Հայերեն


«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռազմական ցանկացած գործողություն, որում ներգրավված են Հայաստանի հարևանները, կարող է ընդգրկել մեր տարածաշրջանը: Այս համատեքստում կարևոր է քննարկել Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունների լարվածությունը, և թե փոխադարձ ռազմական հարվածները կարո՞ղ են լայնածավալ պատերազմի սկիզբ դառնալ:

«Աշխարհաքաղաքական միջավայրն այնպիսին է, որ լայնածավալ գործողությունների հավանականություն միշտ կա: Հիմա այն հատկապես բարձր է, որովհետև կան աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնց մի ուղղությունը շահագրգռված է հաստատված կարգերի և ազդեցության գոտիների փոփոխությամբ, մյուսը՝ սեփական ազդեցության պահպանմամբ և ընդարձակմամբ: Սա բերում է բախման այս ուժերի միջև, որը տեսնում ենք տարբեր տարածաշրջաններում մի կողմից՝ հիբրիդային դիմակայության տեսքով, մյուս կողմից՝ բաց և ուղիղ պատերազմների և ռազմական գործողությունների միջոցով: Սա հանգեցնում է նրան, որ աշխարհում ստեղծվում է ռազմական գործողությունների մասշտաբայնացման հնարավորություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը:

Նշում է՝ իրանա-իսրայել յան հակամարտությունն այս պահին ավելի հիբրիդային հակամարտության տեսք ունի: «Սա Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա առաջին ուղիղ հարձակումն էր: Այն ունի հիբրիդային բաղադրիչ, քանի որ այս հարձակումն ուներ ավելի շատ տեղեկատվական, քան ուղիղ ռազմական նշանակություն: Եթե դիտարկելու լինենք ռազմական բալանսի տեսանկյունից, էական ոչինչ չի փոխվել այդ հարձակման արդյունքում:Բայց տեղեկատվական և տարածաշրջանային բալանսի դիտարկման տեսանկյունից այստեղ բավականին փոփոխություններ կան. ցուցադրվեց, որ Իսրայելը միայնակ, առանց իր դաշնակիցների աջակցության, ի զորու չէ դիմակայել իրանական հնարավոր հարձակումներին: Սա սկսել են քննարկել արաբական, իրանական մամուլում: Սա բերում է տարածաշրջանում Իրանի դերակատարման նոր փոփոխության և կշռի մեծացման: Հիմա տպավորություն է, որ ավելի լայնամասշտաբ գործողություններ պետք է սկսվեն, որովհետև Իսրայելը կպատասխանի: Սակայն ո՛չ Իսրայելը, ո՛չ Իրանը լայն առումով պետք է որ շահագրգռված չլինեն լայնածավալ ռազմական գործողություններով:

Իսրայելը ոչ թե ու ոչ միայն մարտնչելու է իրենից կիլոմետրեր հեռու գտնվող Իրանի դեմ, այլ հենց իր սահմաններին հարակից տարածքներում ունի լրջագույն խնդիրներ՝ Գազայի հատվածում, Լիբանանի հարավում, Եմենի հատվածում: Ընդ որում, եթե Իրանը մտնի լայն պատերազմի մեջ, շատ հնարավոր է՝ արաբական աշխարհի կոնսոլիդացիա Իրանի շուրջ: Արաբական տարբեր լրատվամիջոցներում և վերլուծական շրջանակներում որոշակի ոգևորություն է նկատվում այն առումով, որ քննարկվում է Իրանի կշիռը և դերը տարածաշրջանում: Տպավորություն է ստեղծվում, որ հնարավոր է՝ արաբական աշխարհի բազմաթիվ երկրների կողմից համախմբում Իրանի շուրջ, եթե սկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ:

Կարելի է ենթադրել, որ Իսրայելը չպետք է շահագրգռված լինի նման մասշտաբային ռազմական գործողությունների և Իրանի հետ ուղիղ բախման հարցում: Հաշվի առնենք այն հաղորդագրությունները, որ Իրանը կարճ ժամանակահատվածում կարող է ունենալ միջուկային մարտագլխիկներ, իսկ այդպիսի ռազմական գործողությունները Իրանի համար ստեղծելու են լեգիտիմ հիմքեր, որպեսզի նա հնարավորինս արագ ստեղծի և հայտարարի իր՝ միջուկային տերություն լինելու մասին: Կարծում եմ՝ դա այս պահին ո՛չ Արևմուտքին է անհրաժեշտ, ո՛չ էլ Իսրայելին»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ բայց կան ներքին քաղաքական շահեր, որոնցով պայմանավորված՝ հնարավոր է՝ իսրայելական վարչակազմը գնա արկածախնդրության. «ԱՄՆ-ն չի խրախուսում Իսրայելի՝ պատասխան գործողություններ սկսելու հնարավորությունը: Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու իսրայել յան հնարավոր քայլերը չեն ստանալու աջակցություն ԱՄՆ-ի կողմից կամ չեն ստանալու այնպիսի աջակցություն, ինչպիսին ենթադրում է Իսրայելը: Ռազմական աջակցություն հնարավոր է, բայց քաղաքական աջակցություն չի լինի այն ծավալով, որն ակնկալում են Իսրայելում»: Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին թշնամին պարբերաբար կրակում էր հայկական զինված ուժերի դիրքերի, բնակելի տների վրա: Ադրբեջանը նաև ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմն է խախտում հրադադարը: «Նույնիսկ Հայաստանի իշխանություններն են հայտարարում, որ նոր պատերազմի վտանգը լրիվ իրական է:

Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարությունները, որ պատրաստ են Տավուշի չորս գյուղը «վերադարձնել» Ադրբեջանին, վերջինիս համար օրինական հիմքեր են ստեղծում, որպեսզի նա որոշի, թե ինչ միջոցներով է այս գյուղերը վերցնելու՝ ռազմական գործողությունների՞, թե՞ բանակցությունների: Սրա հեղինակը Ադրբեջանը չէ, այլ Հայաստանի իշխանությունները և իրենց կատարած հայտարարությունները: Թե ինչպիսի հիմնավորումներ կլինեն՝ վարչատարածքային բաժանման մասին օրենք և այլն, բացարձակ նշանակություն չունի: Ադրբեջանական կողմի ակտիվությունը սկսվել է այս հայտարարությունից հետո, իսկ դրանից հետո ԵՄ դիտորդական առաքելության աշխատակիցները շրջանցում են այս հատվածը՝ այն համարելով վիճարկելի տարածք: Պատերազմի հավանականությունը շարունակում է չափազանց բարձր մնալ:

Տեղեկատվական գրոհների մասին խոսելիս պետք է հաշվի առնենք Ադրբեջանի ձեռագիրը. յուրաքանչյուր ռազմական մեծ օպերացիայից առաջ Ադրբեջանն իր համար ստեղծել է տեղեկատվական հիմք և իր ռազմական գործողությունները սովորաբար փաթեթավորել է որպես պատժիչ օպերացիա՝ արդար ինքնապաշտպանության իրացում, ինչը նշանակում է, որ որևէ կողմից առնվազն չեն ընդունելու իրենց նկատմամբ որևէ պատժամիջոց, բանաձև և այլն: Հիմա փորձ է արվում պատժիչ օպերացիաների համար ստեղծել տեղեկատվական հիմք, որով պարբերաբար Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեղադրվում են ադրբեջանական զինուժի նկատմամբ գործողություններ կատարելու, հրաձգության և այլնի մեջ: Սա ցուցիչ է, որ Ադրբեջանն առնվազն դիտարկում է Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ որոշում ունենալը և այն կիրառելը: Թե ինչպիսի պայմաններում սա կկիրառվի, կախված է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններից, այլև տարածաշրջանային անվտանգային միջավայրից»,-շեշտում է քաղաքագետը:

Ասել, որ կա պատերազմի իրական վտանգ, բայց քաղաքացիներին չներշնչել վստահություն, որ նրանք պաշտպանված են, հակառակը՝ շարունակել իրական ու պատմական Հայաստանի մասին քննարկումները, հարձակումը եկեղեցու վրա և այլն. մեր զրուցակիցը սա համարում է գաղափարական մուտացիա: «Սա առողջ բանականության արդյունք չէ, այլ հիվանդ: Ժամանակին զգուշացնում էինք՝ չի կարելի թույլ տալ, որ պարտված իշխանությունը վերարտադրվի, այն իր հետ բերում է հոգեբանական տարբեր բարդույթներ և, ի վերջո, բանականության մուտացիա: Այն, ինչ մեզ թվում է տրամաբանությունից վեր, տեսնում ենք պրակտիկ կիրառության մեջ: Այստեղ կան նաև քաղաքական և ենթաքաղաքական շահեր, որոնց նպատակով այս դիսկուրսը հրապարակ է նետվում:

Այն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին հրամցվելու նպատակ: Այստեղ բանականության մուտացիան այն է, որ կարծում են, թե դրանով կչեզոքացնեն արտաքին վտանգները: Բնականաբար, դրանով Թուրքիան չի դադարելու Թուրքիա լինելուց, Ադրբեջանն էլ չի դադարելու Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնելուց: Պարբերաբար խոսում էին հայրենասիրության մեր էտալոնի փոփոխության կամ վերաձևակերպման, հայրենիք և պետություն դիսկուրսի մասին, թե որն է առաջնահերթ ու երկրորդական, հետո հայրենիքն ու պետությունն իրար հակադրելու մասին, փողոցում գովազդային պաստառներ են՝ հայրենիքը պետությունն է, դա կտրանսֆորմացվի, որ պետությունը իշխանությունն է: Սրանք ներքին վախերն են, որոնք այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա կամ տոտալիտար վարչակարգի հաստատում:

Ըստ էության, բոլոր բարոյական սահմաններն անցնելուց հետո մնում է միայն վարչահրամայական ապարատի ամրապնդումը և ժողովրդին նոր նարատիվներով կերակրելը: Արդյունքում կստանան այնպիսի զանգված, որի համար լայն առումով միևնույն կլինի, թե իր բնակության վայրը ինչպես կկոչվի, ում ենթակայության տակ կլինի, կարևորը առևտուրն է ու դրամական միջոցներ վաստակելը: Փորձ է արվում այս նարատիվը տարբեր խմորումների միջոցով մտցնել հասարակական դիսկուրսի մեջ, դրանց քննարկումը դարձնել հասարակության սեփականությունը, որից հետո հասարակական ենթագիտակցության մեջ առաջացնել փոփոխություններ, որոնցով կմուտացվի նաև պատմական հայրենիքի ընկալումը: Մեր ունեցած ավանդական ընկալումները, որպես էթնիկ տեսակ, տարածաշրջանի տիրոջ զգացումով ապրող ժողովուրդ, ևս կմուտացվեն: Արդյունքում դառնալու ենք պարզապես տարածաշրջանային ժողովուրդներից մեկը՝ կորցնելով սեփական դեմքը, նպատակը, սեփական առաքելության գիտակցումը»,-եզրափակում է Արա Պողոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ապրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափովԱրամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցԹուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումըՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանԵվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանԻսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին«Գեղեցկությունը սկսվում է այնտեղից, որտեղ քեզ ընդունում են առանց «բայց»-երի»․ Լիա ԶախարյանՀայաստանի հսկայական դրոշը՝ Կասկադում. «Ուժեղ Հայաստանի» ակցիանԺողովուրդ ջան, եկեղեցու կողքով ենք անցնում. բոլորդ խաչակնքվեքԷջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում կրակnցներ են հնչել Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության առաջին ֆորումը. Գագիկ Ծառուկյանը՝ նախագահՔայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են. ոստիկանական մեծաթիվ ուժեր կան«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 40,000 մարդ
Ամենադիտված