Հայերեն


Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան

Հասարակություն

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Թադևոսյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Աջամյանի և Մովսես Սարգսյանի գործի դատական քննությունը:

22-ամյա Արմենն ու Մովսեսը ծառայակիցներ են, սովորել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4-րդ կուրսում: Արմենը կոչումով կուրսանտ էր, իսկ Մովսեսը՝ կրտսեր սերժանտ:

Ըստ դատական ակտի՝ Արմեն Աջամյանը ծառայակից ընկերոջ՝ Մովսես Սարգսյանի հետ նախնական համաձայնության է եկել դանակների գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ:

2016 թվականի հունիսի 1-ին, ժամը 23-ն անց 15-ի սահմաններում Երևանից Գյումրի մեկնելու պատրվակով Երևանի 16-րդ թաղամասում նրանք քաղաքացիական հագուստով նստել են Էդգար Բ.-ի անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, պատվիրել են իրենց տեղափոխել Գյումրի:

Հասնելով Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Լանջիկ գյուղի հատվածին, գիտակցելով, որ տեղանքն ամայի է, «հարմար է» իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, արդեն հունիսի 2-ին, ժամը 00.05-ի սահմաններում նախապես պայմանավորված ազդանշանի համաձայն՝ Արմենն ու Մովսեսը հանել են իրենց մոտ եղած դանակները, հարձակվել են տաքսու վարորդի վրա:

Մովսեսը հետևի նստատեղից դանակը պահել է Էդգար Բ.-ի պարանոցին, իսկ Արմենն իր ձեռքի դանակը պահել է Էդգարի կրծքավանդակի աջ հատվածին: Այսպիսով՝ վարորդին զրկելով դիմադրելու հնարավորությունից, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանք հափշտակել են վարորդի ոսկե մատանին՝ 50 հազար դրամ արժողությամբ , պարանոցի ոսկե շղթան՝ 327 հազար դրամ արժողությամբ, ու վարորդի մոտ եղած ամբողջ կանխիկ գումարը՝ 25 հազար 880 դրամի չափով:

Այնուհետև, իրենց հանցավոր գործողությունները շրջապատից թաքցնելու, դեպքի վայրն արագ լքելու նպատակով նախնական համաձայնությամբ Արմենն ու Մովսեսը Էդգար Բ.-ի «Մերսեդեսին» առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրանալու համար Էդգարից պահանջել են իջնել մեքենայից:

Դրսում Մովսես Սարգսյանը շարունակել է դանակով սպառնալիքներ տալ Էդգարին, ապա նստել է նրա մեքենայի ղեկին, Արմենը՝ նրա կողքին, և մեքենատիրոջը՝ Էդգարին թողնելով դեպքի վայրում, երկուսով հեռացել են մեքենայով՝ դեպի Գյումրի:

Ձորակապ գյուղի մոտակայքում կորցրել են մեքենայի կառավարումը, դուրս են եկել ճանապարհի բանուկ մասից, վթարված մեքենան թողել են այդտեղ, իրենք ոտքով գիշերով շարունակել են ճանապարհը:

Մարալիկ քաղաքում նրանք փոխել են քաղաքացիական հագուստները, հագել են նախապես իրենց հետ վերցրած զինվորական դաշտային համազգեստները, բայց զգեստափոխվելը նրանց չի փրկել բռնվելուց:

Մոտակա գազալցակայաններից մեկի տարածքում նրանք հայտնաբերվել ու բռնվել են ոստիկանության Անիի բաժնի աշխատակիցների կողմից:

Արմեն Աջամյանին ու Մովսես Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Դատարանում ամբաստանյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել: Գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Գործով իրեղեն ապացույց են ճանաչվել հանցագործության ժամանակ օգտագործված դանակները, որոնց վրա առկա են «ՊՆ 2014» և «ՊՆ 2002» փորագրությունները: Իրեղեն ապացույց է ճանաչվել նաև սև պլաստմասսայից խաղալիք ատրճանակը:

Երկու ամբաստանյալներն էլ, ըստ համապատասխան փաստաթղթերի, ուսման ընթացքում արժանացել էին խրախուսանքների…

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի անունը վերջին շրջանում հաճախ է հոլովվում դատական խրոնիկայում՝ որոշ կուրսանտների կատարած հանցավոր արարքների առումով: Մասնավորապես, նույն ռազմական ինստիտուտի չորս կուրսանտների վերաբերյալ ներկայումս գործ է քննվում Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ իրենց համակուսեցի կուրսանտին հենց ինստիտուտի ննջարանում դաժանաբար սպանելու մեղադրանքով:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Աջամյանին և Մովսես Սարգսյանին մեղավոր է ճանաչել ավազակային հարձակման և ուրիշի գույքին տիրանալու համար: Երկուսն էլ վերջին հաշվով դատապարտվել են 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատիժների սկիզբը՝ 2016 թվականի հունիսի 2-ից:

Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված