Հայերեն


«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի ագրեսիվ բնույթ են ստանում փաշինյանական քարոզչամեքենայի հարձակումներն ինչպես Հայ առաքելական եկեղեցու, այնպես էլ՝ կոնկրետ բարձրաստիճան հոգևորականների դեմ: Առանց չափազանցության՝ «կեռ մահիկի արշավանք» են սկսել մեր Եկեղեցու դեմ: Տարբեր տրամաչափի զանազան քպականների՝ կարկառուն կամ չկարկառունների մաղձանետումների, ակնհայտ կեղծ, ստապատիր հարձակումների թիրախում, ինչպես դժվար չէ նկատել, առաջին հերթին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն է: Միայն վերջին երկու-երեք օրվա ընթացքում իշխանության ներկայացուցիչները, իշխանական այլևայլ քարոզիչները Բագրատ սրբազանի հասցեին այնքան կեղտակուր ստեր տարածեցին, որ էլ ասելու չէ:

Տեղեկատվական հակամարտությունների մեջ կա այսպիսի մի մեթոդ, որը պայմանականորեն կոչվում է «նեխած ծովատառեխի մեթոդ»: Լրագրության դասընթաց անցած մասնագետները գիտեն դրա մասին: Եթե հակիրճ, ապա «նեխած ծովատառեխի» («սել յոդկա») մեթոդի մեխանիզմը հետևյալն է. ընտրվում է հակաքարոզչության թիրախ (անձ, անձանց խումբ, կազմակերպություն), որի մասին հորինվում է ի սկզբանե կեղծ մեղադրանք: «Մեթոդաբանության» առումով ամենից կարևորն այն է, որ հորինված մեղադրանքը լինի առավելագույնս կեղտոտ, աղմկահարույց, թիրախին հնարավորինս վարկաբեկող: «Նեխած ծովատառեխի» մեթոդի կիրառման նպատակն ամենևին էլ տարածած, տարածվող ի սկզբանե կեղծ կամ մտացածին «մեղադրանքն» ապացուցելը չէ: Իրական կամ բուն նպատակը դրա շուրջ հանրային մեծ արձագանք հարուցելն է, այդ կեղծ մեղադրանքի շուրջ քննարկում ծավալելը: Հիմնական հաշվարկն այն է, որ այդ բուռն քննարկումների բոլոր մասնակիցները հակաքարոզչության թիրախի անունը գործածեն կեղծ, շինծու մեղադրանքի հետ զուգորդված:

Ըստ էության, շրջանառության մեջ դրված վարկաբեկիչ, կեղծ ու հորինված մեղադրանքը «կպնում» է հակաքարոզչության թիրախի անվանն, ու այդ «նեխած ծովատառեխի» հոտը սկսում է նրան ուղեկցել ամենուր, իսկ այսպես կոչված մեղադրանքի «բովանդակությունը» արդեն ոչ մեկին չի հետաքրքրում: Ծանոթ պատկեր է, այնպես չէ՞: Ձեզանից շատերը, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով տեսնում ենք այդ հակաքարոզչական մեթոդը «գործողության մեջ», մասնավորապես՝ փաշինյանական քարոզիչների կողմից Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների, կոնկրետ՝ Բագրատ Սրբազանի հասցեին արվող արտահայտությունների, մեղադրանքների, շինծու «վարկաբեկիչ նյութերի» ու դրանց տարածման տեսքով: Արտաքուստ Նիկոլ Փաշինյանն ու նրա քարոզիչները հստակ հաշվարկ են արել ու, ըստ այդ հաշվարկի, գործում են, փաստացի՝ տեղեկատվական պատերազմ են ծավալել հայ ժողովրդի դեմ: Նրանք ակտիվորեն օգտագործում են նաև «նեխած ծովատառեխի» մեթոդը, որը մինչ այս ու տարբեր առիթներով բավականին արդյունավետ կիրառել էին, ի դեպ: Բա՛յց...

Այս անգամ նույնիսկ փորձված «փաշինյանական հնարքը» (չակերտներում, որովհետև դա նրա հորինածը չէ, ինքը պարզապես գործածում է այդ «գործիքը») չի գործում, չի՛ աշխատում: Պարզ ասած՝ փաշինյանական քարոզչամեքենան օրնիբուն ցեխ է շպրտում Բագրատ Սրբազանի հասցեին, բայց «ցեխը չի կպնում»: Այ, սա, կարծում ենք, իսկապես հետաքրքիր է և հատկանշական: Ինչո՞ւ նախկինում աշխատած, փորձված մեթոդն այս անգամ չի աշխատում: Առաջին ու հիմնական պատճառներից մեկն այն է, որ «նեխած ծովատառեխի» մեթոդը գործի դնողներն արդեն այն կարգի մերժված են, որ նրանց արտաբերած ցանկացած խոսք, «միտք» անմիջապես ուղղվում է իրենց իսկ դեմ: Ըմբշամարտում դա կոչվում է «հնարքի տակ մնալ»: Այսինքն, փաշինյանական քարոզչությունն ինքն իրենով մի համատարած ու վանող «նեխած ծովատառեխ» է դարձել: Նրանք հաշվի չեն առնում այն, որ արդեն 6 տարի իշխանական մակարդակով ստախոսում են ու չափն անցել են, «համը հանել» են: Նրանք հաշվի չեն առնում, որ զազրախոսության իրենց «գործիքները» չարաշահել են ու մաշեցրել:

Ամենակարևորը՝ հաշվի չեն առնում, որ իրենք մի իշխանություն են, որը բացարձակապես ոչ մի վստահություն չի վայելում և հիմնված է բացառապես ոստիկանական մահակների ու կատաղի բռնությունների վրա: Ի լրումն, Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնողները, հայոց հողերից հրաժարվողները, կարելի է ասել՝ պաշտոնապես, Հայ առաքելական եկեղեցու դիվանապետի կողմից հռչակվել են նզովյալ ու անիծյալ: Իսկ դա այնպիսի խարան է, որ տողերիս հեղինակը ոչ մեկին չէր ցանկանա: Մինչդեռ ոմանք կամովին նետվեցին խարանվելու և, ըստ այդմ, դարձան մերժված: Ոչ միայն պատահական չէ, այլև միանգամայն օրինաչափ է, որ փաշինյանական քարոզիչների կողմից մեր եկեղեցու և հոգևոր հայրերի դեմ զազրախոսական մաղձանետումները հանրության լայն շրջանակների կողմից անմիջապես հակադարձում են ստանում:

Ի դեպ, իշխանական քարոզիչների սիրած «թեզերից» մեկն էլ այն է, թե՝ «հոգևորականը չպետք է քաղաքականությամբ զբաղվի»: Ասում են, թե այդ ֆրազը՝ «հոգևորականը չպետք է զբաղվի քաղաքականությամբ», փաշինյանական քարոզիչները Արման-Ժան դյու Պլեսսի, նույն ինքը՝ կարդինալ Ռիշել յեի մոտ են կարդացել... Եթե ավելի լուրջ, ապա «հոգևորականը չպետք է քաղաքականությամբ զբաղվի»-ն անհեթեթ է հնչում: Իսկ ի՞նչ է, հոգևորականը ՀՀ քաղաքացի՞ չէ: Կամ՝ մի՞թե մեր եկեղեցու հոգևոր հայրերը մեր ազգից չեն ու կարող են անմասն մնալ ազգի խնդիրներից ու ճակատագրից: Ավելին, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ավելին է, քան սոսկ քաղաքականությունը՝ նեղ իմաստով: Սա համազգային հարց է:

Հայաստանի Սահմանադրության մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: Հիմա գործող իշխանությունը հարցականի տակ է դրել մեր ազգային ինքնությունը, իսկ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ձգտում է իրականացնել մեր ազգային ինքնության պահպանման գործում իր բացառիկ առաքելությունը: Փաստացի՝ եկեղեցին իր սահմանադրական լիազորությունների տիրույթում է գործում: Հետևաբար, եկեղեցու դեմ ելնողներն, ի լրումն ամենի, նաև հակասահմանադրական դաշտում են հայտնվել:

Հ.Գ.-Հարցրեք ցանկացած քաղաքագետի, և նա ձեզ կասի, թե իրականում ինչ է քաղաքականությունը՝ հենց դասական իմաստով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափովԱրամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցԹուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումըՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանԵվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանԻսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին«Գեղեցկությունը սկսվում է այնտեղից, որտեղ քեզ ընդունում են առանց «բայց»-երի»․ Լիա ԶախարյանՀայաստանի հսկայական դրոշը՝ Կասկադում. «Ուժեղ Հայաստանի» ակցիանԺողովուրդ ջան, եկեղեցու կողքով ենք անցնում. բոլորդ խաչակնքվեքԷջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում կրակnցներ են հնչել Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության առաջին ֆորումը. Գագիկ Ծառուկյանը՝ նախագահՔայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են. ոստիկանական մեծաթիվ ուժեր կան«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 40,000 մարդԵրուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունըԲիզնեսի կառավարումը փոխանցում եմ երեխաներիս, ես ծառայելու եմ իմ երկրին․ Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)Մեր երազած Հայաստանը բաժանված, նվաստացած, մոլորված Հայաստանը չէ. Արամ ՎարդևանյանՔեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու. Նարեկ ԿարապետյանՄшhն այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մե ռելի պես ապրելը. Արթուր ԱվանեսյանՄիասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել ԿարապետյանՌուս-ուկրաինական hակամարտությունը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների․ Սերգեյ ԼավրովՄեսսին կվերադառնա՞ «Բարսելոնա»․ պատասխանում են կատալոնական ակումբից
Ամենադիտված