Հայերեն


Հիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունը

Հասարակություն

Մասնագիտությամբ տնտեսագետ Մագդա Կարապետյանը Եվրոպայում շրջագայելուց և մյուսլիների բազմաթիվ տեսակներ փորձելուց հետո Հայաստանում հիմնադրել է առողջ նախաճաշերի պատրաստման համար նախատեսված մյուսլիներ արտադրող հայկական առաջին ընկերությունը՝ «Մորնինը»։

 «Մորնին» ընկերության մյուսլիների տեսականին մեծ է՝ սկսած մանկական ու շոկոլադային տեսակներից մինչև սպորտով զբաղվողների համար հատուկ բաղադրատոմսով պատրաստված տարբերակներ։ Յուրաքանչյուր տեսակը մշակելիս սննդաբանը մյուսլիներում հատուկ չափաբաժիններով բալանսավորել է առավոտյան առողջ նախաճաշի համար անհրաժեշտ սննդակարգը։

Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է, որի աջակցությամբ Մագդա Կարապետյանը գաղափարը բիզնես դարձնելու ճանապարհին ստացել է մասնագիտական աջակցություն, գիտելիքներ ու մենթորություն։

«Հայկական չրատեսակների հիմքով ստեղծեցինք մյուսլիներ, հրավիրեցինք սննդաբանի, ով կազմեց տարբեր տեսակների համար բաղադրություն, որոնք պետք է լինեին մտածված, նպատակային և ազդեցություն ունենային մարդու օրգանիզմի և առողջության վրա։ Վերցրեցինք հայկական հիմնական չրատեսակները՝ սալոր, ծիրան, խնձոր, դեղձ և իրենց շուրջ կառուցեցինք բաղադրություն, որոնցից յուրաքանչյուրն իր նպատակային նշանակությունն ունի։ «Մորնինը» Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի համատեղ ծրագրի շահառուներից է։ Մենք անցանք մեկ տարվա հետաքրքիր և բազմազան ծրագիր, որտեղ բազմաթիվ հետաքրքիր ու պրոֆեսիոնալ մենթորներ կիսվեցին իրենց գիտելիքներով, հմտություններով ու խորհուրդներով, որի համար շատ շնորհակալ եմ»,- նշել է «Մորնին» ընկերության հիմնադիր տնօրեն Մազդա Կարապետյանը:

 «Մորնին» ընկերությունը նախատեսում է առաջիկայում իր արտադրանքն արտահանել։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։

Մենք հասնում ենք մեր համախմբման երազանքին․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրին ուժեղ ղեկավար է պետք․ Իրինա Յոլյան (Տեսանյութ)Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը ՀՀ պետական համակարգը ծայրաստիճան անձնակենտրոն է․ այն պետք է վերակառուցել․ Ավետիք ՉալաբյանԿառավարությունը պատրաստվում է լուծարել ԳԱԱ-ն և մարզային բոլոր բուհերը․ Արմեն ՄանվելյանՄենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին. Ալեքսան ԱլեքսանյանՓաշինյա՛ն, նայի՛ր, մենք քեզ ճանապարհելու ենք․ փոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանՆարեկ Կարապետյանը` շրջապատված բազմաթիվ աջակիցներով, եկավ հանրահավաքի վայր«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը մեկնարկեց աղոթքով (ուղիղ)Սամվել Կարապետյանի աջակիցները Ուժեղ Հայաստան բացականչելով գնում են հանրահավաք Ազատության հրապարակից Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին ելույթը. Ուժեղ ՀայաստանԱզատության հրապարակից Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին ելույթըԵՄ-ից փորձագետներ են ժամանել՝ «հիբրիդային» սպառնալիքների դեմ պայքարի համար Դատարանը փաստեց փաշինյանական կեղծիքը Ի՞նչ է զգուշացրել ՌԴ փոխնախարարը Հայաստանի դեսպանին Փաշինյանը միտումնավոր է խոշտանգում 18-ամյա պատանուն Պատմական օր մեր երեխաների ապագայի համար. Ուժեղ Հայաստան «ՀայաՔվեն» գրասենյակ բացեց Հրազդան քաղաքումՈրպես քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը միայն մահեր է բերել. Գոհար ՂումաշյանԶոհ, վիրավորներ․ Փաշինյանի մահաբեր ընթացքը պետք է կանգնեցնել. Անուշ ՄիրզոյանՁեր ուրախ ավտոբուսը այսուհետ «մահաբեր ավտոբուս է. Արթուր ՄիքայելյանՓոփոխություները սկսվում են. Սամվել Կարապետյանը հանդես կգա հանրային ուղերձով. տեսանյութ Տնտեսական ինքնասպանություն, թե՞ սթափ հաշվարկ. ի՞նչ է սպասվում հայ աշխատավորին. Էդմեն ՄարուքյանՆիկոլը ոչ թե խաղաղություն է բերելու այլ նոր ցեղասպանություն.Արշակ ԿարապետյանConverse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից Դասագրքերը փոխում են, պատմությունն ու արժեքները՝ աղավաղում․ Ատոմ ՄխիթարյանՄոսկվայում ջերմ ողջունում է Պուտինին, Երևանում՝ խոսում ռուսական սպառնալիքներից․ Մենուա Սողոմոնյան14 միլիոն եվրո է ներդրվել երկու հիբրիդային արևային մարտկոցային պարկերում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուրախ» ավտոբուսը մահաբեր ավտոբուս դարձավ. Ալիկ ԱլեքսանյանՓոփոխությունը սկսվում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջինի ելույթից. ՈւղիղՎերականգնվում է «Գանձասար» ճամբարը, այն ԶՊՄԿ սոցիալական խոշոր ներդրումային ծրագրերից էՈղբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ Չկայացած դաշինք․ Թաթոյանի քաղաքական հաշվարկները և դրանց հետևանքները Այն մասին, թե ինչպես է այս վարչախումբը սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելով, առանց պատերազմ մաս-մաս հանձնում Հայաստանը թշնամուն. Ավետիք ՉալաբյանԿտրուկ շրջադարձի գինը․ ինչ վտանգներ կարող է բերել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Ժողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանԱզատության հրապարակում՝ Միասնության հանրահավաք․ «Ուժեղ Հայաստանը» կոչ է անում համախմբվել փոփոխության շուրջ «Իրատեսական սահմաննե՞ր», թե՞ ինքնասահմանափակում . «Փաստ» Ժողովրդավարական հիմքերի էրոզիան Եվրամիությունում. «Փաստ» «Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ» Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ» Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուԱՄՆ-ը մրցույթի է հանել 30 մլն բարել նավթ ռազմավարական պահուստից Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա Սարջանյան
Ամենադիտված