Հայերեն


Ալիեւի հաջորդ պահանջը Փաշինյանից. Տավուշը միայն սկիզբն է

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Ժամանակին, երբ փողոցից իշխանության եկած Փաշինյանը դեռևս հայահաստատ ու ծաղկուն Արցախում ինքնամոռաց բղավում էր՝ «Արցախը Հայաստանն է և վերջ», թվում էր, վե՛րջ, արդեն եկել են համազգային զարթոնքի՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ու հաղթական ապագայի ավետյաց ժամանակները: Բայց, եղավ այն, ինչ եղավ: Ավելորդ անգամ չբորբոքելով բոլորիս վերքերը, ամփոփենք՝ եղանք սգակիր ականատեսը Արցախի վերջի... 
Նիկոլ Փաշինյանը, լինելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած միակ հայ ղեկավարը, լինելով Արցախի հայաթափման համահեղինակը, ինչու չէ՝ կազմակերպիչներից մեկը (փաստեր՝ որքան կուզեք, այդ թվում՝ նույն Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բաց հայտարարությունների նույնականությունը), Ադրբեջանի ցեղասպան իշխանություններին հանձնելով արցախցիների ճակատագիրը, նպաստելով Արցախի նախկին ղեկավարների` Բաքվի բանտեր ուղարկելուն, իսկ վերջին օրերին Արցախի քաղաքների, այդ թվում՝ Ստեփանակերտի նախկին քաղաքապետին ձերբակալելու և կալանավորելու մասին հրահանգներ իջեցնելով, Արցախից, արցախցիներից, Արցախ բառից եւ արցախյան բոլոր ատրիբուտներից ձեռքերը լվանալով, հավաստիացնում էր, որ կապահովի ինքնիշխան ու իր բառով ասած` իրական Հայաստանի անվտանգությունն ու խաղաղ բարգավաճումը: 

Այդպես էին կարծում նաեւ նրա քաղաքական աղանդի հետևորդները, իսկ ազգային առողջ ուժերն ահազանգում էին՝ Ալիևի ախորժակը մեծ է և ամեն զիջումից հետո էլ ավելի ստորացուցիչ պահանջներ է դնելու Նիկոլի ու իր գլխավորած իշխանության առաջ: Հայկական սիմվոլների, տոների, տարածքների, արժեքների, եկեղեցու, ամեն ազգայինի դեմ մարտնչող Նիկոլ Փաշինյանը վերջին շաբաթներին սահուն անցում կատարեց դեպի հայ-ադրբեջանական «սահմանազատման-սահմանագծման» գործընթաց՝ այն սկսելով իր հայրենի Տավուշից. արդյունքում մեր փոքրիկ հայրենիքից մի մեծ կտոր էլ հանձնվեց Ադրբեջանին՝ հարուցելով ոչ միայն տավուշցիների, այլև բովանդակ հայաստանցիների ցասումը, որն այսօր Բագրատ սրբազանի առաջնորդությամբ վերաճել է համազգային բողոքի շարժման: 

Թշնամու գնդակի չէ, արդեն՝ պարսատիկի համար հասանելի տարածքում հայտնված իր համերկրացիների հետ հանդիպմանն էլ կուրծք էր ծեծում, թե սա իմ հայրենիքն էլ է, ես ոչ մի միլիմետր չեմ տվել և չեմ տալու Ադրբեջանին (միլիմետր չէ, կիլոմետրեր է տվել` ինչպես կասեր Փանջունին): Դավաճանը՝ դավաճան է, մեծ հայրենիքը սկսվում է փոքր հայրենիքից, մեծ հայրենիքը դավաճանողը կդավաճանի նաև փոքր հայրենիքը և հակառակը:

Բայց խայտառակությունների շարանն այս ամենով չավարտվեց. մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ Սարդարապատ այցելած Վեհափառ Հայրապետին դիմավորեց փաշինյանական ոստիկանապետության ստվար գունդը, որն այնպիսի ջանադրությամբ փորձեց խոչընդոտել Գարեգին Բ-ի մուտքը հուշամալիր, ինչպես չի խոչընդոտել թուրքական զինուժի ներխուժումը Արցախ ու Հայաստան: Իսկ այսօր Փաշինյանը խոստովանեց` փորձել են հասկանալ նրա այցն ընթացող շարժման հե՞տ է կապված, այսինքն՝ քաղաքական դրդապատճառնե՞ր ունի, թե՞ ոչ: Վարչապետի աթոռից կառչած անձը հայտարարեց նաև, որ սկզբունքային համաձայնություններ կան Բաքվի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ՝ չբացառելով փաստաթղթի շուտափույթ ստորագրումը: Ու մինչ սա պատրաստվում է մեզ համար ստորացուցիչ թղթի կտորը ստորագրել, Ալիևը երեկ՝ օկուպացված Իվանյանում շարունակեց ստորացնել Փաշինյանին եւ հայ ազգին: 

Արցախցիներին իրենց բնօրրանից վտարած Բաքվի բռնապետը երեկ այդ հանդիպմանը հայտարարեց, թե «ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները ճանաչեն Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրեն դրա համար»: 
Խոսելով հայաստանյան բողոքի ակցիաների մասին՝ Ադրբեջանի նախագահը նշեց, որ հետևում է այդ իրադարձությունների` «Հայաստանի ռևանշիստները փորձում են տարածքային նոր պահանջներ ներկայացնել մեզ, բայց մենք պատրաստ ենք ճիշտ ժամանակին պատասխան տալ»: «Մեր բանակը հզորացնում ենք, երկաթե բռունցքը միշտ տեղում է».-սպառնաց Ալիևը՝ ակնարկելով, որ ինքն ու Փաշինյանն այդ հարցում համախոհներ են եւ իրենց թիրախում են Հայը, Հայրենիքը, Հայաստանն ու Աստվածը:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան
Ամենադիտված