Հայերեն


«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշյան սահմանագծումն ու սահմանազատումը չի ընդգրկվում որևէ իրավական կամ քաղաքական շրջանակների մեջ: Այս մասին ահազանգում է փորձագիտական դաշտը, բայց գործընթացը շարունակվում է:

«Կան միջազգային փաստաթղթեր, ԵԱՀԿ-ն վաղուց ունի սահմանագծման և սահմանազատման մասին ուղեցույց: Մյուս կողմից՝ միջազգային պրակտիկան ապացուցում է, թե դա ինչքան երկարատև, մանրակրկիտ և նրբանկատություն պահանջող գործընթաց է: Թե՛ Ադրբեջանը, թե՛ նրան գործընկեր դարձած Հայաստանի օրվա իշխանությունը կացնահարում են: Դա Ադրբեջանի ձեռագիրն էինք համարում, պատահական չէ, որ Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Ալիևի վերընտրվելու կապակցությամբ նրան մարտական կացին նվիրեց: Դա ձեռագիր է, ծիսակատարություն: Հիմա այդ կացնային քաղաքականությանը միացել են Հայաստանի իշխանությունները, որոնք ամեն ինչ կատարում են նրանց քիմքին համապատասխան: Ո՞ւր են մասնագետները, ո՞ւր են քարտեզագետները և խորհրդային տարիների փաստաթղթերը, եթե խոսում են Խորհրդային ժամանակաշրջանի մասին: Մյուս կողմից՝ ի՞նչ կապ ունի ժամանակակից Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի սահմանների հետ: Ժամանակակից Ադրբեջանը ոչ միայն հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, նա այն ժամանակ ընդունված բոլոր օրենքներն ու փաստաթղթերը համարել է անօրինական՝ համարելով այդ ժամանակահատվածը բոլ շևիկյան Ռուսաստանի կողմից օկուպացված լինելու շրջան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Ընդգծում է՝ Հայաստանը խնդիր ունի, որ Ադրբեջանը դուրս գա այն բոլոր բարձունքներից, որոնք զավթել է վերջին ժամանակահատվածում: «Այդ բարձունքները նրանց չեն պատկանում: Արդյոք չպե՞տք է որևէ մի գործընթաց սկսելուց առաջ Ադրբեջանի զինված ուժերը վերադառնային իրենց տեղակայման նախկին վայրեր: Տեղի է ունենում հայկական հողերի հանձնում Ադրբեջանին՝ անօրինական, միջազգային իրավունքին հակասող ձևով, Ադրբեջանին, որը ցեղասպանական գործողություններ է իրականացրել ոչ միայն Մարաղայում (խոսում եմ ժամանակակից Ադրբեջանի մասին` չհիշատակելով Սումգայիթը և մնացյալը), այլև 2023 թ. սեպտեմբերի 19-ին Արցախում: Սա Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի բնութագիրն է: Հայաստանը պետք է պահանջեր ազատել իրեն պատկանող բարձունքները, դրանց զավթումն ինքնին պատերազմ է, այսինքն՝ Ադրբեջանը շարունակել է և մինչ այսօր էլ շարունակում է պատերազմական գործողությունները: Ո՞ւր են գերիները, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 2020 թ.-ի դեկտեմբերից սկսած: Եթե այս հարցերն իրեն Հայաստանի կառավարություն կոչող խումբը չի բարձրացնում, դատելով տեղի ունեցողից՝ նշանակում է, որ այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: «Խաղաղության խաչմերուկ» կլինի, թե սահմանազատում, դրանք մանիպուլյացիաներն են»,-նշում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ ուզում է ամոթանք տալ Բլինքենից սկսած մինչև Բորել և Միշել: «Պետք է ինչ աստիճանի՝ միջազգային մակարդակով հանցավոր մտածելակերպ ունենալ, որ խորհրդային սահմանների համար խեղաթյուրում են Ալմա Աթային հռչակագիրը, բայց չեն հիշում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը: Այն խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանում գոյություն ուներ, ինչպես ինքնորոշման իրավունքն իրացրած միավոր: Հազար ամոթ հզոր պետության բարձրաստիճան պաշտոնատար անձին՝ Բլինքենին, որը կրկնում է հանցավոր ձևով խեղաթյուրված Ալմա Աթայի հռչակագիրը: Ադրբեջանը, իրեն հայտարարելով չճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, իրավաբանական առումով առոչինչ է դարձնում իր բոլոր նկրտումները Խորհրդային Ադրբեջանի սահմանների նկատմամբ: Եթե այդքանը չարաշահում է Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը, դա իրավո՞ւնք է տալիս միջազգային ատյաններին, ԵՄ-ի կարկառուն դեմքերին և Բլինքենին՝ կրկնել միջազգային իրավունքի դեմ հանցագործության բոլոր հատկանիշները պարունակող հայտարարությունները»,-հավելում է ՀԿ նախագահը:

Ասում է՝ մարդկանց դեմ են դուրս եկել «քվազի-լուծաբանները»: «Նրանց վերլուծաբան հնարավոր չէ կոչել: Դրանցից մեկն, օրինակ՝ ասում է, որ Ադրբեջանը, Ռուսաստանը, ընդդիմությունը և հոգևորականները միասին գործ են անում: Բայց գործն իրենք են անում Ադրբեջանի, Թուրքիայի և բոլոր նրանց հետ, ովքեր համաձայնում են իրենց հետ: Հանգիստ թողեք հոգևորականներին, հերիք է ասեք, որ եկեղեցին, հոգևորականներն առանձնացված են պետությունից: Այո, նա զատված է կառավարման համակարգից, բայց զատված չէ ժողովրդից և յուր կարծիքն ունենալու իրավունքից: Ահա այս մակարդակի գռեհիկ մտքեր կրողներ կան՝ հուրախություն միջազգային ամենախոշոր գլոբալիստական կենտրոնների ղեկավարների, նրանց կողմից ուղղորդվող: Նրանք ներկայացնո՞ւմ են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը, ոչ, նրանք պաշտպանո՞ւմ են հայերի իրավունքները, ոչ:

Դատելով արդյունքներից՝ սպասարկում են թուրք-ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: Մյուս քվազի-լուծաբաններից մի կին ասում է՝ ընդդիմությունը, որ դեմ է այսպիսի սահմանազատմանը, ուզում է պատերազմ լինի՞: Սպառնում են Հայաստանին, ոչ թե կոչ անում, որ ուժեղ պետություն դառնանք: Հետո էլ ասում են՝ ո՞ւր են դաշնակիցները: Իսկ ես ուզում եմ հարցնել, թե ո՞ւր է պետությունը: Պետությունը հարստահարելու համա՞ր է: Տուգանքների, հարկերի հաշվին լցվում է բյուջեն, իսկ հետո դա հարամ ձևով օգտագործվում ոստիկանների կողմից, որոնք խոշտանգում են, դաժան ու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք են ցուցաբերում Հայաստանի քաղաքացիների հանդեպ»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ձերբակալություններ և կալանավորումներ, խոշտանգումներ, ոստիկանական բիրտ ուժի կիրառում: «Այդպիսի խոշտանգումները ներհատուկ են սադիստներին: Նրանք վախկոտ են, տեսել եմ, թե ինչպես են վախենում մի խումբ կանանցից և տղամարդկանցից: Նրանք «վերգոներ» են, ինչպես ասել է դասականը: Ճնշումներն ահագնանալու են, նրանք ինձանից լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ: Այդ վախն է իրենց այսօր ուղղորդում: Ներում չի լինելու, չարի վերջը գալու է: Ժողովրդի պայքարը սկիզբն է: Նրանք խոսում են պատմական Հայաստանի ու պատմության մասին: Շատ ժամանակ չի անցնի, և այս մարդիկ պատմության գիրկը կանցնեն, կանհետանան ճիշտ այնպես, ինչպես քշվում են փտած տերևները հորդառատ անձրևից: Իրենք հավերժ չեն, անցյալ են դառնալու: Մեր հերոսական անցյալ և ներկա ունեցողների անունները հիշվելու են, նրանք հիմա էլ պայքարում են Հայաստանի Հանրապետության համար: Սրանց անունները ջնջվելու են և մնալու է մեկ պիտակ՝ երիտհայեր, դա է մնալու պատմության մեջ»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա
Ամենադիտված