Հայերեն


Ի՞նչ գին կվճարի ՀՀ-ն ՌԴ ճշգրտումների արդյունքում. դեսպանի` Մոսկվա կանչվելու հետքերով

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով դրան, հայտնել էր, թե դեսպանները պարբերաբար խորհրդակցությունների են ժամանում Մոսկվա։ 

Ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ, մեր տեղեկություններով, դեսպանը դեռ Հայաստան չի վերադարձել, ու հայտնի էլ չէ, թե երբ կվերադառնա: 

Քաղաքական ի՞նչ ակնարկ կա այս կանչի մեջ, արդյո՞ք սա ՌԴ պատասխանն է Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հայտարարություններին, մասնավորապես, որ հայ-ռուսական հարաբերություններն անցնում են ոչ ամենալավ շրջանը։ MediaHub-ը այս և այլ հարցերի շուրջ զրուցեց ռուս քաղաքագետ Մաքսիմ Վասկովի հետ։

«Խորհրդակցության կոչը, անհրաժեշտության դեպքում՝ վերաիմաստավորելու ռազմավարությունը, մարտավարությունը, գործողությունները, միանգամայն նորմալ ձև է: Հիանալի հասկանում ենք ռուս-հայկական հարաբերությունների վիճակը, սա տեսանելի է բոլորին, ովքեր նույնիսկ հեռուստացույց են դիտում և ինչ-որ բանով հետաքրքրվում են։ Խոսքը քաղաքականության ճշգրտումների մասին է, մեր պետությունը ներկայացնող երկրում տիրող իրավիճակին առավել տեղյակ մարդու հետ խոսելու անհրաժեշտության մասին»,- ասաց քաղաքագետը։

Ռուս քաղաքագետը նշեց, որ միևնույն ժամանակ սա վկայում է քաղաքական գործընթացների բարդության և դրանց բավականին բացասական կողմնորոշման մասին՝ նախկինում հաստատված միջպետական կապերի համատեքստում։ Իհարկե, տեղի կունենա իրադարձությունների վերանայում, բոլոր հայտարարությունների վերլուծություն, որոնք վերաբերում են քաղաքական խնդիրներին, ինչ-որ նոր ռազմավարական մոտեցումներ կմշակվեն: Բայց, շեշտեց նա, երբ ռազմավարական անորոշության պահ է ծագում, լավագույնն է նման քննարկումներն անցկացնել հենց այն ժամանակ, երբ դեսպանն անձամբ իր ԱԳՆ-ին բացատրի բոլոր նրբությունները։

Վերջերս Փաշինյանը մեղադրեց ՀԱՊԿ անդամ երկու երկրներին, թե 2020 թվականին Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղում պատերազմ են նախապատրաստել Հայաստանի դեմ: Հարցին՝ արդյո՞ք դեսպանի այցը կապված կարող է լինել նաև այդ հայտարարության  հետ, Վասկովը նշեց․ 
«Կարծում եմ, որ բոլոր հարցերը մեկտեղվում են, քանի որ դրանցից շատերը կուտակվել են նույնիսկ առանց վերջին հայտարարությունների, առավել ևս՝ դրանցից հետո։ Դեսպանին առանց պատճառի չեն կանչի խորհրդակցության։ Հետեւաբար, սա, իհարկե, կապված է իրադարձությունների ողջ համալիրի հետ։ Կարծում եմ, ներառյալ այն դեպքերը, որոնք կվերանայեն Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը ավելի գլոբալ համատեքստում»։

Ինչ վերաբերում է Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին, Վասկովը նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը չի միջամտում դրանք, բայց, իհարկե, հետևում է։

«Այսպես, թե այնպես, կախված այն քաղաքական ուժերից, որոնք կլինեն իշխանության ղեկին, հարաբերությունները կշարունակվեն կառուցվել։ Բայց թե ո՞վ կհայտնվի Հայաստանում իշխանության ղեկին՝ դա կլինի հայ ժողովրդի և միայն նրա ընտրությունը։ Եվ հիմա փորձ է արվում հասկանալ սցենարները, հասկանալ, թե ինչ է կատարվում համակարգային իմաստով և մշակել իրադարձությունների զարգացման որոշակի լուծումներ ու սցենարներ՝ իրենց բոլոր տարբերակներով»,- ասաց Վասկովը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին,  Հայաստանի կողմից անդամակցությունը սառեցնելուն, և որքանով սա կապ կարող է ունենալ ՌԴ դեսպանի կանչվելու հետ՝ քաղաքագետը նշեց. «Այդ հարցն անխուսափելիորեն կքննարկվի։ Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, սա նրա ինքնիշխան որոշումն է, բայց արդյո՞ք ամեն ինչ իրատեսական է մտածված։ Խոսքը կապերը, հարաբերությունները խզելու մասին է, որոնք ձևավորվել են ոչ թե տասնամյակների, այլ դարերի ընթացքում»։

«Բայց ինչպիսի՞ն կլինի իրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ Եվրոպայում։ Արեւմտյան քաղաքական վերնախավերի համար, իհարկե, գայթակղիչ է Հայաստանը պոկել Ռուսաստանից եւ դա օգտագործել քարոզչական արշավներում։ Նույն 270 միլիոն եվրոյի մի մասը ԵՄ-ից և 65 միլիոն դոլարը՝ ԱՄՆ-ից կարող է վճարվել ՌԴ հետ հարաբերությունների խզման և Իրանի հետ անխուսափելի խզման դիմաց, որը կբերի միլիարդավոր դոլարների անխուսափելի կորուստներին: Բայց արդյո՞ք նրանք կշարունակեն ֆինանսապես աջակցել Հայաստանին իրենց հարկատուների հաշվին և բացել սեփական շուկաները հայկական ապրանքների համար՝ քամելով իրենց արտադրողներին: Այստեղ հարցն այն է, թե Բրյուսելն ու Վաշինգտոնն ինչպե՞ս կբացատրեն իրավիճակը մյուս երկրներին, որոնց նման բան չի տրամադրվում՝ չնայած եվրաինտեգրման վերաբերյալ ստորագրված համաձայնագրերին։ Եվ, վերջապես, կուժեղացնե՞ն Հայաստանը որպես որոշակի հակակշիռ Իրանին, որն այժմ Հայաստանի համար բացարձակ բարեկամ և հավատարիմ երկիր է, բայց հակասության մեջ է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ»,- եզրափակեց նա։

Մարիաննա Արամյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան
Ամենադիտված