Հայերեն


Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը շարունակում է, առանց հանգստյան օրերի, նորանոր «ցնցող» հայտարարություններ անել կամ գոնե «թարմացնել» արդեն արածները: Մասնավորապես, ամեն ինչի մասնագետ «աշխատելու» շարքում Նիկոլ Փաշինյանը որոշել է դրսևորվել որպես բուհական կրթության խոշոր կազմակերպիչ: Հասկանալի է՝ ի դժբախտություն կրթական համակարգի: Արդեն հայտնի է, որ Փաշինյանը մի «դարակազմիկ» մտահղացում, եթե չասվի՝ «իդեա-ֆիքս» ունի՝ «Ակադեմիական քաղաք» անվանմամբ: Այդ նախաձեռնությունն իր «հանճարեղությամբ» զիջում է, թերևս, միայն «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը դղրդյունով տապալվեց:

Բայց չշեղվենք «ԱՔ»-ից: Ո՞րն է Փաշինյանի այս նախաձեռնության հիմնական գաղափարը. բոլոր բուհերը, ակադեմիական բոլոր ինստիտուտները միավորել աշխարհագրորեն մեկ վայրում, դրա անունը դնել «Ակադեմիական քաղաք», իսկ հիշյալ բուհերի և գիտական հաստատությունների շենք-շինությունները հանձնել կառավարման ու դրանից «փող շինել»: Ավելին, հայտարարվում է, թե ուսանողներից և գիտնականներից «ազատագրված» շենք-շինությունների շահագործումից ստացված հասույթն էլ ուղղվելու է «Ակադեմիական քաղաքի» կառուցման, բարեկարգման, սպասարկման ծախսերը հոգալուն: Ասեք, որ հանճարեղ ծրագիր է: Այն, իհարկե, շատ է հիշեցնում Իլֆի ու Պետրովի նկարագրած «ՆյուՎասյուկին, ուստի զարմանալի չէ, որ հենց այդպես էլ գնահատվում է՝ «նյու-վասյուկիական» նախագիծ, այն է՝ դատարկ խոսակցություն, արկածախնդրական մի բան: Այնքան արկածախնդրական, որ շատ ու շատ հանգամանքներ նույնիսկ հաշվարկված չեն:

Բայց Փաշինյանն անխոնջ է: Եվ օրերս ևս մեկ անգամ մանրամասնեց «Ակադեմիական քաղաքի» իր մտասևեռումը: Նա, մասնավորապես հայտարարեց. «Մենք այսօր ՀՀ-ում չունենք ոչ մի բուհ, որ եվրոպական չափանիշներով հավաստագրվի և ստանա բուհական գործունեության լիցենզիա: Սա ֆունդամենտալ արձանագրում է: Այս առումով ակադեմիական քաղաքը մեզ համար չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է»: Ավելի «ֆունդամենտալ» տարօրինակություն (սա՝ մեղմ ասած) դժվար կլիներ մտածել: Բայց հարց է ծագում, որ եթե «իքս» բուհը Երևանի կենտրոնից տեղափոխվի մայրաքաղաքի ծայրամաս՝ ինչ-որ մի չոլ տեղ, ապա հենց միայն դրանով արդեն համապատասխանելո՞ւ է «եվրոպական չափանիշներով հավաստագրվելու» պահանջներին:

Ի՞նչ կապ ունի որևէ կրթօջախի բովանդակային հարգը այդ հաստատության գտնվելու վայրի հետ: Դրա ի՞նչն է «ռազմավարական»: Շարունակենք: Փաշինյանը ասում է. «Երկարաժամկետ առումով, Երևանի կենտրոնում որևէ բուհ չպետք է լինի, նաև Ակադեմիական քաղաքից դուրս որևէ բուհ չպետք է լինի»: Այստեղ ավելի շատ հարցեր են ծագում: Նախ՝ ի՞նչ ասել է՝ «բոլոր բուհերը», այդ թվում՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր: Այսինքն, ԵՊՀ-ն, Բժշկական, Ճարտարագիտական համալսարանները, Մանկավարժականը, առհասարակ բոլոր բուհերը Երևանի կենտրոնից արմատախիլ անելուց բացի, Փաշինյանը «բոմժ» է դարձնելու նաև Ամերիկյան համալսարա՞նը, Եվրոպական ու Ֆրանսիական համալսարաննե՞րը, Սլավոնական համալսարա՞նը, այո՞: Իսկ ի՞նչ իրավունքով: Մյուս կողմից՝ ո՞վ է ասել, թե միայն Երևանի կենտրոնում չպետք է բուհեր լինեն:

Օրինակ՝ ինչպիսի՜ խայտառակություն է, որ բուհեր կան Գյումրու կենտրոնում, Վանաձորում, Գավառում, Իջևանում: Եվ իսկապես, դա ի՞նչ մի թիթիզություն է՝ «Իջևանի համալսարան» կամ «Գավառի համալսարան» ունենալ: Բա ամո՞թ չի: Պետք է անհապաղ փակել, ու բոլոր այդ համալսարանները, զոռով էլ լինի, քարշ տալ «Ակադեմիական քաղաք»: Ծաղրը՝ ծաղր, բայց իսկական ծաղրուծանակը հենց այն է, ինչ առաջարկում է Փաշինյանը: Նա ուղղակիորեն ձեռք է առնում դասախոսներին էլ, գիտնականներին էլ, ուսանողներին էլ: Իրեն հասկանալի տարբերակով ասած՝ «ղժժում է» նրանց բոլորի վրա: Հաջորդը. ըստ «Ակադեմիական քաղաք» նախագծի, նպատակ է դրվում մի քանի հազար ուսանողի «հավաքել» բավականին նեղլիկ տարածքում:

Ինչո՞ւ: Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ Փաշինյանի իշխանությունը ցանկանում է այդպիսով «համակենտրոնացված ճամբարի» ռեժիմում պահել հասարակության առավել ակտիվ հատվածին՝ երիտասարդությանը, կոնկրետ՝ ուսանողությանը: Բայց մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ նման «համակենտրոնացումը» կտրուկ ավելացնի երիտասարդների շրջանում ընդհարումների, բախումների թիվն ու դրանց ծանր հետևանքները: Փաշինյանը նաև ասում է. «Եթե մենք բուհերը տեղափոխում ենք Ակադեմիական քաղաք, ապա հարց է առաջանում՝ այդ բուհերի շենքերը ինչ են լինելու: Մենք հիմա քննարկում ենք հետևյալ գաղափարը, որ այդ բոլոր բուհերի շենքերը համախմբվեն մի կազմակերպության մեջ և տրվեն կառավարման միջազգային հեղինակություն ունեցող ընկերության՝ որպես տարածքներ, և այնտեղից գեներացվող ողջ գումարը գնա Ակադեմիական քաղաքին և բուհական համակարգի ֆինանսավորմանը»:

Իսկ այդ ի՞նչ «միջազգային հեղինակություն ունեցող» ընկերություն է: Միգուցե միանգամից անունը տա՞ք: Ավելի վատ. իսկ կարո՞ղ է «հանկարծ» վաղը, մյուս օրը հետաքննող լրագրողները պարզեն, որ «միջազգային հեղինակություն ունեցող» այդ երևակայական ընկերությունն ադրբեջանական կամ թուրքական կապիտալի մասնակցությամբ մի բան է: Կարճ ասած՝ Փաշինյանի «Ակադեմիական քաղաքը» ի՞նչ կտա, դժվար է ասել: Փոխարենը միանգամայն վստահ ու գրեթե առանց սխալվելու կարելի է ասել, որ այդ «նախագիծը» Հայաստանում բուհական կրթական համակարգի ու ակադեմիական գիտության վերջը կտա:

Ու դժվար չէ ենթադրել, որ «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը հենց դա է: Իսկ դատարկված շենք-շինությունները... Գիտեք, սա հիշեցնում է 90-ականների խառնակ ժամանակներում Ռուսաստանում բավականին տարածված (մեզանում էլ է եղել, բայց ոչ այդքան շատ) այն խարդախությունը, երբ տարեց մարդկանց «ֆռռացնում» էին, թե՝ «խնամքի կենտրոն» են տանելու, իսկ նրանց բնակարանները գործնականում ձրի խլում էին ու թանկ վաճառում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան ԴումիկյանՀրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներԱղին բնակավայրի տարածքում վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր․ ԱՆ Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափով
Ամենադիտված