Հայերեն


ԱՄՆ-ն Երեւանին հուշում է կիսատ չթողնել հակահարվածը

Քաղաքականություն

Լրագիր / Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է կատարվում շփման գծում, Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, որը մյուս երկու համանախագահների հետ այցելել է Հայաստան: Հոգլանդը ասել է, որ շփման գծում տեղի ունեցողի վերաբերյալ հասցեական հայտարարություն չեն անում, քանի որ այդ դեպքում կարող է կասկածի տակ դրվել միջնորդական հավասար վերաբերմունքը, եւ մեղադրվող կողմը կասկածի տակ կդնի միջնորդների գործունեության նպատակահարմարությունը:
Ինչ խոսք, ամերիկացի համանախագահի հայտարարությունը քննադատության չդիմացող հայտարարություն է: Ի վերջո, եթե շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում շփման գծում, ապա ի՞նչ կարող է ասել Բաքուն, եթե հստակ խոսեն իրենց շատ լավ իմացածի մասին:
Ի վերջո, ինչի՞ց է, որ շատ լավ գիտեն: Օդի՞ց, թե կոնկրետ փաստերից: Ընդ որում, փաստերը կարող են լինել հենց օդից, այսինքն տիեզերական դիտարկումներից, որ իրականացնում են գերտերությունները եւ անկասկած ունեն պատկերները, թե ինչ է կատարվել կամ կատարվում շփման գծում:
Այսինքն, համանախագահներն ըստ ամենայնի չունեն փաստի կարիք, թեեւ, հայկական կողմն օրինակ տեւական ժամանակ է կարծես թե սկսել է Ադրբեջանին խախտումների համար հակահարված տալուց բացի համանախագահներին էլ տալ խախտումների ապացույցներ:
Բայց, խնդիրն այստեղ իհարկե ապացույցները չեն, եւ Ռիչարդ Հոգլանդը անկասկած իր հայտարարության դիվանագիտական ձեւաչափում քողարկում է կարեւոր նրբերանգներ: Հոգլանդը հայտարարել է, որ հայտարարություններում կողմերից մեկին թիրախավորելը կարող է հանգեցնել նրան, որ այդ կողմը հայտարարի, որ չի վստահում Մինսկի խմբի համանախագահությանը և չի ցանկանում նրանց միջնորդությամբ բանակցային սեղանի շուրջ նստել:
Սա իսկապես հետաքրքիր հայտարարություն է: Արդյոք Ադրբեջանը կարող է հայտարարել, թե չի վստահում միջուկային երեք գերտերությունների՝ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ՌԴ միջնորդությանը: Արդյոք դա չի նշանակելու Ադրբեջանի միջազգային մեկուսացում բառի բուն իմաստով: Եվ արդյոք այդ հայտարարության տողատակում Ռիչարդ Հոգլանդը մատնացույց չի անում այն քայլը, որ պետք է անի հայկական կողմը հասցեական հայտարարության հասնելու համար, հասնելու այն բանին, որ միջնորդ համանախագահները անեն թիրախավորված հայտարարություն եւ կոնկրետ մեղադրեն հրադադարը խախտող կողմին:
Հարց է առաջանում իհարկե, թե ինչու պետք է Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնը հենց իրենց իսկ նախաձեռնությամբ չտան կոնկրետ գնահատական եւ սպասեն Երեւանի որեւէ քայլին: Խնդիրը սակայն այն է, որ այդ երեք մայրաքաղաքներն անկասկած չունեն ընդհանուր շահերի եւ մոտեցումների իդեալական կամ նույնիսկ իդեալականին մոտ համադրություն: Նրանք ձեւավորել են յուրօրինակ մի փակ ակումբ, որտեղ փորձում են Արցախի հակամարտության հիմքով կամ առիթով ընդամենը առաջ մղել սեփական աշխարհքաղաքական շահերը, դարձնելով այն յուրօրինակ միջազգային ֆորմատ:
Ահա այս պարագայում, այդ ակումբի այս կամ այն գործողությունը չի կարող լինել հենց այնպես, եւ դրա հետ գործ ունեցողներն էլ պետք է փորձեն իրենց շահերը առաջ մղել եւ դրա համար ստեղծել կոնկրետ իրավիճակներ:
Ըստ այդմ, արդյոք Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը չի ակնարկում Երեւանին, որ ժամանակն է առավել կոշտ պահանջ դնել Մինսկի խմբի առաջ, որպեսզի հրադադարի խախտման վերաբերյալ հայտարարությունները լինեն հասցեական եւ թիրախավորված: Առաջին հայացքից թվում է, որ այդպիսով Երեւանը կարող է հայտնվել այսպես ասած հոսանքին հակառակ վիճակում:
Բայց այստեղ կա երկու հանգամանք՝ նախ ամերիկացի համանախագահը փաստորեն նշում է, որ շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում, պարզապես պետք է ստեղծել համապատասխան վիճակը՝ համարժեք քայլի արժանանալու համար: Իսկ դա պետք է անի Երեւանը, որն արդեն սկսել է ներկայացնել կոնկետ ապացույցներ, եւ հաջորդ քայլով թերեւս պետք է կատարի այդ ապացույցներին քաղաքական կշիռ տալու քայլեր: Եվ մյուս կողմից՝ արդյոք Երեւանն այդպիսի քայլերով ու պահանջով կգնա հոսանքին հակառակ, երբ ամերիկացի նախագահը հայտարարում է, որ շատ լավ գիտեն ինչ է կատարվում, իսկ մի քանի շաբաթ առաջ էլ Ֆրանսիայի նախագահը Հայաստանի նախագահի կողքին հայտարարում է, որ հրադադարի մեխանիզմների ներդրումը կօգնի պատժել հրադադարը խախտողին:
Այլ կերպ ասած, իրական քաղաքականության ռեժիմում խոսքը գուցե ոչ թե հոսանքին հակառակ գնալու մասին է, այլ հոսանքը օգտագործելու եւ «առագաստը բացելու»՝ հոսանքի ուժն օգտագործելու անհրաժեշտության մասին:
Ամբողջ խնդիրն ըստ երեւույթին այն է, որ Հայաստանն այդ դեպքում կարող է գնալ մեկ այլ՝ «ռազմավարական հոսանքին» հակառակ, քանի որ դնելով այդպիսի պահանջներ եւ պահանջելով հասցեականություն համանախագահներից, Երեւանը փաստորեն նաեւ Մոսկվային կստիպի գնալ Բաքվի դեմ եւ դատապարտել Ադրբեջանի հրադադարի խախտումները թիրախավորված եւ հասցեական:
Մինսկի խմբի համանախագահների առաջ հստակ վերաբերմունքի խնդիր դնելու դեպքում Երեւանը անհարմար վիճակում կդնի հենց Մոսկվային:
Մինչդեռ, խուսափելով դրանից, Երեւանը փաստորեն քաղաքական առումով կիսատ է թողնում այն հակահարվածները, որոնք շփման գծում հասցնում է զինուժի միջոցով: Ամերիկացի համանախագահը Երեւանին ակնարկում է այդ հակահարվածները քաղաքական նախաձեռնությամբ ամրացնելու, լրացնելու, կիսատ չթողնելու եւ Մինսկի խմբի առաջ նոր քաղաքական վիճակ ստեղծելու անհրաժեշտության մասին:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված