Հայերեն


«ՕՐՕ»–ն պահանջում է հրապարակել Սամվել Բաբայանի ձայնագրությունը. ԱԱԾ–ն «հիմա մամուլին փոխանցելու բան չունի»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր կլրանա Արցախի ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանի ձերբակալության 72 ժամը: Բաբայանին ճաղերի ետևում պահելու համար ԱԱԾ–ն պետք է նրան մեղադրանք ներկայացնի ու դիմի դատարան՝ կալանքի որոշում ստանալու համար:
Մինչ այդ, սակայն, Վրաստանի ՊՆ–ն հայտարարություն տարածեց՝ հերքելով իր տարածքով Հայաստան զենք բերելու փաստը: Ըստ Վրաստանի ՊՆ–ի՝ «տարածված տեղեկություններն այն մասին, որ ռուսական ռազմական տեխնիկան իբր Վրաստանի տարածքով ուղևորվում էր Հայաստան, չեն համապատասխանում իրականությանը»:
ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը այս առթիվ «Փաստի» դիտարկմանը, թե վրացական կողմի հերքմամբ ի չիք է դառնում «Իգլա» բերելու ԱԱԾ վարկածը, ասաց. «Իրենք հերքել են, հիմա պարզաբանում է տրվում, որ համատեղ աշխատանքներ են տարվում, պարզելու՝ թե ինչպես է ենթադրաբար անցկացվել դա»:
Նշենք, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռով բերելու համար ԱԱԾ–ն ձերբակալել է 3 անձի՝ այդ թվում՝ «ՕՐՕ» դաշինքի համակիր, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանին: Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 235–րդ հատվածի 2–րդ մասի և 235.1–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով, որով ձերբակալվածներին կարող է սպառնալ 2–7 տարվա ազատազրկում:
Մամուլում հրապարակումներ եղան, որ ԱԱԾ–ն ձայնագրություններ ունի, որոնց մեջ լսելի է, որ Ս. Բաբայանը պայմանավորվածություն է ձեռք բերում 2 անձանց հետ, որոնց միջոցով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը պետք է ՀՀ հասցնի և կարգադրություններ է անում ձեռքբերման ու տեղափոխման վերաբերյալ: «Փաստի» հարցին, թե ԱԱԾ–ն պատրաստվում է հրապարակել այդ ձայնագրությունները, եթե դրանք կան, ԱԱԾ խոսնակն այսպես պատասխանեց. «Հիմա ես մամուլին փոխանցելու ոչ մի բան չունեմ»:
Մեր մյուս հարցին, թե գործով այլ հարցաքննվողներ եղել են, ասաց. «Առայժմ ոչ մի բան չեմ կարող ասել, մամուլին փոխանցելու ոչ մի տեղեկատվություն չունեմ, սպասեք մեր հայտարարություններին»:
Իսկ «ՕՐՕ» դաշինքում Սամվել Բաբայանի ձերբակալությունը շարունակում են անտրամաբանական համարել և հերքել նրա ու դաշինքի հնարավոր ցանկացած առնչություն այդ գործի հետ:
«ՕՐՕ» դաշինքի անդամ, «Համախմբման» ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկատվությանը, թե «Իգլա» բերելու առթիվ Սամվել Բաբայանի զրույցի ձայնագրություն կա, ասաց. «Եթե ասում են՝ ձայնագրություն կա, թող հրապարակեն: Սամվել Բաբայանը հայտարարել է, որ ինքը չի ընդունում մեղադրանքը, և ես վստահ եմ, էնտեղ լուրջ տրամաբանական բան չկա, ինքը չէր կարող այդ բանի հետ կապ ունենալ, որովհետև ինքը երեխա չի, և վստահաբար նման անհեթեթ ու ավանտյուրիստական բաների մեջ չէր մտնի: Մոտիվացիա չկա, որ ի՞նչ աներ»:
«ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչն ասում է, որ ԱԱԾ–ն բանուգործը թողել, իրենց է հետևում, իրենց քարոզարշավներն է տեսագրում, հեռախոսազրույցներն է լսում: «Վստահաբար լսում են բոլոր հեռախոսները ու հետևում են դաշինքին: Ազգային անվտանգությունն այսօր երևի ավելի շատ մեր դաշինքին է հետևում, քան թե այլ բանով զբաղվում: Դա շատ վատ բան է, հատկապես` նախընտրական շրջանում: Հեռախոսներ լսելը Հայաստանում արդեն վաղուց հիվանդություն է: Անօրինական անընդհատ լսելը հեռախոսները, ես կարծում եմ, որ մի օր պետք է վերջ տրվի դրան»,– ասաց Մարգարյանը:
ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը «Փաստի» հարցին, թե «ՕՐՕ»–ի ներկայացուցչի հայտարարությունը նշանակում է, որ ԱԱԾ–ն այսօր ընտրական գործընթացներով է զբաղվում և իշխանության մրցակիցների դեմ է աշխատում, նման պատասխան տվեց. «Ես որևէ մեկնաբանություն չունեմ այդ առթիվ»:
Սամվել Բաբայանի ձերբակալության փաստով հետաքրքրված են միջազգային կառույցները: Նախօրեին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներն այցելել են «ՕՐՕ»–ի շտաբ և հետաքրքրվել Սամվել Բաբայանի ձերբակալության դեպքի մանրամասներով ու նախընտրական իրավիճակով: «Դա, թերևս, իրենց մոնիթորինգի շրջանակում է, զեկույց են կազմելու: Միջազգային կառույցները հետաքրքրված են, բնականաբար մենք որոշակի քայլեր կանենք, կհայտարարենք՝ ինչ ենք անելու»,–ասաց Ստեփան Մարգարյանը:
Դաշինքի այլ անդամների հանդեպ ԱԱԾ–ն դեռ հետաքրքրություն չի ցուցաբերել: Հարցին, թե առանց Սամվել Բաբայանի դաշինքն ավելի կանխատեսելի կդառնա իշխանության համար, Ստեփան Մարգարյանն ասաց. «Դաշինքը կանխատեսելի է բոլորի համար, որովհետև մենք թաքուն բաներ չենք անում երբեք: Մենք անում ենք այն, ինչը հայտարարում ենք և անում ենք բացահայտ: Ունենք մեր ծրագիրը, որը բաց է քարոզարշավի հետ կապված, գնում են այդ ծրագրով, այս դեպքից հետո բացարձակ շեղում չի լինելու այդ ծրագրից: Մենք մեր քայլերն անում ենք, գնում ենք դեպի ընտրություններ»:
Ըստ Մարգարյանի՝ Բաբայանին իշխանությունը ձերբակալել է նրա հայտարարությունների համար, և դա վստահաբար քաղաքական հետապնդում է. «Սա հարված է հանրությանը, երկրին, երկրի վարկին, կարծում եմ շատ վատ բան են արել երկրի համար ընդհանրապես: Շատ կարևոր է, որ նույնիսկ Վրաստանը չի հաստատում, որ դա կարող է իրենց մոտից է անցել: Կարող է վերջում պարզվի, որ Վրաստանից չի էլ բերվել, և ի սկզբանե այստեղ է եղել դա: Այնպես որ, որևէ մոտիվացիա, որևէ տրամաբանություն չկա, որ Սամվել Բաբայանը կարող էր գործ ունենար էդ «Իգլայի» հետ: Այսինքն՝ սա չունի որևէ տրամաբանական, քաղաքական հենք: Սա քաղաքական հետապնդման դրսևորում է, քանի որ ինքը միշտ հարցազրույցներով աջակցում էր մեզ»:
Նշենք, որ Սամվել Բաբայանն ԱԱԾ–ում հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ ընդհանրապես չի ճանաչում այդ գործի շրջանակներում ձերբակալված անձանց, և որ ինքը որևէ կապ չունի «Իգլա» հրթիռը Հայաստան տեղափոխելու պատվերի հետ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված