Հայերեն


«Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման մեկնարկին, նաև հետագա օրերին խոսվում է Եկեղեցու կողմից պայքարի առաջնորդությունը ստանձնելու մասին: Որպես հակադարձում ասվում է՝ Եկեղեցին չպետք է քաղաքականությամբ զբաղվի: «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը նշում է՝ այդքան էլ համաձայն չէ, երբ ասում են, որ շարժման ներկայիս առաջնորդությունը կամ քաղաքական առաջնորդությունն իր վրա վերցրել է Եկեղեցին: «Այո, վերցրել է մեր Եկեղեցու պայծառագույն հայրերից մեկը՝ Բագրատ Սրբազանը, Տավուշի թեմի առաջնորդը: Շատ եկեղեցականներ աջակցում են: Պաշտոնական առումով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չէ, որ վերցրել է շարժման առաջնորդությունը: Շատ բնական է, որ մեր եկեղեցու թեմական առաջնորդներից մեկը և հենց Տավուշի թեմի առաջնորդն է գլխավորում այս շարժումը, որովհետև Տավուշ աշխարհի եկեղեցիները, Տավուշ աշխարհի եկեղեցական, հավատացյալ համայնքն է առաջին հերթին վտանգի տակ: Շատ բնական է, որ եկեղեցու ներկայացուցիչը վերցրել է շարժման առաջնորդությունը, նա ունի անվերապահ աջակցություն, շատ բարձր հեղինակություն՝ իր կենսագրությամբ, անցած ուղիով, անցած հետագծով, և այդ է պատճառը, որ այսքան մեծ համարում, լեգիտիմություն ու հեղինակություն ունի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

Հասարակության խոսույթում մշտապես շրջանառվում էր այն միտքը, որ նոր՝ երրորդ ուժ է պետք, որը միահյուսված չի լինի ո՛չ ներկաների, ո՛չ նախկինների հետ: Ամեն դեպքում, տարբեր պատճառներով ձևավորված անվստահություն կա քաղաքական շատ ուժերի ու գործիչների հանդեպ: Սողոմոնյանը հավելում է՝ հիմա դեռևս վաղ է խոսել քաղաքական ուժի մասին: «Սա շարժում է, որին մասնակցում են բազմաթիվ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ, այլ շարժումներ: Շատ ուրախալի է այն, որ այս շարժմանը մասնակցում են այնպիսի ուժեր, որոնք հակոտնյա են իրար, այլ պայմաններում իրար «բզկտում» էին պարզապես, բառի փոխաբերական իմաստով: Որոշակի հույսեր ու լավատեսություն է փոխանցում, որ մենք, ի վերջո, համախմբվում ենք: Ամենակարևորը՝ այստեղ բոլորը գալիս են եռագույն դրոշով, երբեմներբեմն մեր ազգային փոքրամասնությունների դրոշներն են ծածանվում, ինչը լիովին տեղավորվում է շարժման գաղափարախոսության մեջ: Բայց քաղաքական, կուսակցական դրոշներ չկան, բոլորի համար կա մի կարմիր գիծ՝ դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է, տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը: Այդ առումով բոլորը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մասնակցում են այս շարժմանը, ինչը շատ գնահատելի և ուրախալի է»,-նշում է մեր զրուցակիցը:

Շարժման մեկնարկին հաջորդեց վիրավորանքների, մանիպուլ յացիաների, կեղծ տեղեկատվության տարափը: Թիրախում ոչ միայն Սրբազանն ու եկեղեցին են, այլև բոլորը, ովքեր դեմ են Տավուշում սահմանագծման ու սահմանազատման գործընթացին, ովքեր հարցեր ունեն իշխանություններին: Ընդ որում, չկան փաստարկված հակադարձումներ կամ քննադատություններ, բանավեճերի նմանվող զրույցներ: Սա օրինաչա՞փ է իշխանության տեսանկյունից, իսկ գուցե վախերի դրսևորո՞ւմ է: «Նիկոլ Փաշինյանի համար իշխանությունը կենսական նշանակության հանգամանք է: Նա և նրա մերձավորագույն շրջանակներն այնքան դավաճանություններ, մեղքեր են գործել, վնասներ տվել մեր երկրին, որ հասկանում են՝ պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն: Ամեն ինչ անում են, որպեսզի պահեն իշխանությունը, իսկ այն պահելով՝ երաշխավորվի, որ չենթարկվեն պատասխանատվության՝ իշխանական տարբեր լծակներով դատարաններին, դատախազությանը ճնշելով: Դրանով է պայմանավորված, որ փորձում են հնարավորինս այս շարժումը բարոյալ քել: Դա անում են սոցիալական ցանցերում նախ շինծու փաստարկներ բերելով, կեղծ տեղեկություններ շրջանառելով:

Փորձում են առաջ տանել նաև հետևյալ թեզը, որն արվեց Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով: Նա իր ասուլիսի ժամանակ ասաց, որ շարժման շահառուն Ռոբերտ Քոչարյանն է, նորից շահարկվեց «նախկինների» թեզը: Ասացին, որ Մոսկվայից հրահրված շարժում է: Շատերն այն աստիճանի են հասել, որ ասում են, թե բրիտանացիներն ու ռուսները միասին են որոշել իրագործել այս ամենը, այսինքն՝ Բագրատ Սրբազանին միաժամանակ և՛ բրիտանական, և՛ ռուսական ագենտ են համարում: Բայց սա էլ չի աշխատում: Հրապարակը լեփ-լեցուն է, մարդկանց թիվը շարունակում է աճել, մարդիկ վստահում են Սրբազան հորը: Հիմա ակնկալվում է, որ թերևս կսկսեն պատերազմի թեզերը շրջանառել, այն է, որ հանկարծ իշխանափոխություն տեղի ունենա, պատերազմ կլինի: Բնականաբար, այդ հարցում Ալիևն իր աջակցությունը կհայտնի իր փոքր եղբորը, սպասավորին կամ դրածոյին: Ակնկալելի է, որ որոշ հայտարարություններ ու սպառնալիքներ էլ կհնչեն Բաքվից:

Մտքով ու հոգով թունավորված հայհոյողների մի մասը ևս մեր հայրենակիցներն են, քաղաքացիները, որոնք այնքան են մոլորեցվել Նիկոլ Փաշինյանի ու նրան սպասարկող լրատվամիջոցների կողմից, որ մարդիկ իսկապես թշնամաբար են տրամադրված այս ամենի նկատմամբ: Բայց այդպիսիների թիվը, որոնք ակնհայտ ագրեսիա են դրսևորում, բարեբախտաբար, քիչ է: Կան նաև հստակ շահադիտական նկատառումներ ունեցողներ, որոնք կեղծ օգտահաշիվներ ու էջեր են ստեղծում և դրանցով գրոհներ կազմակերպում շարժման վրա: Նրանց ոչինչ չի հաջողվելու, քանի որ հայ ժողովուրդը զարթնում է, առաջնորդությունը վերագտնում է, և լիահույս ենք, որ այս ամենը բերելու է ցանկալի հանգրվանին»,-ասում է «Հայաքվե» նախաձեռնության անդամը:

Մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության քսան կետանոց ծրագիրը: Հնչեց նաև թերևս շատերին հուզող կարևորագույն հայտարարություններից մեկը՝ վարչապետի թեկնածուն չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբի անդամ: «Այս ամենը շատ տրամաբանական էր: Ի սկզբանե «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը ձևավորվեց, որպեսզի կասեցվի հակաօրինական, հակասահմանադրական գործընթացը: Բազմաթիվ մասնագետներ, հեղինակավոր մարդիկ ամեն ինչ ասացին, ապացուցեցին, հիմնավորեցին, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, ապօրինի ու հակասահմանադրական է, տեղի է ունենում պատերազմի սպառնալիքի ներքո: Տեսանք, որ ոչինչ չի աշխատում: Այս իշխանություններն անհաղորդ են: Ով գիտի, թե էլ ինչ պայմանավորվածություններ ու հանձնառություններ ունեն թշնամու նկատմամբ: Հանրայնորեն ավելի հասկանալի դարձավ, որ խնդիրը հենց այս իշխանություններն են, մինչև նրանք չհեռացվեն, միակողմանի զիջումներին վերջ չի լինելու: Այս զիջումներին հետևելու է Վերին Ոսկեպարը, այսպես կոչված, Սոֆուլու-Բարխուդարլուն, Տիգրանաշենը և այլն, սրանց հետևելու է Սահմանադրության փոփոխությունը, որի մասին վերջին ամիսներին շատ ակտիվ խոսվում է, այնուհետև լինելու է ադրբեջանցի, այսպես կոչված, «փախստականների վերադարձը» և այլն:

Հստակ տարվում է պետության կործանմանը: Իսկ պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք է լինի իշխանափոխությունը: Սա ամենաառաջին և կարևոր քայլն է: Դրանից հետո երկարատև ու տքնաջան աշխատանք պետք է տարվի, որ երկիրը ռելսերի վրա դրվի, սկսի դիվանագիտությունը գործել, կարգաբերվի ռազմական ոլորտը, տնտեսությունը, սոցիալական ու մյուս ոլորտները: Հրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին, պետք է արժանին մատուցել Սրբազան հորը, որ, ի վերջո, այն խոսքն ասաց, որը շատ-շատերի համար կարևոր էր: Անձամբ ինձ համար ամենակարևորը Նիկոլ Փաշինյան անձի հեռացումն է, դրանից ելնելով եմ միշտ իմ քաղաքական ու քաղաքացիական մասնակցությունն ապահովել: Բայց մեր հազարավոր հայրենակիցների համար շատ կարևոր է նաև այն, թե ինչպիսին պետք է լինի ապագա վարչապետի չափանիշը, ինչպես ձևակերպեց Սրբազանը: Սպասենք իրադարձությունների զարգացմանը»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան
Ամենադիտված