Հայերեն


«Մենք կվերցնենք պատասխանատվության մեր բաժինը»․ «Ծռերը» կոչ են անում ստեղծել աշխարհազոր ու սկսել ընդվզումը

Հասարակություն

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և Սասնա Ծռերի ուղերձը Սիրելի հայրենակիցնե՛ր, Հարգելի քաղաքացինե՛ր, Իրապես ընդդիմադիր հարգելի քաղաքական ուժե՛ր, Մեր համոզմամբ, գաղութացված երկրում բռնապետական ռեժիմի օրոք իշխող վարչակազմին հնարավոր է հեռացնել միայն ընդվզման միջոցով: Ըստ այդմ՝ խնդրի լուծումը պետք է փնտրել գործող համակարգից, նրա կանոններից և մեխանիզմներից, այդ թվում՝ նրա կողմից կազմակերպվող «ընտրություններից» դուրս: Գոհունակությամբ արձանագրում ենք, որ անցնող տարիների ընթացքում այն դարձել է նաև հայության ու ՀՀ քաղաքացիների մի ստվար, ընդ որում՝ ամենակտիվ մասի համոզմունքը: Իսկ «Սասնա Ծռեր»-ի ապստամբական գործողությունից հետո դրա կողմնակիցների թիվը օրեցօր է աճում: Ընտրությունները մերժող և ընդվզմանը հակվող քաղաքացիների քանակի աճմանը էապես նպաստում են նաև ներկայում տեղի ունեցող “ընտրությունները”: Բոլորի համար մեկ անգամ ևս ակնհայտ է դառնում, որ գաղութային վարչակազմն է՛լ ավելի է կատարելագործել համակարգային բռնության, ապօրինության, կեղծիքի, խաբեության և կուռուպցիայի վրա հիմնված «ընտրական» մեխանիզմը և պատրաստվում է ամեն գնով վերարտադրվել: Հատկապես Հաց Բերող Արթուր Սարգսյանին փաստացի տանջամահ անելը, «ՕՐՕ դաշինքի» նկատմամբ համակարգված ուժային հալածանքը, ինչի վկայությունն են Ջրառատի արյունալի դեպքերը և անհիմն ձերբակալությամբ դաշինքի հեղինակավոր աջակից Սամվել Բաբայանի քաղաքական ակտիվության չեզոքացումը, «Ծառուկյանի դաշինքի» համակիրների նկատմամբ իրականացվող համատարած ճնշումը և ընտրողներին ահաբեկվածության մթնոլորտում պահելը, պարզորոշ կերպով ցույց են տալիս վարչակազմի հանցավոր, հակամարդ և հակահայ բնույթը: Սրանով ցրվում են կադրային դիմագիծը փոփելու իմիտացիայի և քարոզչության շնորհիվ ռեժիմի նորացման վերաբերյալ վերջին շրջանում ստեղծված փխրուն պատրանքների վերջին մնացորդները: Նշված պատճառներով ընտրությունները բոյկոտելու մեր տեսակետն անփոփոխ է մնում: Միևնույն ժամանակ՝ տարածված և դասական համարվող տեսակետի համաձայն, ընտրությունները բոյկոտի միջոցով խափանելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիների, ինչպես նաև քաղաքական ուժերի ջախջախիչ մեծամասնությունը չմասնակցի դրանց: Սակայն մենք գտնվում ենք ոչ թե դասական, այլ արտակարգ իրավիճակում: Ուստի մեր պարագայում բոյկոտն առաջնահերթորեն հետապնդում է հետևյալ երկու նպատակները. ա) Արտակարգ իրավիճակի արտակարգ լուծման, այն է՝ ընդվզման նպատակով մոբիլիզացիայի համար հոգեբանա-կամային, վարքային և գաղափարա-քաղաքական առումներով ընտրազատել և համախմբել համակարգը ու նրա կանոնները մերժող և ընդվզման հակված քաղաքացիներին ու քաղաքական ուժերին՝ ստեղծելով քաղաքացիական աշխարհազորի նախավիճակ, ինչպես նաև վարչակազմին հեռացնելուց հետո փոփոխության պատրաստ քաղաքական շերտ: բ) Իրավաքաղաքական և աշխարհաքաղաքական առումներով հնարավորինս ակնհայտ դարձնել վարչակազմի վերաարտադրության մեխանիզմի վերածված ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու հանգամանքը: Այդուհանդերձ, ցավով պետք է փաստել, որ շատ քաղաքացիներ, հիմնականում ռեժիմից բազմատեսակ կախյալության պատճառներով, ընդվզմանը դեռևս պատրաստ չլինելով հակված են մասնակցելու ընտրություններին: Տարբեր պատճառներով այդպես են վարվում նաև շատ քաղաքական ուժեր: Դրա հետևանքով կարիք է առաջանում ավելի ճկուն մոտեցմամբ պայքարի մեջ ներգրավելու նաև ընտրություններին մասնակցող քաղաքացիներին ու քաղաքական ուժերին: Վերը նշվածի հաշվառմամբ մենք, առաջնորդվելով համազգային դիմադրական ներուժն առավելագույն ծավալով ու ներկայացուցչականությամբ համախմբելու և կիրառելու հրամայականով, որդեգրում ենք քաղաքացիներին ու քաղաքական ուժերին ընտրողաբար վարվելու հնարավորություն տվող հետևյալ մարտավարությունը. ա) բոյկոտողներին և ընտրություններին մասնակցողներին կոչ ենք անում լինել համերաշխ և, գործելով վերջին փուլում ընդվզման միջոցով համակարգից դուրս խնդիրը լուծելու տրամաբանությամբ, համադրել բոյկոտի մոբիլիզացնող և ապալեգիտիմացնող կարողությունը և ընտրությունների ներառական ներուժը, բ) այն քաղաքացիներին և ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք արդեն բոյկոտում են ընտրությունները, կոչ ենք անում ստանձնել մոբիլիզացիայի առաջամարտիկի դերը, և մինչ ապրիլի 2-ը ստեղծել կազմակերպական մարմին և սկսել ժողովրդի վստահության կառավարության ձևավորման գործընթաց, գ) այն քաղաքացիներին, որոնք այնուամենայնիվ մասնակցելու են ընտրություններին, կոչ ենք անում ձայն տալ այն քաղաքական ուժին, որը պատրաստակամություն կհայտնի կազմակերպել հետընտրական ընդվզման գործողություններ, դ) այն ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք այնուամենայնիվ մասնակցելու են ընտրություններին, կոչ ենք անում գործել զուգահեռաբար՝ միաժամանակ մասնակցելով այս գործընթացին, ինչպես նաև քարոզարշավն օգտագործել ժողովրդին ոտքի հանելու նպատակով, ե) այն ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք մինչև ապրիլի 2-ը չեն միանա այս գործընթացին, սակայն ապրիլի 2-ին հաջորդող օրերին կորդեգրեն ընդվզման միջոցով և համակարգից դուրս գործելու մոտեցում, առաջարկում ենք միանալ այդ ժամանակ, զ) բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մինչև վերջ կմնան համակարգի մեջ և կգործեն նրա կանոններով, կհամարվեն գաղութային վարչակազմի բաղադրիչներ և առաջիկա համաժողովրդական ընդվզման թիրախներ: Մեր պատկերացմամբ, ժողովրդի վստահության կառավարությունը պետք է ձևավորվի այլընտրանքային ձևաչափով, քաղաքական և հասարակական միավորումների լայն մասնակցությամբ, նրանցից յուրաքանչյուրի կողմից կոլեկտիվ և անհատական մակարդակներում ոլորտային և տարածքային կառավարման պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնելու պատրաստակամությամբ: Ժողովրդի վստահության կառավարությունը պետք է գործի կարճ ժամանակով (օրինակ 100 օր), ունենա օրենսդիր և գործադիր արտակարգ լիազորություններ և բաղկացած լինի որոշակի չափանիշներին համապատասխանող գործիչներից (այս պարագայում Արցախի միացման, ապագաղութացման և համակարգային փոփոխությունների միջոցով դեպի զարգացում անդառնալի վիճակ ստեղծելու քայլերի կողմնակից հանդիսանալը): Ժողովրդի վստահության կառավարությունը անցումային փուլի ընթացքում կնախապատրաստի և կկազմակերպի Անցումային խորհրդարանի ընտրությունները: Մենք պատրաստ ենք մասնակցելու այս գործընթացին և ստանձնելու պատասխանատվության մեր մասնաբաժինը:

Ժիրայր Սեֆիլյան, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող

Վարուժան Ավետիսյան, «Սասնա Ծռեր»-ի խմբավորման խոսնակ

 

Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված