Հայերեն


ՀՀ-ն և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը և կներկայացնեն խորհրդարաններ. ԱՆ

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Սահմանազատման գործընթացի շրջանակում առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովները կհամաձայնեցնեն հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը և կներկայացնեն խորհրդարանների հաստատմանը: Այս մասին հաղորդում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Ազատություն ռադիոկայան»-ը 2024թ. մայիսի 17-ին հրապարակել է «Ադրբեջանին են անցնում դե յուրե ՀՀ տարածքներ. սահմանադրագետ» վերտառությամբ տեսանյութ (հասանելի է հետևյալ հղմամբ), որում սահմանադրագետ Վարդան Պողոսյանը մի շարք մոլորեցնող թեզեր են հնչեցրել, ընդ որում՝ արտահայտված մտքերը որոշակի տարածում ունեն նաև այլ հարթակներում, ինչով պայմանավորված՝ հարկ ենք համարում ստորև անդրադառնալ տեսանյութում ներկայացվող փաստարկներին․

Փաստարկ 1. Որպես Ադրբեջանի Խեյրումլի գյուղի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելության փաստարկ ներկայացվում են «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի կարգավորումները, որոնցում արտացոլված է Կիրանց համայնքի վարչական սահմանի նկարագրությունը, ըստ որի Կիրանց գյուղական համայնքը սահմանակից է Բերքաբեր գյուղական համայնքին։

Պատասխան - Այս անչությամբ հարկ է փաստել, որ տեսանյութում ցուցադրվող և վկայակոչվող օրենքի կարգավորումները ուժը կորցրած են ճանաչվել 09․06․2017թ-ին, այսինքն` սահմանազատման աշխատանքների իրականացման պահին տվյալ օրենքում այլևս առկա չի եղել Կիրանց համայնքի վարչական սահմանի նշված նկարագրությունը, մինչդեռ այդ մասին որևէ խոսք չկա տեսանյութում՝ այդպիսով հասարակության մոտ ստեղծելով թյուր տպավորություն այն մասին, որ ցուցադրվում և վկայակոչվում են գործող օրենսդրական կարգավորումներ։ Այնուամենայնիվ, անգամ ներկայացված պնդումն առ այն, որ Կիրանց համայնքը արևելքից «Բ»-«Գ» հատվածով սահմանակից է Բերքաբերին, ամենևին չի նշանակում, որ դա ներառել է Ադրբեջանական Խեյրումլի գյուղի տարածքը, քանի որ Կիրանց բնակավայրի՝ Բերքաբերին սահմանակից համարվելու համար Խեյրումլի գյուղը ներառելը պարտադիր պայման չէ։

Բացի այդ, անվիճարկելի փաստ է, որ գոյություն է ունեցել Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող Խեյրումլի գյուղը, և Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզներով, այդ թվում ԽՍՀՄ ԳՇ 1976թ․ տեղագրական քարտեզով այդ գյուղը ունեցել է հստակ տարածք, և քարտեզով արտացոլված է դրա պատկանելիությունը Խորհրդային Ադրբեջանին։ Հետևաբար, Խեյրումլիի տարածքը որևէ պարագայում չի կարող դիտարկվել որպես Կիրանց բնակավայրի տարածք։

Փաստարկ 2. Անդրադառնալով 1988թ․ հունվարի 12-ին ՀԽՍՀ և ԱԽՍՀ Նախարարների խորհուրդների փոխնախագահների կողմից հաստատված արձանագրությանը` նշվում է, որ Խորհրդային Միության տարիներին երկու երկրների Կառավարությունները ունեցել են սահմանը որոշելու իրավասություն:

Պատասխան - Նախ անհրաժեշտ է ընդգծել, որ հղում չի կատարվում և չի էլ կարող կատարվել որևէ իրավական նորմի, որը խորհրդային հանրապետությունների կառավարություններին նման իրավասությամբ կօժտեր։ Միութենական հանրապետությունների միջև սահմանը որոշելու իրավասությունը ՀԽՍՀ և ԱԽՍՀ կառավարություններին վերապահված չլինելու մասին է վկայում նաև հենց քննարկվող արձանագրությունը. օժտված չլինելով համապատասխան իրավասությամբ` Նախարարների խորհուրդների փոխնախագահները չեն ավարտել աշխատանքները, այլ պայմանավորվել են սահմանագծման արդյունքում կազմվելիք քարտեզը ներկայացնել երկու երկրների ԳԽ նախագահություններին և Պետական երկրաբանական հսկողության տարածքային ստորաբաժանումներին հերթապահություն վարելու համար, ինչը չի արվել։

Փաստարկ 3. ԽՍՀՄ ԳՇ 1976թ․ քարտեզը որևէ իրավական հիմք չունի, քանի որ որևէ պայմանագիր այդ տարիներին ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև չի եղել։

Պատասխան - Վ․ Պողոսյանը չի վկայակոչում այն հանգամանքը, որ հենց 1976թ․ քարտեզի վրա առկա ԽՍՀՄ Պետական երկրաբանական հսկողության տարածքային տեսչությունների (այդ թվում՝ Անդրկովկասի) ղեկավարների ստորագրություններով հավաստվում է, որ դրանց վրայի սահմանագիծը համապատասխանում է 1969թ․ ՀԽՍՀ և ԱԽՍՀ ԳԽ նախագահությունների որոշումների սահմանագծին։ Այսինքն՝ 1969թ․ և 1976թ․ քարտեզների սահմանագիծը նույնական է, իսկ 1969թ․ սահմանագիծը ընկած է նաև անընդհատ վկայակոչվող 1988թ․ արձնագրության և դրան նախորդող սահմանագծման աշխատանքների հիմքում։ Ինչ վերաբերում է 1988թ․ արձանագրությունների իրավական ուժին, ապա հարկ է փաստել, որ 1988թ․ հունվարի 12-ի ստորագրված արձանագրությամբ նախատեսված գործընթացի հետագա քայլերը չեն իրականացվել՝ համապատասխան  քարտեզ չի կազմվել, փաստաթղթերը չեն փոխանցվել ԳԽ նախագահություններին հաստատման և Պետական երկրաբանական հսկողության տարածքային ստորաբաժանումներին հերթապահություն վարելու համար։ Արդյունքում, արձանագրությամբ նախատեսվող գործընթացը մնացել է անավարտ և իրավական ուժ չի ստացել։

Փաստարկ 4. Կիրանց բնակավայրի բնակիչներին Կադաստրի կոմիտեի կողմից իրավունքի գրանցման վկայականներ են տրամադրվել, հետևաբար այդ տարածքները ՀՀ տարածքներ են:

Պատասխան - Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս։

Փաստարկ 5. Պետական սահմանը կարող էր սահմանազատվել միայն ամբողջ սահմանի վերաբերյալ համաձայնության հասնելուց հետո՝ միջազգային պայմանագրի հիման վրա:

Պատասխան - Հարկ ենք համարում փաստել, որ իրականացվող գործընթացն իրենից ներկայացնում է պետական սահմանի վերարտադրության, այլ ոչ թե նոր սահմանի գծման գործընթաց։ Ներկայումս 1969թ․ ՀԽՍՀ և ԱԽՍՀ ԳԽ նախագահությունների որոշումներով հաստատված փաստաթղթերի և դրանց հիման վրա կազմված քարտեզներով առաջնորդվելով՝ վերարտադրվում է երկրների միջև ԽՍՀՄ տարիներին փոխհամաձայնեցված սահմանը՝ Ալմա Աթայի հռչակագրով փոխհամաձայնեցված սկզբունքների հիման վրա։ Հարկ է նկատել նաև, որ երկու երկրների հանձնաժողովների 2024 թվականի ապրիլի 19-ի հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Հետևաբար իրականացվող գործընթացն ամբողջությամբ իրավաչափ է: Իրականացվող գործընթացի շրջանակում առաջիկայում նաև երկու հանձնաժողովները կհամաձայնեցնեն հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը և կներկայացնեն խորհրդարանների հաստատմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից
Ամենադիտված