Հայերեն


«Փոփոխություն հնարավոր է անել՝ բացառապես հեռացնելով այն փտած գլուխը, որն այսօր ուղղակի նեխման պրոցեսի մեջ է դրել մեր պետությունը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը առաջ է քաշել մեր երկրում իշխանափոխության հարցը՝ վստահ լինելով, որ բոլոր խնդիրները բխում են մեկ կետից: Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ևս շեշտում է՝ ներկա պահին կարող է արձանագրել, որ մեր խնդիրների գերագույն մասը բխում է հենց իշխանությունից և նրա կողմից տարվող արտաքին քաղաքականությունից և, որպես դրա արտացոլում, ներքին քաղաքական դրսևորումներից:

«Սա կարելի է բնութագրել որպես հանձնվողական և պարտվողական քաղաքականություն կամ սողացող կապիտուլ յացիա մեր թշնամիների առջև՝ թելադրված օտարի շահով և սպասարկող մեր թշնամիների օրակարգը: Բնական է, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը պետք է հայրենիքի փրկության հարց առաջադրեր՝ հաշվի առնելով, թե ինչ ենք այսօր տեսնում Տավուշում, իսկ դրանից հետո, պանդորայի արկղը բացելով, մնացած բոլոր խնդիրները, որոնց առումով այս իշխանություններն ունեն հանձնառություններ, ինչը մեր պետությունը կանգնեցնելու է գոյատևման կամ գոյաբանական խնդրի առջև: Բնական է, որ այս առումով հանրության մեջ օրեցօր աճում են անվտանգային մտավախությունները, օրեցօր աճում են հայրենիքում, պատմական Հայաստանի այս մի փոքրիկ փրկված մասում գոյության մտահոգություններն ու անհանգստությունները: Բագրատ Սրբազանը Տավուշից խնդիրը բերեց մայրաքաղաք, քանի որ մայրաքաղաքում է, ցավոք, այդ խնդրի լուծումը, և այն անհնարին է առանց գործող իշխանության հեռացման: Այս առումով հանրությունն իր մեծ աջակցությունը ցուցաբերեց շարժմանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աղաջանյանը:

Նշում է՝ Բագրատ Սրբազանի կերպարը շատ խորհրդանշական է: «Այսօր փաստացի կանգնած ենք արժեքային պայքարի առջև, արժեքային այն առումով, որ պետք է պահպանենք մեր ինքնությունը՝ իր բոլոր ելևէջներով, տարրերով ու առանձնահատկություններով: Մեր՝ որպես հայ ինքնության քայքայմանը, ոչնչացմանն է ուղղված այսօր իշխանությունների վարած քաղաքականությունը: Դրա արտացոլումն է թե՛ Ցեղասպանությունից հրաժարումը, թե՛ պատմության խեղաթյուրումը և զեղծարարությունները, որոնք սպասարկում են իրենց «խաղաղության օրակարգին», ինչի ընկալումն է պարզապես, որ պետք է ստրուկի և հպատակի, հլու-հնազանդի կարգավիճակով ենթարկվես քո թշնամիների պահանջներին, ինչը բացարձակապես չի բխում մեր ինքնությունից, մեր ընդհանուր արժեհամակարգային դրվածքից: Այդ դրվածքը քանդելուն է ուղղված այս իշխանությունների վարած քաղաքականությունը: Դրա դեմ է դուրս եկել Բագրատ Սրբազանը: Լինելով Հայ առաքելական եկեղեցու սպասավոր, որը դարերով ու հազարամյակներով կանգնած է եղել հայի ինքնության և հայի արժեքային համակարգի պահպանման հիմքերում, բնական է, որ նրա կողմից նման կերպով խնդիրների արծարծումը շատ լավ արձագանք է ունենում հանրության մեջ, որովհետև դա բխում է նրանց սրտից և մտքից: Այդ առումով է նաև պայմանավորված, որ հանրային մեծ աջակցություն կա»,-նշում է մեր զրուցակիցը:

Շարժման օրակարգում դրված է ներքին համերաշխության հասնելու հարցը: «Դա շատ բարդ երևույթ է, այս իշխանությունները, մինչև իրենց իշխանության գալը, հսկայական աշխատանք են տարել մեր հանրությանը պառակտելու համար, և իշխանության ղեկին լինելով՝ էլ ավելի են խորացրել այդ պառակտումը:Այսօր համերաշխության, ներդաշնակության ինչ-որ մթնոլորտ ստեղծելը տաժանակիր աշխատանք է: Անգամ հանդիպումների արձագանքներից, որ ստանում ենք տարբեր լրատվամիջոցներով, ակնհայտ է, որ մարդկանց մեջ այնքան ամուր են նստած շատ դեպքերում խիստ սին հիմքերով ստեղծված ինչ-որ կարծրատիպեր, որ անհնարին է դառնում ուղղակի մարդկանց բացատրել դրանք մի կողմ դնելու անհրաժեշտությունը և հանուն սեփական գոյության, սեփական պետության գոյության պայքարին լծվելու անհրաժեշտությունը: Սա այդ դժվար և տաժանակիր աշխատանքն է, որն այս պահին կատարում է Սրբազանը, և կարծում եմ, որ հաջողությամբ է իրականացնում, քանի որ օրեցօր տեսնում ենք համակիրների ընդլայնվող շրջանակը»,-շեշտում է դեսպանը:

Անդրադառնում է նաև իշխանությունների՝ շարժմանը վերաբերող հայտարարություններին: «Իշխանությունների կողմից նետվող թեզերը, որ իբր շարժումը մարում է, զուտ հանրության ինչ-որ մի շերտի մոտ թյուր տպավորություն ստեղծելու նպատակով է արվում, բայց դա իրականությանը չի համապատասխանում մի պարզ պատճառով. խնդիրները չեն վերացել, հակառակը՝ էլ ավելի են խորացել, վտանգները չեն ոչնչացել, հակառակը՝ դրանք պատիկներով ավելացել են: Իրավիճակը հանրապետության ներսում թե՛ տնտեսական, թե՛ մարդու իրավունքների, թե՛ արդարադատության, թե՛ կոռուպցիայի առումով ուղղակի անհամադրելի է այն խոստումներին, ինչով նրանք, փաստացի խաբելով հանրությանը, եկան իշխանության: Մարդկանց համար այս իրավիճակը դառնում է պարզ ջրի նման հասկանալի: Նրանք, բնականաբար, ուզում են փոփոխություն, իսկ այդ փոփոխությունը ինչ-որ կոսմետիկ բաներով հնարավոր չէ անել, այդ փոփոխությունը հնարավոր է անել բացառապես հեռացնելով այն փտած գլուխը, որն այսօր ուղղակի նեխման պրոցեսի մեջ է դրել մեր պետությունը»,-հավելում է մեր զրուցակիցը:

Տավուշում իբր սահմանազատման գործընթաց իրականացվեց, փաստաթուղթ ստորագրվեց: Հանրությունը հայտնվել է ինֆորմացիոն տարափի տակ՝ Ալմա Աթայի հռչակագիր, տարաբնույթ քարտեզներ ու փաստաթղթեր, մյուս կողմում կիրանցցին է, որը հասկանում է, որ իր տունը թշնամուն զիջելով՝ այս գործընթացը կանգ չի առնելու, հակառակ դեպքում՝ անգամ պատրաստ կլիներ գնալ այդ զոհողությանը: Արտակարգ և լիազոր դեսպանը հիշեցնում է՝ գործ ունենք սողացող կապիտուլ յացիայի հետ: «Այս գործընթացը որևէ առնչություն չունի սահմանազատման և սահմանագծման հետ, որևէ առնչություն չունի Ալմա Աթայի հռչակագրի և նրան կից արձանագրության էության հետ, բացարձակ որևէ առնչություն չունի ընդհանրապես միջազգային իրավունքով, սահմանված սկզբունքներով և անգամ տարբեր երկրների միջազգային փորձով հաստատված մեխանիզմների հետ: Սա զուտ մեր իշխանությունների կողմից իրենց հանձնառությունները կատարելու նպատակով ինչ-որ թեզեր հանրության մեջ գցելուն է ուղղված, որը փորձ է անում դա ընկալելի, մարսելի կամ հանդուրժելի դարձնել հանրության կողմից:

Բայց այդ ամենը ստի, կեղծիքի ու խեղաթյուրման վրա է հիմնված, և դրա համար հանրությունը դա չի կարողանում որևէ կերպ ընկալել, որովհետև իր աչքի առջև տեսնում է սեփական երկրի՝ պատմականորեն իրեն պատկանած տարածքների մատուցարանի վրա հանձնում թշնամուն: Հանուն ինչի՞: Այդ հանուն ինչին էլ ինքը չի հասկանում: Այդ հանուն ինչիի հեռանկարն էլ տեսանելի չէ, դրանք էլ ավելի պատրանքային են դառնում: Այս իրավիճակում, օրինակ՝ եթե Կիրանցի բնակիչն իմանա, թե հանուն ինչի է դա անում, գուցե իր հայրենասիրական, պետականամետ մոտեցումներով ինքն իրեն համոզեր, որ լավ, ոչինչ, իմ ապուպապերին պատկանած սեփականությունը թող զիջվի, բայց դրանով կարողանում ենք լրիվ ուրիշ իրավիճակում հայտնվել:

Բայց նա շատ լավ հասկանում է, որ դրա հակառակ պատկերն է տեղի ունենում, որ այդ զիջումներն անելով, հակառակը, մեր ամենապաշտպանված հատվածը, վերջին օղակը, որ մնացել էր, ուղղակի կրնկի վրա բացվում է և թշնամուն ասվում է՝ էստի համեցեք, առանց որևէ անվտանգային երաշխիքիների, առանց բանակի ուժեղացման, առանց տեղում ինչ-որ անվտանգային կառույցների ստեղծման, առանց ընդհանրապես միջազգային երաշխավորների ամուր ու կայուն մեխանիզմի ստեղծման, որն այս աշխարհաքաղաքական վերաձևումների պարագայում տեսնում ենք, որ փլուզվում է ավազե բուրգի նման:

Այս առումով մարդիկ հասկանում են, որ իրենք մնում են թշնամու առաջ մերկ, անպաշտպան, իրենց ունեցած միակ վահանն ու զենքն իրենց ձեռքից վերցնում են և ասում՝ ծառեր կտնկեք, որ ինքնախաբկանքի մեջ լինեք ու մտածեք, թե անվտանգ եք ապրում: Բայց սա հանրության համար սթափեցնող է, որովհետև այն խոստումները, որոնք իրենք տալիս էին և դրանց ուղիղ 180 աստիճան հակառակ իրականացումը անգամ վերջին անհավատացողների մեջ արդարացված կասկածն է հարուցում, որ գործ ունենք դավաճանական ծրագրով աշխատող իշխանության և դրա ղեկին նստած քաղաքական միավորի հետ»,-եզրափակում է Ձյունիկ Աղաջանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը չի՛ վերադառնալու մութ, ցուրտ և անջուր տարիներ, որովհետև ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ իրականություն է դառնալու Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի երկրում մնալու ժամկետըՓաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի․ Նարեկ ԿարապետյանԲյուջեից 3.5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անի. Էդմոն ՄարուքյանՏոկիոյում իրականացվել է թռչող մեքենայի առաջին փորձնական թռիչքը «Բլեֆ են անում դրանք, Ծառուկյանը ճիշտ է ասում». քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղության մասինՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսվում է մարտի սկզբին. ԶելենսկիՊՍԺ-ի ֆուտբոլիստը կկանգնի դատարանի առաջ. նրան uպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում«Հեռախոսս զանգեց…». IDBank-ը զգուշացնում է «բանկից զանգ» սխեմայով զեղծարարությունների աճի մասինԳերմանիան ցանկանում է ավելի խորը և արդար տնտեսական համագործակցություն Չինաստանի հետ. Գերմանիայի կանցլերԲրազիլիայում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով առնվազն 30 մարդ է մահացելԹոմ Հենքսը կմարմնավորի Աբրահամ Լինքոլնին Մի քանի օր առաջ անդրադարձ էի կատարել այս պրիմիտիվ հարցին. Արամ ՎարդևանյանՄադոննան ցնցել է Ինստագրամը կորսետով. 67-ամյա փոփ աստղը ծաղրում է երկրպագուներին և ակնարկում նոր ալբոմի մասին Ընտրությունների պատմության մեջ առաջին՝ «Ուժեղ Հայաստան» չատ բոտըՈրքան կկազմի նվազագույն թոշակը, երբ իշխանության գա «Ուժեղ Հայաստանը». Հարց՝ Նարեկ ԿարապետյանինԱպարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտելՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՊրեմիերա. Էռնեստ Հովհաննիսյան և Անետ Աղաբեկյան-«Չեմ ուզում» «Թոշակները բարձրացրին, քանի որ իշխանությունը վտանգ զգաց». Նարեկ ԿարապետյանՏոտալ կոլապս է ջրի, էներգիայի, գազամատակարարման ոլորտում, վատ կառավարման հետևանք է․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրում ջուր կա, կառավարում չկա, ինչպե՞ս կարելի է 65% կորուստ ունենալ, ու մարդկանց ասել ջուր մի սպառեք․ Նարեկ Կարապետյան21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու․ բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն հրաշալի քարոզիչներ ունի․ երեք պատերազմ է բերել ու ասում է՝ աջակցեք մեզ. դա գերի վերցնելու դասական սինդրոմ է՝ Ստոկհոլմյան սինդրոմ. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂԻրանը միջnւկային զենքից հրաժարվելու խոստում չի տվել. Թրամփ Թուրքիայում F-16 է կործանվել «Համահայկական ճակատ» Շարժման անդամը բարձրաձայնում է2 մլրդ 140 մլն դրամ` ԶՊՄԿ-ից Քաջարանի սուբվենցիաներինԿյանքիս մեջ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ. Նարեկ ԿարապետյանԱնկեղծ ասած, շատ ցավալի է, որ Հայաստանում դեռ շարունակում է նախընտրական ակցիայի տրամաբանությամբ սոցիալական հողի վրա մարդկանց կաշառելու արատավոր պրակտիկան. Աննա ԿոստանյանԹոշակների բարձրացում` հերթական խաբեություն․ Վահե ԴարբինյանՆախկին իշխանությունները ներկայացնող ուժերը չեն կարող մեր դաշնակիցը լինել․ Ավետիք ՉալաբյանԱնկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ Ակոպյան Շտապօգնությունը չպետք է լինի բյուջե լցնելու միջոց, այն պետք է լինի անվտանգության վերջին հույսը. Հրայր ԿամենդատյանՑեղասպանության հիշողությունը կարևոր է, որպեսզի հասկանանք ով է մեր թշնամին․ Արմեն ՄանվելյանUcom–ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով 8 տարվա ընթացքում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային. տեսանյութ Պայքարը շարունակվում է. «Համահայկական ճակատ» ՇարժումԸնտրակաշառք օրը ցերեկով Փաշինյանը քավության նոխազներ է գտել Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ամեն ինչ անում են Փաշինյանի վերընտրության համար Խնդրանքս մեկն է՝ այս 10 000 դրամի նոր եկամուտով ուրախանալու ֆոնին, դա չդառնա ԱԺ ընտրություններին քո ելակետը. Մանթաշյան Թուրքիայի արևային և քամու էներգետիկայի հզորությունը գերազանցել է 40 հազար ՄՎտ-ն Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում Անկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ ԱկոպյանԹոշակները կբարձրանան, հետո դա քթներիցս են բերելու. Էդմոն Մարուքյան Պետք է մի կողմ դնենք տարաձայնությունները և միասին պայքարենք իշխանափոխության համար․ Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին, ժամը 15:00-ինՀայի տեսակի հարատևումը կախված է մեզանից․ Արսեն Գրիգորյան
Ամենադիտված