանկացնել կնոջը։

 

-Սիրելի աշխատանքը, սիրելի տղամարդն ու երեխաները։ Ամեն դեպքում այդպես են ասում, ես դեռ չեմ ստուգել։

 

 

-Ձեզ երջանիկ մարդ համարու՞մ եք։

 

–Շատ, չափազանց երջանիկ։ Ես այնպիսի մարդ եմ, ով մշտապես փորձում է իր գործողությունների մեջ դրական ու բացասական կողմեր գտնել։ Ես երկար եմ մտածել այն մասին, որ չկարողացա պահպանել իմ ամուսնությունը, չկարողացա հաղթահարել դժվարությունները․․․հնարավոր է, որ ես վատ էի փորձում։ Երբ մենք բաժանվեցինք՝ ինձ շատ երկար ժամանակ վատ էի զգում։ Ես գիտեմ, որ իմ նախկին ամուսնինը նորից է ամուսնացել ու արդեն երկու երեխա ունի։ Ես շատ ուրախ եմ դրա համար։ Սակայն դրա հետ մեկտեղ ես մտածում էի, որ իմ կյանքում ինչ–որ բան այն չէ։ Ես նրան երջանիկ լինելու հնարավորություն տվեցի՝ նրանից բաժանվելով։  Ես ասում էի նրան, որ նա կգտնի այնպիսի կնոջ, որի հետ երջանիկ կլինի, կին, որն ավելի հաճախ կլինի խոհանոցում, քան ես։

 

Այսօր կատարվել են բոլոր այն երազանքներս, որոնց ձգտում էի։ Ես կարող եմ ասել, որ ճիշտ եմ արել, քանի որ հասել եմ այն ամենին, ինչ ցանկանում էի, իսկ նա հասել է նրան, ինչն ինքն էր ցանկանում։

 

Ինձ մոտ ամեն բան նախագծին համապատասխան է ընթանում։ Ապագայում ես նույնպես երջանիկ ընտանեկան կյանք ու երեխաներ կունենամ։ Պարզապես, իմ նախագիծը մի փոքր տարբերվում է Instagram-ի էջիս հետևորդների պատկերացրածից։ Նրանք կարծում են, որ ես արդեն պետք է 3 երեխա ունենայի, սակայն ես միայն հիմա եմ հասկացել, որ պատրաստ երեխա ունենալ։

 

 

Փաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»
Ամենադիտված