Հայերեն


Գյուղապետ Զարզանդն ահաբեկում է բյուրականցիներին

Հասարակություն

Asekose.am-ը ներկայացրել է մի խումբ բյուրականցիների բաց նամակը:

Ահազանգում են բյուրականցիները

Պատմական ակնարկ Բյուրական գյուղը տասնամյակներ շարունակ եղել է գիտական և մշակույթային հայտնի կենտրոն Հայաստանի Հանրապետությունում և, առհասարակ, աշխարհում: Բյուրականում են աշխատել և ստեղծագործել բազմաթիվ հայտնի գիտնականներ, արվեստագետներ, հասարակական և մշակույթի գործիչներ:

Բյուրականում են ծնվել և աշխատել բազմաթիվ ինժեներներ, մաթեմաթիկոսներ, պատմաբաններ. տարբեր ոլորտների մասնագետներ և գործիչներ, որոնք մեծ ներդրում են ունեցել գյուղի և, առհասարակ, ամբողջ երկրի կայացման և զարգացման գործում: Ովքեր տարիներ շարունակ ուղենիշ են ծառայել երիտասարդ սերնդի համար, որոնց նայելով ու նրանցից սովորելով, կրթվել է նոր սերունդը: Այդպես է եղել տարիներ շարունակ և դա նորմալ է, բայց հիմա կարծես պատկերը փոխվել է:

2012թ. Բյուրական համայնքի ընտրություններում հաղթեց Զարզանդ Բաբայանը, ով խոստանում էր լինել բյուրականցիների կողքին, և ծառայել նրանց շահերին: Խոստանում էր….. Զարզանդ Բաբայանի առաջին գործողությունը համայնքի ղեկավարի պաշտոնում եղավ 2013թ. Նախագահական ընտրությունների բացահայտ ու լկտի կեղծումը, որն իր կողմից նույնպես չհերքվեց և միտում էլ չուներ թաքցնելու: Այսպիսով նա բռնացավ իր համագյուղացիների կամքին, զրկեց նրանց մարդու ամենակարևոր և արժանապատիվ իրավունքից ՝ ընտրելու իրավունքից:

Հիշեցնեմ, որ դա բացի ստոր և լկտի արարք լինելուց, քրեորեն դատապարտելի արարք է, այսինքն՝ հանցագործություն: Հետագայում Զ. Բաբայանի և իր շրջապատի կողմից սկսեցին ճնշումներ գյուղացիների նկատմամբ, ովքեր ինչ-որ հարցերում համակարծիք չեն եղել իր և իր եղբայրների հետ տարբեր հարցերի շուրջ: Այդ մարդիկ ենթարկվել են ճնշումների, նույնիսկ ծեծի են ենթարկվել , Զ. Բաբայանի եղբայրների և նրա թափթփուք շրջապատի կողմից:

Զ. Բաբայանի եղբայրները նույնիսկ զենք են բարձրացրել սեփական գյուղացիների վրա և փորձել զենքի ուժով ահաբեկել, գյուղում ստեղծել վախի մթնոլորտ: Այս իրավիճակից մտահոգված լինելով, նախքին գյուղապետ Հրաչյա Ավագյանն առաջադրեց իր թեկնածությունը 2016թ. սեպտեմբերին կայանալիք համայքի ղեկավարի ընտրություններում , մեզ հետ զրույցում պարոն Ավագյանը նշեց, որ իր առաջադրումը միայն մի նպատակ է հետապնդում ազատագրել գյուղը , գյուղացուն վերադարձնել իր արժանապատվությունը և սեփական կարծիք ունենալու իրավունքը:

Զ. Բաբայանը և իր շրջապատը հավատարիմ լինելով իրենց որդեգրած գործելակերպին` այսօր էլ փորձեր են կատարում ճնշումներ գործադրել գյուղացիների վրա:Կանգնեցնում են մեքենաներ, անցորդներ և հորդորում ընտրել Զ. Բաբայանին նշելով, որ ով իրենց հետ չի իրենց թշնամին է և իր հետ հաշվեհարդար են տեսնելու: Խոսքս ուղղում եմ բոլոր բյուրականցիներին. «Հարգելի և սիրելի բյուրականցիներ թույլ մի տվեք, որ որոշ կասկածելի անցյալով ու ներկայով ապրող երևույթներ բռնանան ձեր կամքին: Ոչ ոք դրա իրավունքը չունի: Դու՛ք ազատ եք ձեր ընտրության մեջ :Ոչ ոքից մի վախեցեք , թույլ մի տվեք կառավառել ձեզ, բռնանալ ձեր կամքին, թույլ մի տվեք վերածել ձեզ ստրուկի: Ձեր երեխաները վաղը աչք են տալու ոչ թե խելացի, բանիմաց, կիրթ ու գրագետ մարդկանց, այլ աչք են տալու հանցագործ, ստոր թափթփուկների ու խորտակելու են իրենց ապագան, դառնան նրանց նման թափթփուկ, թույլ մի տվեք այդ ստոր ու ճղճիմ արարածներին կառավարել ձեզ ու ձեր երեխաներին: Թույլ մի տվեք որպեսզի վարկաբեկվի ձեր սիրելի գյուղի անունն ու բարի համբավը: Դուք եք ընտրում ձեր ապագան լավ հիշեք ու երբեք չվախենաք»:

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»
Ամենադիտված