Հայերեն


ԱՂՋԻԿՆԵՐԻ ԱՆԿՅՈՒՆ․ Ինչպես մարզել հեշտոցի մկանները

Life

 

*Կեգելն ու հեշտոցի կառուցումը

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ որոշեցի թարգմանել ռուսալեզու, արդեն վաղուց շրջանառվող «вумбилдинг» հապավումը (вагинально управляемые мышцы` ռուսերենից թարգմ.՝ «հեշտոցի կառավարվող մկաններ», building`անգլերենից թարգմ.՝ կառուցում): Ամենահարմարը, ոնց որ թե, «հեշտոցաշինությունն է»:

Ըստ լեգենդների՝ թայլանդական սեքս-տիրուհիները, ճապոնական գեյշաները, չին կայսերական սիրուհիներն ու հունահռոմեական օրգիաների փերիներն այնքան վարժ էին կառավարում իրենց վագինալ մկանները, ինչպես աստեղային պատերազմների ջեդայներն՝ իրենց լուսաթրերը: Ենթադրվում է, որ հեշտոցի մկանները սքանչելիորեն մարզելու արդյունքում երկնային հաճույքներ կարելի է ստանալ, ինչպես նաեւ պարգեւել սեքս-զուգընկերոջը: Բայց առաջարկում եմ լեգենդներից ու սեքս-փերիներից տեղափոխվել 1947թվական:

Առնոլդ Կեգել (1894-1981)՝ գերմանական արմատներով ամերիկացի գինեկոլոգ, Հարավային Կալիֆորնիայի ինստիտուտի Բժշկական ամբիոնի պրոֆեսոր: 1947-ին Կեգելն արտոնագրեց  «Կեգելի մարզասարքը», իսկ 1952-ին գիտնականը մշակեց ու ներկայացրեց «Կեգելի վարժությունները»: Տարածված կարծիք կա, որ Կեգելի վարժությունները մարզում են հեշտոցի մկանները: Իրականում, սա ճիշտ չէ: Բուն հեշտոցում կա մեկ հարթ մկանային հյուսվածք, որը կամավորապես կառավարել հնարավոր չէ: Դրա փոխարեն կա կոնքի հատակ, որի մկաններն ու ուժը միանգամայն կառավարելի են եւ մարզման ենթակա:
 
*Ինչպես մարզել հեշտոցը

Կոնքի հատակի մկանների լարումը՝ որպես վարժություն, հեշտ է զգալ, եթե փորձենք ձգել հեշտոցի մուտքի հատվածը, ինչպես միզելու ցանկությունն ենք զսպում, հետո թուլացնել հեշտոցը, ինչպես մատները կամ որեւէ այլ առարկա մտցնելիս: Կեգելի վարժությունները ցանկալի է հետաձգել, եթե առկա է հղիություն, մենստրուացիա կամ գինեկոլոգիական բուժման որեւէ ընթացք:

Կոնքի հատակի մկանների մարզումը, այլ կերպ ասած՝ Կեգելի վարժությունները, գերազանց կանխարգելում են տարիքային կամ հետծննդաբերական անմիզապահությունը, հեշտացնում ծննդաբերության ընթացքը, բարելավում են փոքր կոնքի օրգանների արյան շրջանառությունն ու թույլ են տալիս առավել ուժգին սեքսուալ հաճույքներ զգալ: Պայմանավորված անհատական ֆիզիոլոգիական առանձնահատկություններով՝ բախտը կարող է ժպտալ, ու նման վարժություններով կարող եք սովորել հասնել օրգազմի առանց սեռօրգաններին առհասարակ դիպչելու, այսպես ասած՝ «օդի մեջ»:

Հեշտոցի սեքսուալ «մարզիչ-խաղալիքները»


Տեսականին, իհարկե, ահռելի է: Բայց ես ընտրել եմ ամենագեղեցիկներն ու գայթակղիչները: Մարզվել պետք է ոգեւորված եւ մոտիվացված՝ էսթետիկ սարքիկներով:

1.Մինիմալիզմի սիրահարների համար

 
 
 

Մոդելի անունը՝ Toyz4lovers Pussynut Double:
Մոտավոր արժեքը դրամով՝ 16.000:

Սարքը նախատեսված է որոշակիորեն մարզված կանանց համար: Ունի 3 սմ տրամագիծ եւ 70 գրամ քաշ: Բաղկացած է երկու գնդիկից: Կառուցված է ըստ հանրահայտ սկզբունքի. յուրաքանչյուր գնդում տեղակայված է ոչնչով չամրացված, ազատ շարժվող փոքրիկ գնդիկ, որի շնորհիվ վարժությունների ընթացքում ծանրության կենտրոնն անընդհատ փոխվում է, իսկ մկանները ռեֆլեքսորեն շարժվում են ի պատասխան:

2.Գլամուրային նմուշ
 
 
 

Մոդելի անունը՝ OVO Loverballs L
Մոտավոր արժեքը դրամով՝ 20.500


Հավաքածուի մեջ ներառված է 4 գունդ՝ 35 եւ 45 գրամներով: Սա թույլ է տալիս տարբեր քաշեր համակցել ու աստիճանաբար քաշն ավելացնել: Բոլոր գնդերը նույն չափսի են՝ 3,3սմ, ամրակներով հանդերձ՝ 3,7սմ: Դրանք տեղադրվում են ամուր սիլիկոնե ամրակների մեջ ու չեն կարող կորչել: Օգտագործելուց հետո պարտադիր է ամրակից հանել ու լվանալ գնդիկները՝ խուսափելու համար արանքներում կուտակվող մանրէների բազմացումից:

3.Բարձր արդյունավետություն
 
 
 

Մոդելի անունը՝ Dr.Laura Berman Juno Weighted Pelvic Exerciser
Մոտավոր արժեքը դրամով՝ 22.000

 


Լորա Բերմանը հոգեբուժության ու գինեկոլոգիայի ոլորտներում մասնագիտացած բժշկուհի է, ով սեփական անվան մակնիշով սարք է արտոնագրել ու արտադրել: Տեսքը չի գայթակղում առանձնապես, բայց արժեքի ու արդյունավետության համադրությունը շատ ոգեւորիչ է: Ջունոյում տեղակայված է միանգամից մի քանի ծանր գնդիկ՝ տարբեր քաշերով ու տրամագծերով: Մարզվել կարելի է՝ սկսելով ամենափոքրից: Սա նման է գլամուրային նմուշին, բայց այստեղ գնդիկները հաստատ չեն կորչի:

4.Բարձր տեխնոլոգիաների հարմարավետությունը

 
 
 

Մոդելի անունը՝ kGoal
Մոտավոր արժեքը դրամով՝ 72.000

Այս սարքի ստեղծման համար գումարը հավաքվել է քրաուդֆանդինգի միջոցով: Գաղափարը լավն է ու իրեն լիովին արդարացրած: Սարքը պետք չէ ուժով պահել հեշտոցում. այն ուռուցիկ է եւ պինդ տեղադրվում է հեշտոցի պատերի արանքում: Հաջորդ քայլով հանդես է գալիս բջջային հավելվածը, որով կարելի է նշել անցած ու սպասվելիք մարզումների պլանը: Այս սարքը կարելի է նաեւ կրել. այն չի խանգարում նստելուն, քայլելուն ու կռանալուն:

5.Շքեղություն հեշտոցում
 
 
 

Մոդելի անունը՝ Lelo LUNA Beads LUXE
Մոտավոր արժեքը դրամով՝ 1.494.000


Փառահեղ հեշտոցի գնդիկներ կամ հեշտոցի փառահեղ գնդիկներ՝ այս հավաքածուն նվիրելիս բնորոշումն ընտրեք ինքներդ: Ձուլված են բացառապես ոսկուց, ունեն 3,5 սմ տրամագիծ: Նախատեսված են այն կանանց համար, ովքեր ամեն ինչ տեսել են, ամեն ինչ ունեն, բայց անձեռք օրգազմը դեռ չի ստացվում: Այս ոսկյա գնդիկները, որոնք զարդի են նման, ոգեշնչելու բոլոր շանսերն ունեն, հարկավ:

Եզրակացության փոխարեն

Սեքսոլոգները մշտապես նշում են, որ անօրգազմիան մեծ խնդիր է Հայաստանում: Այսինքն՝ նման սարքերը, Կեգելն ու հեշտոցային մարզումները կարող են արդյունավետորեն պայքարել դրա դեմ: Դե, ուրեմն բարի գալուստ եմ մաղթում այս ամենին ու նման սարքեր նվիրելու մշակույթին:  Հատկապես, որ գնային տեսականին շատ մեծ է: Հատկապես, որ կարելի է առցանց եւ թաքուն պատվիրել, կարիք չկա Հայաստանում գոյություն չունեցող սեքս-շոփ մտնել: Ու հատկապես, որ միջին վիճակագրական կինը Հայաստանում(եռամսյա կտրվածքով) մազերը ներկելու վրա ավելի շատ գումար է ծախսում, քան մեկ սարքի միանվագ գնումը կկազմի: Ասեմ ավելին, եթե կնոջ անօրգազմիայի հարցը լուծվի, միգուցե նա կարիք չունենա ամեն ամիս մազի գույն փոխել: Այո, ստաբիլ օրգազմը հրաշքներ է գործում:

Լուսի Քոչարյան, BRAVO.am
 

Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան
Ամենադիտված