Հայերեն


«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե նորմալ սահմանազատում իրականացվեր, այն ամբողջ սահմանով պետք է կատարվեր: Սրա մասին նաև խորհրդարանական ընդդիմությունն է խոսում: Ինչո՞ւ է այն այսքան շտապողական և հատվածական: Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն անընդհատ ինչ-որ բան է ուզում, բայց հասկանում է, որ միանգամից շատ բան ուզելը կարող է վտանգավոր լինել, և այդ պատճառով, երբ տեսնում է, որ պահը հասունացած է, փորձում է Հայաստանից ինչ-որ բան պոկել: Աշնանն Ադրբեջանում ՄԱԿ-ի՝ կլիմայի հետ կապված մեծ միջոցառում է լինելու: Երևի Ադրբեջանը մտածում է, որ հիմա մի քանի գյուղի սահմանամերձ տարածքների հարցը լուծելու ժամանակն է, Հայաստանն էլ մտածում է, որ դրանով ժամանակ կշահի, քանի որ մինչև ամբողջ պրոցեսն ընթանա, սահմանապահները կանգնեն իրենց տեղերում, աշուն կլինի, վիճակը մի քիչ կհարթվի, շատերը կմոռանան, և կտեղափոխվենք 2025 թվական»,- «Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն՝ անդրադառնալով Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացին:

Կարծում է՝ շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն ուլտիմատիվ կերպով ասել է՝ եթե ուզում եք համաձայնենք դելիմիտացիայի գործընթացին, տարածքները պետք է նախապես տաք: «Փաստ է այն, որ երկու հանձնաժողովները դեռևս չես մշակել իրենց աշխատանքի կանոնակարգը, մինչև հուլիսի 1-ը պետք է մշակեին, ինչպես Նիկոլն է դա հաստատում, հետո երկու երկրների խորհրդարանները վավերացնեին իրենց աշխատակարգը, հետո ընթանար դելիմիտացիայի գործընթաց: Այն, ինչ հիմա հանձնում ենք, ավանս է, «բարի կամք» ենք ցուցաբերում Ադրբեջանին: Ադրբեջանն ասում է՝ մերն է եղել, մենք էլ ասում ենք՝ ձերն է եղել, վերցրեք, բարով մաշեք»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Իսկ սյունն ու սահմանապահը կարո՞ղ են անվտանգության երաշխիք լինել այն պարագայում, երբ դու ունես մի հարևան, որը մտածում է քեզ ֆիզիկապես ոչնչացնելու մասին: «Անգամ իշխանությունն է հասկանում, որ ոչ: Նա չի ժխտում, որ ոչ մի երաշխիք չկա: Ո՛չ մի սյուն, ո՛չ մի սահմանապահ, ո՛չ մի սահման երբեք երաշխիք չեն եղել ու չեն լինելու: Եթե կա ցանկություն ուժով հարց լուծելու, հարձակում անելու, միշտ էլ հնարավոր է ինչ-որ սադրանք հրահրել, ասել՝ տեսեք, մյուս կողմն արեց, և սկսվում է պատերազմ: Բոլոր պատերազմներն այդպես են սկսվել, և ոչ մի սահման երբեք երաշխավոր չի եղել պատերազմ չսկսելու համար: Սահմանները միշտ էլ խախտվել են ուժով, երբ մի երկիր որոշել է, որ ուժով կարող է այդ հարցը լուծել: Երկրորդ համաշխարհային պատերազմն էլ է այդպես սկսվել, երբ Գերմանիան պաշտոնապես հարձակվել է Լեհաստանի վրա: Գերմանիան ասել է, որ լեհական կողմից սահմանի խախտում է եղել, հարձակվել են գերմանական դիրքի վրա, և իրենք հակահարված են տալիս»,-հավելում է քաղաքական վերլուծաբանը:

Տարբեր երկրներ ու միջազգային հարթակներ ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատումը և սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները. «Պարզ է, որ Վաշինգտոնի, Բրյուսելի կամ այլ երկրի համար իրականում այդքան էական նշանակություն չունի մի գյուղն այս կողմ, մի գյուղն այն կողմ: Երբ կա ինչ-որ հակամարտություն, որը ձեռնտու չէ ինչ-որ մի ուժի, նրանք ուզում են, որ այդ հակամարտությունը մի քիչ սառի, և գնում են բավարարելու ուժերի պահանջները, այս դեպքում հեշտ է Ադրբեջանի պահանջները բավարարելը: Երկրորդ՝ հայ-ադրբեջանական շփման գործընթացում կա աշխարհաքաղաքական ենթատեքստ, այն է՝ այս գործընթացը նպաստում է Ռուսաստանի դիրքերի թուլացմանը տարածաշրջանում: Այս ամբողջն այդ կոնտեքստի մեջ է, իշխանություններն ասում են, որ դա Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա է կատարվում: Իսկ դա նաև ձեռնտու է Արևմուտքին ռուս-ուկրաինական հակամարտության առումով, քանի որ իրենք կցանկանային, որ նույն սկզբունքը կիրառվեր նաև այդ հակամարտության լուծման պարագայում: Գործընթացը ողջունելով՝ քաղցր բլիթ են տալիս: Դա ավելի շատ Հայաստանի համար է արվում, որ մարդիկ տեսնեն՝ Արևմուտքն էլ է ողջունում այս գործընթացը»:

Ղազախստանում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Մարգարյանի կարծիքով, արտառոց որևէ բան չկա, Երևանն ու Բաքուն Արևմուտքին խոստացել են պարբերաբար հանդիպել, քննարկել խաղաղության գործընթացը, այս անգամ հանդիպման համար հարթակ է տրամադրել Ղազախստանը, որը որպես միջնորդ հանդես չի գալիս: Ամենաէականն այն է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու և մշտապես ավելին է պահանջելու: «44-օրյա պատերազմ, Արցախի հայաթափում ու ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալում, դրան կհաջորդի Կիրանցը, Ադրբեջանը կպահանջի «Զանգեզուրի միջանցքը», կբարձրացնի «անկլավների», «փախստականների վերադարձի» հարցերը և այլն: Քանի դեռ նա պահանջներ է ներկայացնում, նախկին կորուստները գնում են հետին պլան: Աստված չանի, բայց եթե մինչև Երևան հասնեն, ոչ ոք չի հիշելու Ստեփանակերտի մասին: Սա Ադրբեջանի՝ շատ տրամաբանական քաղաքականությունն է, ցավոք, շատ տրամաբանական է նաև գործող իշխանության սկզբունքը: Քանի դեռ իրենք զիջում են, նախորդ զիջումները հետ են մղվում, ինչոր ձևով արդարացվում, դառնում անխուսափելի: Եթե հիմա Կիրանցի ու միջանցքի հարցն է, կարծես բնական դառնա՝ բա Արցախը ո՞նց պահեինք:

Իշխանության օրոք այդքան արյուն ենք տեսել՝ պատերազմ, Արցախ, իրենք կարծես կապված են այդ հանգամանքով և չեն կարող շեղվել այդ կուրսից, չեն կարող որդեգրել այլ կեցվածք: Սև ու սպիտակ անվանելու հնարավորությունն այն է, որ այդ զիջումների քաղաքականությունը շարունակվի, արդարացվի և ներկայացվի որպես հաղթանակ՝ տեսեք, Ադրբեջանի հետ սահման ունենք, սա ոչ թե պարտություն է, Արցախի կորուստ, այլ հաղթանակ է: Այս շուռ տված տրամաբանության միակ հնարավորությունը Ադրբեջանին պարբերաբար զիջելու քաղաքականությունն է, իհարկե, բանականության մեջ, որ պայթյուն չլինի: Ցավոք, այդ վիճակն է: Հայաստանի իշխանություններին է ձեռք տալիս այդ քաղաքականությունը»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ում
Ամենադիտված