Հայերեն


Ադրբեջանում վիճակը լարված է

Բաց մի թողեք

ARMTIMES / Ադրբեջանական բոլոր ընդդիմադիր դաշտը միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը այսօր հայտարարել է ապրիլի 9-ին համապետական բողոքի ցույց կազմակերպելու որոշման մասին։ Ինչպես տեղեկացրել է դաշինքի մեջ մտնող «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին, բողոքի ցույցը տեղի է ունենալու «Ոչ թալանին», «Ոչ կոռուպցիային», «Ոչ ընտանեկան իշխանությանը», «Ոչ միապետությանը», «Ազատություն քաղբատարկյալներին» կարգախոսներով։ «Ի վերջո մենք պետք է ցույց տանք, որ այս երկրում կան ուժեր, որոնք կարող են «Կանգ առ» ասել իշխող վարչակարգին»,-ասել է Ալի Քերիմլին։ Վերջինս ընդգծել է, թե առաջիկա հանրահավաքը Ադրբեջանում ծայր առնող նոր շարժման սկիզբն է, որը վերջ է դնելու ներկա իշխանությանը:

Բաքվի քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ կարող են արտոնել բողոքի ցույցի անցկացումը՝ պայմանով, որ այն տեղի ունենա մայրաքաղաքի արվարձանում գտնվող «Մեհսուլ» մարզադաշտում, որտեղ շատ մարդ չի կարող տեղավորվել։ Այնինչ, սպասվում է, որ ազդարարված բողոքի ցույցը բազմամարդ է լինելու։ Պատճառը երկրում վերջին 20 տարում ստեղծված ամենածանր վիճակն է: «Յուրաքանչյուր օր մանաթի փոխարժեքը նվազում է, փակվում են բանկեր, ձեռնարկություններ, արտասահմանյան ընկերությունները լքում են Ադրբեջանը, աճում է գործազրկությունը եւ խորանում է սոցիալական լարվածությունը»,-երկրում ստեղծված իրավիճակի առնչությամբ ասել է Ալի Քերիմլին: Վերջին մի քանի օրերին, երբ հայտնի է դարձել բողոքի ցույցերի շարք սկսելու մտադրության մասին, ընդդիմության ակտիվիստների զանգվածային հետապնդումներ ու ձերբակալություններ են սկսվել:

Միաժամանակ, Ադրբեջանում իշխող վարչակարգի դեմ պայքարին են պատրաստվում նաեւ եվրոպաբնակ ադրբեջանցի քաղաքական վտարանդիները։ Դեռ 2016 թվականի սեպտեմբերին Ստրասբուրգում ադրբեջանցի քաղաքական վտարանդիների կողմից ստեղծված «Ադրբեջանը ժողովրդավարության կարիք ունի (Azerbaijan needs democracy)» կազմակերպությունը հայտարարել է, որ իր նպատակն է Ադրբեջանի սահմաններից դուրս ստեղծել պաշտոնական Բաքվին հակադիր ծանրակշիռ ուժ: Նորաստեղծ կառույցը մտադիր է համակարգել Ադրբեջանի իշխանություններին ընդդիմացող բոլոր ուժերի գործունեությունը եւ Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեսակետներ ներկայացնել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Եվրախորհրդարանում եւ այլ միջազգային հարթակներում:Ադրբեջանցի վտարանդիները խոստանում են մշտական գլխացավանք ստեղծել Ադրբեջանի իշխանությունների համար:

Սպասվող բողոքի ցույցերի դեմն առնելու նպատակով Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Միլլի մեջլիսին առաջարկել է երկրի նախագահին վարկաբեկելու կամ նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար ավելի խիստ պատիժներ սահմանել՝ ընդհուպ մինչեւ երկու տարվա ազատազրկում։ Ըստ էության, օրենքի խստացմամբ Իլհամ Ալիեւը ակնկալում է ամբողջապես լռեցնել իր հասցեին հնչող նույնիսկ ամենազգուշավոր քննադատությունը, որը թույլ տալու համար ներկայումս հնարավոր է ազատվել տուգանք վճարելու դեպքում։ Իսկ արտերկրում հանդես եկող քաղաքական վտարանդիներին լռեցնելու համար իշխանությունները սկսել են շինծու քրեական գործեր հարուցել Ադրբեջանում բնակվող նրանց ազգականների նկատմամբ, որպեսզի վերջիններս իրենց հարազատներին համոզեն դադարեցնել Ալիեւի վարչակարգի քննադատությունը արտարկրից։

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված