Հայերեն


Տղամարդը նախկին կնոջը ծեծել է «իրեն փակել տալու» համար

Հասարակություն

1in.am / Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Գ.-ի գործի դատական քննությունը:

42-ամյա Արմենին մեղադրանք էր առաջադրված նախկին կնոջը ծեծելու, նրա առողջությանը թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:

Ամբաստանյալ Արմեն Գ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրը նախկին կնոջը չի տեսել, չի հայհոյել, չի հարվածել: Չգիտի, թե նա երբ և ինչի հետևանքով է վնասվածքներ ստացել:

Նախկին կնոջը հանդիպել է դեպքից մոտ մեկ ամիս առաջ, երբ գնացել էր երեխաներին տեսակցելու: Դեպքի օրն ինքն ընդհանրապես Վանաձորում չի եղել:

Տուժող կինը՝ Ինեսան, հայտնել է, որ շուրջ 7 տարի է՝ ինքն ու Արմենն ամուսնալուծվել են, բայց նախկին ամուսինը պարբերաբար իրեն անհանգստացնում է: Ինքն աշխատում է հացի փռում, պահում է երեխաներին:

Դեպքի օրը՝ 2016 թվականի մարտի 18-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում Արմենը եկել է իր աշխատավայրի մոտ, առաջարկել է խոսել: Ինքն ասել է, որ աշխատանքի մեջ է, մերժել է նրան: Նա տաքսու վարորդների ներկայությամբ հայհոյել է իրեն ու վիրավորական արտահայտություններ է արել:

Արմենը փորձել է մտնել փուռ, իր աշխատանքային ընկերները նրան դուրս են հրավիրել: Ինքը ստիպված դուրս է եկել, որ նա աշխատողներին չանհանգստացնի, նրա հայհոյանքները չլսեն:

Աշխատավայրի մուտքի աստիճանների մոտ Արմենը գլխով, բռունցքով ու ոտքով հարվածներ է հասցրել իրեն, հայհոյել է, մեղադրել է, որ իր պատճառով պիտի կալանք կրի:

Արմենի հեռանալուց հետո ինքը զանգել է ոստիկանություն, գնացել է դատաբժշկի մոտ:

Տուժողն ասել է, թե նախկին ամուսինը գլխով ու բռունցքով հարվածել է իր ճակատին ու դեմքին, ու ինքը գանգուղեղային վնասվածք է ստացել: Հարվածների պատճառով քթից արյուն է հոսել, ճակատն ու ամբողջ դեմքն այտուցվել են:

Տուժողի մայրը հայտնել է, թե դուստրը պատմել է, որ Արմենը խմած մոտեցել ու ասել է. «Ա՛յ մենթի գործ տվող», հայհոյել ու սկսել է հարվածել:

Բանն այն է, որ 2016 թվականի փետրվարի 25-ին Արմենը խուլիգանության համար մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 1 ամիս կալանքի: Նա նախկին կնոջն էր մեղադրում իր դեմ բողոքելու, իր դատապարտվելու համար:

Փռի մոտ կնոջը ծեծելու պահին՝ մարտի 18-ին, վերոհիշյալ դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չէր մտել, Արմենը դեռ կալանքի տակ չէր առնվել:

Դեպքից հետո, երբ դատավճիռն ուժի մեջ է մտել, Արմեն Գ.-ն «Հրազդան» ՔԿՀ-ում կրել է պատիժը, ազատ է արձակվել 2016 թվականի մայիսի 13-ին:

Իմանալով, որ կինը նորից է բողոքել հերթական ծեծից ու մարմնական վնասվածք ստանալուց հետո, և քրեական գործ է հարուցվել, Արմենը դիմել է փախուստի և գտնվել է հետախուզման մեջ: Նրան հայտնաբերել են օգոստոսի 24-ին:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժող կնոջը պատճառվել է գանգուղեղային փակ, բութ տրավմա՝ բութ, կոշտ առարկայով: Արմենը կնոջ ճակատին հարվածել էր գլխով, դեմքին՝ բռունցքով… Տուժողի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Դատարանն արձանագրել է, որ Արմեն Գ.-ի գործողություններում առկա է հանցագործությունների ռեցիդիվ:

Արմեն Գ.-ն մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 1 ամիս 10 օր կալանքի:

Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված