Հայերեն


Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լավ, ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանն առնվազն վերջին 10-11 օրվա ընթացքում: Ինչո՞վ է զբաղված նրա «թիմը»՝ անվանյալ ՔՊ: Ինչո՞վ են, առհասարակ, այս օրերին զբաղված նրանք, որ միասին կոչվում են օրվա իշխանություն: Իսկ նրանք ակնհայտորեն զբաղված են հասարակության վրա վա՛խ ծախելով: Եթե կուզեք՝ սաղացնելով: Գլխավոր վախավաճառը կամ «գործող անձը», հարկավ, Նիկոլ Վովայի Փաշինյանն է: Թիմակիցներն էլ՝ կարգով-շարքով, ինչպես ասվում է:

Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման ժամանակ, կարելի է ասել, հիմնականում «վախ ծախեց»: Մինչ այդ էլ, հիշեցնենք, գնացել էր թշնամուն հանձնելու համար նախատեսած տարածաշրջան՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջան, որտեղ ընտրովի «հանդիպման բերված» տեղացիների հետ հանդիպեց: Չնայած հանդիպման մասնակիցների իշխանական «քասթինգին», կան բազմաթիվ վկայություններ, որ հանդիպումը առավել քան Փաշինյանի «սրտով» կամ ցանկացածի նման չի անցել:

Թեպետ, նկատենք, որ Նոյեմբերյանի, Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի «հավաքական» ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ոչ թե պարզապես «վախ էր ծախել», այլ ամենաուղիղ կերպով սպառնացել ու ահաբեկել էր պատերազմով, շանտաժ էր արել, որ եթե հենց հիմա չհամաձայնեն «տարածքները տալուն», ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի, Թուրքիան կհարձակվի: Այսինքն, Փաշինյանը երկիրը չի կառավարում, նա հասարակության վրա պատերազմի վախ է ծախում: Ըստ որում, այնպես է խոսում պատերազմի մասին, այն տոնայնությամբ, որ նրա արտաբերած «պատերազմ» բառն ընկալվում է որպես «ջախջախիչ պարտություն»:

Նա այնքան է սևեռվել պատերազմի վախ ծախելու վրա, որ երևի այդքան էլ լավ չի պատկերացնում որ դրա հախուհաշիվն էլ է իրենից պահանջվում կամ պահանջվելու, օրինակ՝ հարցով, թե 2020-ի նոյեմբերից այս կողմ՝ ավելի քան 3 տարի երեք ամիս, որպես ՀՀ իշխանություն, այդ ինչո՞վ են զբաղված եղել՝ բանակն ու պաշտպանունակությունն ամրապնդելու փոխարեն, որ հիմա եկել ու, կրկնօրինակելով թշնամուն, Հայաստանի հասարակությանն սպառնում են պատերազմով: Այդպես կարելի է երկար թվարկել, բայց հիմնականը տվյալ դեպքում ոչ թե այդ է, այլ մանիպուլյացիան հիմնական «գործիք» դարձրած «վախածախության» օբյեկտը: Այսինքն, նա գնացել էր տասնամյակներով սահման-առաջնագծի բերանին ապրող, տուն պահող, երեխա մեծացնող, սահման պահող, մի խոսքով՝ փաստացի ամեն օր պատերազմական վիճակում ապրող մարդկանց մոտ ու նրանց ահաբեկում է պատերազմով:

Գնացել ու անթաքույց ասում էր, որ պիտի այդ մարդկանց տնազրկի, գյուղազրկի, հայրենազրկի: Ու հիմնականն այն է, որ նա մանրամասն հաշվարկել է, թե ում ինչով «վախեցնի»: Ճիշտ է, այստեղ կա «մեդալի» մյուս կողմը. պետության սահմանը բանակին հավասար, դեռ բանակի ձևավորվելուց էլ առաջ պահած, պաշտպանած մարդկանց պատերազմով չես վախեցնի: Վախեցող լինեին, վաղուց հայրենի գյուղը լքած կլինեին: Բայց հասկանալի է, որ ցանկացած մարդ, այն էլ՝ նման պայմաններում, անհանգստություններ ունի, գիտի, ծանոթ է պատերազմին, տեսնում է պատերազմի վտանգը, տեսնում է, որ պետության անունից ու ղեկավարի դիրքից ներկայացողն իրենց պաշտպանություն խոստանալու փոխարեն թշնամու օրինակով պատերազմով է վախեցնում: Ու, թերևս, նաև հենց դրա վրա է Փաշինյանի՝ «վախ ծախելու» հաշվարկը:

Զուգահեռաբար, պետք է նշել, որ մինչ Փաշինյանը «վախավաճառությամբ» է զբաղված, հանրային ընկալման դաշտում դիտարկվում են բավականին հետաքրքրական երևույթներ, որոնց ևս արժե ուշադրություն դարձնել: Այս օրերին, ի լրումն տարբեր լրատվական հարթակներում հանդես եկող մեկնաբանների, քաղաքագետների, քաղաքական գործիչների, ուշադրություն գրավեցին տնտեսագետներ Դավիթ Անանյանի և Նաիրի Սարգսյանի հարցազրույցները: Հիշեցնենք, որ Դավիթ Անանյանը տնտեսագետ է, ֆինանսիստ, եղել է ֆինանսների փոխնախարար, ՊԵԿ նախագահ, իսկ հիմա «Դի-Էս-Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրենն է: Ինչ վերաբերում է Նաիրի Սարգսյանին, ապա նա լավ ծանոթ է մեր ընթերցողներին, Աուդիտորների պալատի նախագահն է, ճանաչված տնտեսագետ՝ լավագույններից մեկը մեր երկրում:

Ընդ որում, երկու դեպքում էլ գործ ունենք զուտ տնտեսական վերլուծությունների հետ: Ինչն ուշադրություն գրավեց երկու տնտեսագետների՝ մեկը մյուսից անկախ հարցազրույցներում: Երկուսն էլ անդրադարձան ընթացիկ իրավիճակին, երկրին ուղղակիորեն սպառնացող վտանգներին, ներառյալ՝ Փաշինյանի կողմից հասարակության վրա «վախ ծախելուն», մեկնաբանեցին առկա իրողությունները, նախանշեցին իրավիճակից ելնելու իրենց պատկերացումները: Հատկանշական է, որ երկուսի դեպքում էլ իրավիճակի գնահատականները գրեթե համահունչ էին: Բայց էլ ավելի հետաքրքրական էր, որ գրեթե համահունչ էին նաև ստեղծված վիճակից ելնելու վերաբերյալ մոտեցումները: Այն է՝ մոբիլիզանել երկրի, հասարակության, ամբողջ ազգի բոլոր ռեսուրսները, և, եթե պատերազմն անխուսափելի է, համախմբված դիմակայել արհավիրքին: Ինքնին հասկանալի է՝ առանց այս իշխանությունների, որ միայն պարտվելու և հանձնվելու սցենարներ է առաջարկում:

Մեկ այլ հանգամանք. իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հրապարակավ նախանշում է, թե այնպիսի անելանելի վիճակում ենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի շարունակական պահանջներին տեղի տալուց, այդ պահանջները կատարելով՝ թուրքական վիլայեթի վերածվելուց, սեփական հայրենիքն ու ազգային ինքնությունը հիմնովին ուրանալուց բացի, այլ տարբերակ չունենք: Մինչդեռ վերը նշված հարցազրույցներում մարդիկ ոչ թե «սիրուն բառի» համար, այլ միանգամայն կոնկրետ նշում են, որ կարելի է կամ պետք է այս կամ այն քայլն անել, նշում են տարբեր քայլեր, տվյալ դեպքում՝ էական չէ, թե հատկապես ինչ ռացիոնալ քայլեր (հրապարակված հարցազրույցներ են, տեսանյութեր են, յուրաքանչյուրը կարող է դիտել, ինքնուրույն հետևություններ անել): Կարևորը տվյալ դեպքում այն է, որ բանիմաց մարդիկ առաջարկում են գործել, այլ ոչ թե վախից կարկամած՝ տրվել իրադարձությունների ընթացքին: Պետք է «քաղաքական դաշտն» ավելի ակտիվ շարժվի ու պարզորոշ ցույց տա, որ այո, Փաշինյանը «վախ է ծախում», բայց մենք նրա այդ «ապրանքի» գնորդը չենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներԱղին բնակավայրի տարածքում վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր․ ԱՆ Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափովԱրամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցԹուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումըՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանԵվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի Սարգսյան
Ամենադիտված