Հայերեն


Սահակաշվիլին ճարեց: Մենք կճարե՞նք

Blog

Հմի մի բան ասեք հասկանամ. - Իշխանափոխությունից հետո դպրոցների համար 1400 կարգին տնօրեն, 3000 ուսմասվար որտեղի՞ց ենք ճարելու, 1000 մանկապարտեզի տնօրեն որտեղի՞ց ենք ճարելու, 600 դատավոր, ճիշտ թիվը չգիտեմ, 20-40 հազար ոստիկան, 2000 քննիչ, 10 մարզպետ, 20 փոխմարզպետ. 100 վարչության պետ, .... ո՞ր մեկն ասեմ:

Սահակաշվիլին ճարեց: Մենք կճարե՞նք:

2001 թվականին Գյումրիում պետական ԲՈՒՀ-երի ընդունող հանձնաժողովը ոտնահարեց լրագրողների իրավունքները, Ասպարեզը դատի տվեց Լեւոն Մկրտչյան նախարարին, դատը պարտվեցինք, բայց մեզնից թաքցված փաստաթղթերը դատի ընթացքում ստացանք: Մյուս ամռանը Գյումրու պետական ԲՈՒՀ-երի ընդունելության քննությունների տոտալ մոնիտորինգ կազմակերպեցինք, դիտորդներից ու լրագրողներից բացի մի քանի լրագրող ուղարկեցի որպես դիմորդ, որ, եթե դիտորդներիս ու լրագրողներին ստիպեն դուրս գալ քննասենյակներից, ապա գոնե դիմորդներս մինչեւ վերջ կմնային ու կիմանայինք ինչ կա-չկա ներսում: Մի խոսքով ահռելի փաստեր հավաքեցինք, շատ ծավալուն զեկույց-հաշվետվություն սարքեցինք, հրապարակեցինք: Այդ զեկույցի վերջում երկու էջ բարեփոխման առաջարկություններ էինք գրել: Դրանցում օրինակ առաջարկում էինք, որ քննական առարկայական հանձնաժողովների անդամներ ու նախագահներ չպիտի լինեն կրկուսույցները, այդ հանձնաժողովների անդամներ չպիտի լինեն կոռումպացված մարդիկ եւ այլն:

Զեկույցը հրապարակեցինք, ուղարկեիցնք նաեւ նախարարին: Հետո նոր ԱԺ ընտրություններ տեղի ունեցան, կոալիցիա կազմեցին հայտնի ուժերը, ու նախարարի աթոռը տվեցին ՕԵԿ-ին, նախարար դարձավ Սերգո Երիցյանը: Երիցյանը առաջին օրը գնում է գործի, զեկույցս տալիս են ձեռը, կարդում է, զանգում է ինձ: Հիշում է, որ ինձ կես տարի դաս է տվել համալսարանում: Շնորհակալություն է հայտնում զեկույցի ու չարչարանքի համար, հրավիրում է զրույցի դրա եւ անելիքների շուրջ: Ես որպես կանոն խուսափում եմ պաշտոնյաների հետ գյալաջիներից, բայց դե իմ մորթած շունն էր, ես պիտի քարշ տայի: Համաձայնեցի, հետո մտածեցի, որ տարբեր պատճառներով սխալ կլինի, որ մենակ գնամ, իմ ամենավստահելի ավագ ընկերոջը՝ Սեյրան Մարտիրոսյանին, առաջարկեցի իրար հետ գնալ այդ հանդիպմանը: Գնացինք: Պատշաճ ընդունեց, երեւի երկու ժամ քննարկեցինք բացահայտված խնդիրները: Վերջում երաշխավորեց, որ հետագայում քննությունների լրագրողական եւ հասարակական հսկողության որեւէ մեխանիզմ չի արգելափակվի հանձնաժողովի կողմից եւ ասաց բառացիորեն հետեւյալը.-Պատրաստ եմ ընդունող եւ հատկապես առարկայական հանձնաժողովների կազմերում ներառել ձեր առաջարկելիք մարդկանց, եթե կերաշխավորեք, որ կոռումպացված չեն ու շահերի բախումներցի զուրկ են, կառաջարկե՞ք այդ մարդկանց:

Խոսքը 15-16 առարկայական հանձնաժողովի մասին էր, ու ամեն հանձնաժողովում, եթե չեմ սխալվում մոտ 7-10 հոգի, ստացվում էր մոտ 100-150 հոգի՝ Գյումրիից: Խոստացանք մտածել, պատասխանել՝ առաջարկել: Մենք իհարկե հալած յուղի տեղ չընդունեցինք, որ մեր առաջարկածով նշանակելու է բոլորին, բայց մտածեցինք, որ գոնե ինչ-որ փոփոխություն նոր շունչ ու խոսք կլինի առարկայական հանձնաժողովներում: Մտածեցինք, իհարկե, նաեւ, որ հետո իմացվելու էր ու մեզ՝ ինձ ու Սեյրանին էլ կարող են մեղադրել, թե ինչու ենք սրան-նրան առաջարկել, ինչ շահ ունեինք եւ այլն:

Բայց քանի որ ոչ ես, ոչ Սեյրանը ոչ մի շահ չունեինք, ետ եկանք, մի քանի օր շարունակ մտածում ու քննարկում էինք, թե ում կարող ենք առաջարկել, ֆիզիկա, անգլերեն, մաթեմատիկան եւ այլն: Երկար տառապելուց հետո բացառման կանոնով գտանք ... 5 հոգու: Ընդամենը հինգ հոգի ճարեցինք, որոնց դեմ որեւէ առարկություն, մենք մեր ունեցած տեղեկություններվ չունեինք, այսպես ասած մաքուր զուլալ մասնագետներ: Հասկացանք, թե ինչ թրիքի մեջ ենք: Զանգեցի նախարարին ասացի՝ կներես, չենք կարողանալու օգտակար լինել:

Լևոն Բարսեղյան

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյան
Ամենադիտված