Հայերեն


Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիրանցից մեկնարկած «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն արդեն կարելի է ասել՝ ստանում է համազգային, համաժողովրդական բնույթ: Այն գործնականում կարելի է վերաորակել որպես բոլորը՝ հանուն Հայրենիքի շարժում: Ճիշտ է, այստեղ մի վերապահում, այնուամենայնիվ, պետք է անել՝ ելնելով մեր հիմնական սկզբունքից, որն է՝ հարգանքը ճշմարտության նկատմամբ: Բոլորը՝ հանուն Հայրենիքի, չհաշված Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած ՔՊ-ն, ներառյալ վերջինիս սատելիտներն ու ֆեյքերը: Մայիսի 9-ին Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթի մուտքը մայրաքաղաք, Երևանի կենտրոնական փողոցներով ու պողոտաներով բազմահազարանոց ընթացքը, Հանրապետության հրապարակում հիրավի գերմարդաշատ հանրահավաքը, արդեն երեկ ծավալված իրադարձությունները ինքնին խոսուն են: Թե կոնկրետ վերջնարդյունքը ինչպիսին կլինի, այս դեպքում տեղին է ասել՝ երևի միայն Աստված գիտի: Բայց ընթացքն առավել քան տրամադրող ու արտահայտիչ է:

Իհարկե, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը վստահ է, որ հանուն Հայրենիքի ու պատվի այս շարժումը չի կարող չհաջողել: Սրբազանը, հասկանալի է, քաղաքական գործիչ չէ: Նրա մոտեցումներն էլ, նույն պատճառներով, հիմնականում զերծ են քաղաքական պայմանականություններից: Տեսեք, Բագրատ Սրբազանը, կարելի է ասել, արտացոլելով այդ պահին հրապարակում հավաքված ահռելի բազմության ընդհանուր տրամադրությունը, բարձրաձայնեց Փաշինյանի հեռանալու պահանջը, ժամանակ տվեց նրան՝ դա կամովին անելու համար: Ցանկացած քաղաքագետ, քաղաքական փորձառություն ունեցող գործիչ կասի, որ նման դեպքերում առհասարակ խորհուրդ չի տրվում որոշակի ժամկետներ նշել: Դա քաղաքականապես կաշկանդում է՝ հետագա գործողությունների առումով, ձևավորում է որոշակի սպասումներ, որոնք կարող են հակառակ էֆեկտ ունենալ և այլն: Բայց... հիմա մենք գործ ունենք ոչ դասական վիճակի հետ, ու այն, ինչ կատարվում է Հայաստանի փողոցներում, ինքնին քաղաքական լինելով՝ վեր է հենց քաղաքականությունից, վեր է զուտ հրաժարականի պահանջից, վեր է սոսկ փողոցային պայքարից:

Խոսքը գոյութենական պայքարի մասին է, ու հենց այս ասպեկտով էլ պետք է դիտարկել բոլոր գործընթացները: Իհարկե, Սրբազանի վստահությունը լավ է: Կարևոր է, որ այդ վստահությունը, ինքնավստահությունը փոխանցվի հնարավորինս շատ հայրենակիցների: Բանն այն է, որ սեղանին չափազանց շատ ու չափից լուրջ բաներ են դրված. երկրի լինել-չլինելու խնդիրն է, Հայոց եկեղեցու հեղինակությունն է, հայության՝ որպես պետականակիր ժողովուրդ մնալու խնդիրը, վերջապես՝ հանրության՝ սեփական ուժերի նկատմամբ վստահությունը: Բայց այստեղ կան նաև այլ, ոչ պակաս կարևոր հանգամանքներ: Մայիսի 9-ի և երեկվա հանրահավաքները, բացի ահռելի մարդաշատությունից, շատ հետաքրքրական էին հենց ներսից: Այստեղ իսկապես կարելի էր տեսնել մեր ժողովրդի բացարձակապես բոլոր շերտերի ներկայացուցիչներին, նաև՝ այսպես ասած՝ «ապաքաղաքական» մարդկանց, որ այլ պարագաներում միգուցե հրապարակ չէին ելնի:

Սա ցույց տվեց, որ մեր երկրի համար ամեն ինչ կորած չէ: Սա ցույց տվեց, որ հայրենատեր մարդիկ կան, ու այդ մարդիկ շատ ավելին են, քան հույս ունեին Նիկոլ Փաշինյանը, քպականները, սատելիտներն ու Իլհամ Ալիևը: Սա ցույց տվեց, որ անհայրենիքներն իսկապես մեր երկրում փոքրամասնություն են կազմում: Սա նաև ազդակ էր ողջ աշխարհին, որ Հայաստանը ՔՊ-ն չէ, հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանն ու քպականները չեն, որ հայ ժողովուրդը պարտվողականության, զիջողականության կողմնակիցը չէ, անթասիբ չէ, անսկզբունք չէ... Իսկ թե որքան կշատանա ոտքի ելած հայրենատեր մարդկանց քանակը հրապարակներում ու փողոցներում, որոշակիորեն կախված է դեպքերի հետագա ընթացքից: Հասկանալի է, որ ինչ-ինչ պատճառներով պայմանավորված՝ շատ հայրենակիցներ անմիջականորեն ներկա չէին, բայց ներկաները արդեն իսկ որոշակի հանուր տրամադրություն ու վերաբերմունք են արտահայտում: Եվ արտահայտեցին:

Այդ իշխանությունն է ուզում նվաստացնել Հայաստանն ու տանել շարունակական կորուստների, թշնամու շվիի տակ պարելու: Բայց ժողովուրդը, հազարավոր, հարյուր հազարավոր, միլիոնավոր մարդիկ (այդ թվում՝ Սփյուռքում) դա չեն ցանկանում: Հակառակը՝ ուզում են երկիր ու պետություն ունենալ: Ի դեպ, ոչ պակաս հատկանշական դրվագ. թե՛ նախորդ օրը, թե՛ երեկվա «դասադուլային» երթի ընթացքում կարելի էր տեսնել ամենատարբեր քաղաքական ուժերի, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչների, որոնց այլ պարագաներում, այսպես ասենք՝ «սովորական իրավիճակներում», անհնար էր պատկերացնել կողք կողքի, նույն ուղղությամբ ու նույն բանի համար քայլելիս: Սա, ինչ խոսք, կարևոր հանգամանք է: Այսինքն, Բագրատ Սրբազանի գլխավորած այս շարժումը կարող է դառնալ կամ արդեն դարձել է միասնականության հարթակ, մեր հավաքական կամքի դրսևորման հնարավորություն:

Ինչպես նշել ենք մի առիթով, այս շարժումը մերան է: Եվ մեր հանուր ներուժն ու կամքը մերվում է միանգամայն հստակ ու ընկալելի բանաձևով՝ Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված: Ու ստացվում է, որ աթոռից կառչած մնալով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները դեմ են Հային, Հայաստանին, Հայրենիքին, Եկեղեցուն ու... Աստծուն: Դե, այն, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ատելով ատում են Հայ առաքելական եկեղեցին ու ամեն կերպ ցանկանում են կործանել ավելի քան 1700 տարվա մեր ազգային ինքնության այս հիմնասյունը, ամենևին նորություն չէ: Ի դեպ, ՔՊ-ի մասին, ավելի ճիշտ, այն հիստերիայի, որն արդեն քանի օր, իսկ մայիսի 9-ի առավոտից առավել մոլեգին դրսևորվեց Փաշինյանի ուղղակի ենթակայության տակ գտնվող պատժիչ մարմինների իրարահաջորդ սպառնալիք-հայտարարություններով, քպականների սոցցանցային ջղաձգումներով:

Երբ ակնհայտ դարձավ, թե ինչ հուժկու բազմություն է հավաքվել հրապարակում, քպականները, մեկը մյուսից պատճենած ֆրազներ սկսեցին տարածել սոցցանցերում, թե՝ «մեր լեգիտիմագույն վարչապետ Փաշինյան», «ընտրված վարչապետ...», «դու մենակ չես» (հուզվեցինք) ու նման բաներ: Դա բավականին ծիծաղելի ու, մեր մեջ ասած, խղճուկ տպավորություն էր թողնում և թողեց: Դա, ի լրումն ամենի, մատնեց այն վախերը, այն խորը տագնապը, որ համակել է «լեգիտիմաց լեգիտիմ, վարչապետաց վարչապետ» Փաշինյանին ու նրա գլխավորած խմբին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին
Ամենադիտված