Հայերեն


Վթարի դեպքում այլեւս ԱՊՊԱ-ին չպետք է սպասել. փոփոխություններ ոլորտում

Հասարակություն

  
2016 թվականի սեպտեմբերի 1-ից, ավտոմեքենաների ապահովագրման ոլորտում մի շարք էական փոփոխություններ են կատարվել, որոնք այսօր «Արմենպրես» մամուլի կենտրոնում ներկայացրեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը:

Առաջին փոփոխությունը վարորդների կողմից պատահարների գրանցման ինքնուրույն համակարգն է, որը մինչ օրս էլ է գործել, սակայն վթարի նյութական վնասի շեմը սահմանված էր 50 հազար դրամ, իսկ սեպտեմբերի մեկից մինչեւ 100 հազար դրամ գնահատված վթարի դեպքում վարորդները կարող են ինքնուրույն լրացնել հայտարարագիրը եւ 5-ից 7 րոպե հետո մեքենաները վթարի վայրից տեղափոխել: Սա համարվում է հնարավորություն, ոչ թե՝ պարտավորություն:

Այս տարվա մարտին գրանցված պատահարներից 230-ի դեպքում վարորդները լրացրել են համաձայնեցված հայտարարագիր, իսկ ԱՊՊԱ-ների կողմից հատուցվել է 10 մլն դրամ: Հունիսին գրանցվել է 430 նման դեպք եւ հատուցվել է շուրջ 17 միլիոն դրամ: Վնասի շեմը 50 հազար դրամից 100 հազար դրամ դարձնելուց հետո ակնկալվում է, որ կգրանցվի 1200-ից 1500 դեպք: Վթարի ժամանակ տուժող կողմը 3-ից 7 օրվա ընթացքում, նոր համակարգի համաձայն, կստանա իր հատուցումն ապահովագրական ընկերությունից: 

Մնացած բոլոր պատահարները կգրանցեն ՃՈ աշխատակցիները: ԱՊՊԱ գործակալները պարտավոր չեն սեպտեբերի 1-ից հետո գալ դեպքի վայր: Վթարի կողմերը պետք է սպասեն ՃՈ-ի աշխատակցին եւ չտեղաշարժեն մեքենաները եւ վթարի հետեւանքով առանձնացված դետալները: Վթարից հետո 40 րոպեի ընթացքում հեռախոսով վարորդները պետք է տեղեկացնեն իրենց մեքենաներն ապահովագրած ընկերություններին վթարի մասին:

«Կամ գրանցում են ինքնուրույն կամ գրանցվում են ՃՈ-ի կողմից: Կարծում եմ՝ շատ պարզ է: Ներկայիս գործող 7 տարբերակից անցնում ենք չափազանց պարզ մոդելի»,- ասաց Վահան Ավետիսյանը՝ նշելով, որ վթարների բոլոր տվյալները կհավաքագրվեն մեկ հարթակում ու կտրամադրվեն ե՛ւ ԱՊՊԱ ընկերություններին, ե՛ւ ապահովագրողների բյուրոյին:

Սեպտեմբերի 1-ից այլեւս ԱՊՊԱ պայամանագրերում վարոդների անուններ նշելու անհրաժեշտություն չկա: Մեքենաները կհամարվեն ապահովագրված վարորդական իրավունք ունեցող ցանկացած անձի կողմից, սակայն ոչ անվանական եւ առանց լրացուցիչ վճար վճարելու: Մինչեւ սեպտեմբերի 1-ը կնքված անվանական պայմանագրերը դառնում են անսահմանափակ վարորդների համար նախատեսված եւ ապահովագրված վարորդը կարող է իր մեքենան վարման հանձնել ցանկացած անձի, որն ունի վարորդական իրավունքի վկայական եւ մեքենան կհամարվի պատշաճ ապահովագրված:

Սահմանվել է նաեւ ԱՊՊԱ սակագնային նոր համակարգ, ապահովագրավճարի փոփոխություն տեղի չի ունեցել, վարորդի տարիքային գործակից այլեւս չկա: «Համակարգը շատ պարզ է եւ բազմագործոնից վերածվել է պարզ աղյուսակի: Որոշակիորեն փոփոխվել են նաեւ առաջին 5 տարվա վիճակագրության արդյունքում ռիսկային խմբերի գործակիցները»,- ընդգծեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրենը:

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»
Ամենադիտված