Հայերեն


«Արսենից հետո երկու թևերս կարծես կտրված լինեն, ապրելու ուժ որդիս է տալիս». Արսեն Շահսուվարյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին «Թութակներ» կոչվող տեղամասի դիրքում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինձ ամեն օր մեկ հատ վարդ էր նվիրում, մի օր էլ անակնկալ ձևով ամուսնության առաջարկություն արեց: Բառացի ասաց՝ սիրտս քեզ եմ տալիս, ուզում ես՝ շպրտիր, ուզում ես՝ ընդունիր: Ու այդպես էլ 2003 թ.-ի մարտի ութին ամուսնացանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Էլմիրան՝ Արսենի կինը:

Երբ խնդրում եմ նկարագրել ամուսնուն, մտովի տեղափոխվում է նրա հոգեհանգստի օրը: «Ցանկացած մեկի շուրթերին ափսոսանքի խոսքեր էին: Բազմաթիվ մարդիկ էին եկել իրեն հրաժեշտ տալու: Արսենն ազնիվ, հայրենասեր, խելացի տեսակ էր, լավ հայր ու ամուսին էր: Եթե կարող էր մարդուն լավություն անել, կաներ, որևէ մեկին որևէ վատ բառ անգամ չի ասել»: Արսենը ծնվել է Դիլիջանում, սովորել Դիլիջանի թիվ 4 միջնակարգ դպրոցում: Այսօր դպրոցի փառքի անկյունն Արսենի մասին է պատմում, որ սերունդները նրա օրինակով իմանան, թե ինչ է անձնազոհությունը կարևորագույն արժեքի՝ հայրենիքի համար: Դիլիջանից ծնողների հետ տեղափոխվել է Հրազդան, իսկ հետո՝ մայրաքաղաք Երևան, սովորել ու ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: Աշխատում էր հայաստանյան բանկերից մեկում՝ որպես ավագ գանձապահ: Էլմիրան նշում է՝ ամուսինն անընդհատ սովորելու պրոցեսի մեջ էր, վերապատրաստում էր անցնում, մաթեմատիկային հրաշալիորեն տիրապետում էր, ինչպես հիմա՝ նրանց որդին:

«Բանկում աշխատելու ժամանակ ծրագիր էր գրել, իրենք այդ ծրագրով էին աշխատում, վերադառնալուց հետո պետք է որոշակի թարմացումներ կատարեր, բայց… Ընկերոջ հետ փոքրիկ ընկերություն էին հիմնել և տեսախցիկներ էին տեղադրում: Արսենի տարերքը ձկնորսությունն էր, մինչև հիմա ձկնորսության համար անհրաժեշտ իրերը մեր տանն են»: 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ը փոխեց մեր երկրի պատմության անիվը ու հազարավոր ընտանիքների կյանքի պատմությունը: Արսենինը՝ նույնպես: Պատերազմի սկսվելու լուրը ստանալով՝ Արսենը սեպտեմբերի 28-ին գնում է զինկոմիսարիատ՝ պահեստազորային եմ, կապավոր, անունս գրեք, որ մեկնեմ Արցախ: «Իր անմահանալուց հետո ինձ պատմեցին, որ զինկոմիսարիատում ասել է, թե 18 տարեկան մեր երեխեքը զոհվում են, պետք է գնալ ու իրենց կողքին լինել»:

Հաջորդ օրն Արսենը ծանուցագիր է ստանում: «Հույս ունեի, որ պատերազմը շուտ է ավարտվելու: Իրեն ասացի՝ իսկ կլինի՞ չգնաս: Այնպիսի հայացքով ինձ նայեց, որ լռեցի ու մեկ բառ այլևս իրեն չասացի: Բանկում ավագ գանձապահ էր աշխատում, երբ տեղեկացնում է, որ մարտադաշտ է մեկնում, բանկի կառավարիչն ասում է՝ Արսե՛ն, աշխատող չունենք, մի երկու օր սպասի, աշխատող գտնենք, նոր կգնաս: Աշխատանքից ազատման դիմում է գրում, տալիս կառավարչին՝ այնտեղ 18 տարեկան երեխեքը զոհվում են, իսկ դու ինձ ի՞նչ ես ասում»: Արսենը զոհվել է հոկտեմբերի 14-ին մարտական դիրքում: «Ջոկատներ են կազմել, բարձրացել դիրքեր, տղաներն իրեն ասել են՝ մեզ կապավոր պետք չէ, Արսենն արձագանքել է՝ գամ, մի բանով օգտակար կլինեմ: Զենքը գցել է ուսին և ուղևորվել Հադրութի «Թութակներ» տեղամաս: Առաջադրանք են կատարել, այդ դիրքում շատ են պահեստազորայիններից զոհված մեր տղաները»:

Էլմիրան ասում է՝ պատերազմի օրերին միշտ զրուցում էին: «Զրույցներից մեկի ժամանակ ասաց, որ տղաներն անձրևանոցներ չունեն: Սոցցանցի իմ էջում գրառում կատարեցի, մի երկու օր հետո տեղեկացրեց, որ իրենց բավականին շատ անձրևանոցներ են ուղարկել: Պատերազմի օրերին այդպես էր, ամեն մեկս մեր տեղում տղաների թիկունքն էր պահում, ավարտն այսպիսին չպետք է լիներ: Հոկտեմբերի 14-ին զրուցում էինք, ասաց, որ մի երկու օր կարող է կապի դուրս չգալ, չանհանգստանամ: «Երեխուն ուշադիր կլինես, սա կանես, այն կանես»: Շատ հետո վերլուծեցի մեր վերջին զրույցը: Նա կասկածներ ուներ, թե արդյոք կվերադառնա՞, կարծես ինձ հրաժեշտ էր տալիս: Գիտակցված մահվան գնաց»: Չորս ամիս Էլմիրան փնտրել է ամուսնուն:

«Վստահ էի, որ իրենից լուր եմ ստանալու, որ իր հետ չի կարող բան պատահել: Կարմիր խաչ, պաշտպանության նախարարություն, ԱԱԾ, զինկոմիսարիատ, ամեն հնարավոր վայրում եղել եմ, որ Արսենի մասին տեղեկություն ստանամ: Բայց որևէ մեկը տեղեկություն չուներ տղաներից: Կապավոր սպան կապի միջոց չի ունեցել, զրահաբաճկոն և այլ անհրաժեշտ պարագաներ չի ունեցել: Ոչ ոք իր տեղում չէր, դրա համար նման արդյունք ունեցանք: Ես դա իմ աչքով եմ տեսել, չէ՞ որ չորս ամիս փնտրում էի ամուսնուս, ցանկանում որևէ տեղեկություն ստանալ իրենից: Ամուսինս կցված է եղել Շուշիին, Հադրութում ի՞նչ գործ ուներ»: 2021 թ.-ին՝ զոհվելուց չորս ամիս անց, ԴՆԹ-ով հաստատվում է Արսենի ինքնությունը: «Ինձ թույլ չտվեցին իրեն տեսնել: Իր իրերից որևէ բան մեզ չհասավ, գոնե հեռախոսը, գուցե նկարներ լինեին, որոնք նաև ինչ-որ հարցերի պատասխաններ տային»:

Արսենն ու Էլմիրան մեկ տղա ունեն, Էլմիրան մի տեսակ ափսոսանքով է խոսում այդ մասին, ասում՝ տունը կարծես դատարկ լինի, երբ երկուսով են: «Դժվար է հատկապես տոնական օրերին: Ասում են՝ տղաներն իրենց կյանքն են տվել, բայց հավատացնում եմ՝ նրանց հարազատների կյանքն էլ է «գնացել»: Մեր կյանքը կիսատվել է: Ուրախանում ես ինչ-որ բանի համար, ինչ-որ տեղ գնում, ժպտում, բայց հենց տանդ դուռը բացում և ներս ես մտնում քո դառը իրականություն, հասկանում ես, որ այդ տասը րոպեի ուրախությունը քոնը չէր: Ուղղակի պահ էր, երբ կարծես ինքդ քեզ խաբեցիր, որ ամեն ինչ լավ է, որ շարունակում ես ապրել: Արսենից հետո երկու թևերս կարծես կտրված լինեն: Երբ զրուցում էինք, Արսենը հաճախ էր ասում՝ եթե դարպասը տվեցինք, գալու են Երևան ու մեր դռան դիմաց կանգնեն: Հիմա եմ հասկանում, թե որքան իրավացի էր Արսենը, բայց այն ժամանակ չէինք հասկանում, երևի տաք էինք: Բայց չենք էլ սառում: Երբ Եռաբլուր եմ գնում, այնքան եմ լալիս, կարծես առաջին անգամ գնացած լինեմ: Ծանրագույն օրերը հաղթահարելու ուժ ինձ որդիս է տալիս»:

Հ. Գ. - Արսեն Շահսուվարյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»
Ամենադիտված