Հայերեն


Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում

Քաղաքականություն

Մինչ Տավուշում օրեր շարունակ տեղի բնակիչները և Երևանից նրանց օգնության գնացած հանրային ու քաղաքական գործիչները, շարքային քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիաները՝ փակ պահելով միջպետական ճանապարհի հատվածը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ընթանում է ողջ թափով։

Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր սահմանին մեկ սյուն տնկելու մասին, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարերլ է, թե արդեն սահմանազատվել է մոտ 12 կմ տարածք, ընդ որում, Ալիևը ուրախությամբ նշում է, որ երկու կողմից էլ այդ առումով կա կառուցողական մոտեցում։ Խաղաղության դարաշրջանի փաշինյանական հայտարարություններն, իհարկե, ընդամենը վաղուց արդեն ներքին սպառման համար են, ինքը՝ Փաշինյանն էլ չի կարողանում երաշխիք տալ՝ արդյո՞ք Տավուշում սահմանազատում անելով, ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելով և Հայաստանից հողեր տալով՝ կկարողանա ապահովել խաղաղություն:

Ադրբեջանի ախորժակը կրկին բացվում և նորանոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, այդ թվում՝ սահմանադրության փոփոխության, ազգային զինանշանից Արարատի հեռացման և այլ անիրականանալի պահանջներ, այդ կերպ Ադրբեջանը փորձում է լեգիտիմ հող ստեղծել նոր ռազմական էսկալացիայի համար, իսկ Տավուշի մարզում ռազմավարական դիրքեր զբաղեցնելը Նիկոլ Փաշինյանի անմիջական թույլտվությամբ, վկայում է, որ Ադրբեջանը ոչ թե իրականում սահմանազատում է իրականացնում, այլ իր դիրքերն է ամրապնդում սպասվող նոր հարձակմանն ընդառաջ։

Հայաստանի գործող իշխանությունները, որ 44-օրյա պատերազմից հետո ձախողել են Հայկական բանակի բարեփոխումներն ու վերազինումը, այժմ էլ սպասարկում են թշնամու շահերը։ Հասկանո՞ւմ են արդյոք հանրութունն ու ընդդիմադիր ուժերը այս հանգամանքը, թերևս՝ այո, բայց քայլեր՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, բավարար չափով չեն արվում։

Մերի Աբովյան

Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաշամը քաղաքական խնդիր չէ․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան
Ամենադիտված