Հայերեն


Հայաստանից տարածքների հանձման 3-րդ արարը. Փաշինյանի գաղտնի քայլերը ժողովրդի թիկունքում

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ վարչապետի աշխատակազմը տարածեց հայտարարություն, որը հերթական անգամ փաստի առջև կանգնեցրեց ՀՀ քաղաքացիներին և հերթական անգամ միակողմանի զիջումներ էր ենթադրում թշնամուն: Փաստացի, Կիրանց ու Ոսկեպար գյուղից հյուսիս-արևելք ընկած հատվածները, ըստ երեկվա հաղորդագրության, մայիսի 15-ից հետո հանձնվելու են Ադրբեջանին: Մայիսի 15-ից սկսած՝ այդտեղ գտնվող հայկական ամեն ինչ դառնում է Ադրբեջանի համար լեգիտիմ թիրախ: Փաշինյանը այս որոշմամբ քանդում է ՀՀ ամենապաշտպանված սահմանային գիծը: Սահմանագծման արդյունքում թշնամուն են հանձնվում ոչ միայն հիշյալ գյուղատեղիները, այլև Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու հատվածներ՝ Իջևանի և Նոյեմբերյանի շրջանների Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս  գյուղերով պարփակված հատվածում՝ վտանգելով Հայաստան մտնող գազամուղը: Թշնամին տվյալ հատվածում 5 տեղից մուտք է գործելու Երևան–Թբիլիսի միջպետական մայրուղու վրա: Կարելի է ասել՝ միջպետական ճանապարհն այդ հատվածում   իսպառ փակվում է Գորիս-Կապան մայրուղու օրինակով: Բացի այդ,  ունենալու ենք ադրբեջանական խոշոր հենակետեր, որտեղից Վանաձոր, Ալավերդի ու Իջևան տասնյակ կիլոմետրերի հեռավորություն է լինելու:  

Հաջորդ վտանգավոր կետը՝ ՀՀ ԶՈՒ նահանջն է, ինչը, ըստ էության, կազմաքանդելու  է Տավուշի առաջնագիծը: Ոչ պակաս ուշագրավ շեշտադրում է խաղաղապահների տեղակայումը: Հանրությանը որևէ խոսք այս մասին չէր ասվել, իսկ եթե ընդունենք, որ այս փաստաթուղթն ի մի բերելու բանակցությունները բավական երկար էին ընթանում, ապա խաղաղապահների հետ էլ բանակցությունները երեկ չէ, որ սկսվել են: Սա հերթական գաղտնի քայլն է ժողովրդի թիկունքում և դեռ հարց է՝ ովքե՞ր են լինելու այդ խաղաղապահները: Կա երկու տարբերակ՝ ռուսական կողմը, որի ռազմաբազան այսօր պահում է հայ-թուրքական սահմանը և միայն հեռադիտակներով զինված, որևէ գործնական քայլերի դիմելու մանդատ չունեցող եվրոպացի դիտորդները: Հաշվի առնելով Փաշինյանի քաղաքական դրեյֆը դեպի Արևմուտք՝ դժվար չէ կռահել՝ ում վրա է կանգ առել վերջինիս ընտրությունը և ինչ վտանգներ է դա պարունակում սահմնամերձ շրջանների բնակիչների համար: 

Բացի այդ, վարչապետի աշխատակազմը հետաքրքիր միջոց էր գտել հանրությանը սփոփելու՝ հայտարարելով, որ, ըստ էության, Բաքվին նվիրում են ոչ թե 4, այլ 2.5 գյուղ: Սակայն, կասկած չկա, որ մյուս գյուղերին, որոնք դեռ չեն հայտնվել այս ցանկում՝ նույն ճակատագիրն է սպասվում, միայն թե՝ արդեն հաջորդ փուլում: Եթե ոմանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանից տարբեր հատվածների հանձնումն սկսում է Տավուշի գյուղերից, ապա դա այդպես չէ: Հայաստանի հանձնումը Փաշինյանն ու թիմակիցներն սկսել են Սյունիքում բանավոր փոխըմբռնմամբ շուրջ 200 քկմ հանձնելով, ընդ որում՝ զորքին այդ ընթացքում տված էր չկրակելու հրաման և որպես արդյունք տեղ-տեղ նաև հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև անգամ ձեռնամարտեր էին տեղի ունենում: Մեկ այլ դրվագ էլ չմոռանանք, 2021-ին համացանցում տարածված փաստաթուղթը եկավ ապացուցելու հակառակը, որ բացի հայտնի կապիտուլյացիոն փաստաթղթից, առնվազն մեկ փաստաթուղթ ևս կա, որի համաձայն՝ Փաշինյանի ձեռամբ` ՀՀ–ն Իրանին կապող գլխավոր և ռազմավարական առումով կարևորագույն ավտոճանապարհի մի հատվածը հայտնվել է ադրբեջանական տիրապետության տակ՝ Սյունիքը կանգնեցնելով անվտանգային լրջագույն խնդրի առջև։ Հիշեցնենք, որ այն ժամանակ դեռ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը ԱԺ-ում փաստացի չէր հերքել այս փաստաթղթի իսկությունը:


Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր
Ամենադիտված