Հայերեն


Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն ընդունել է ՀՀ այցելելու հրավերը

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 14-ին խորհրդարանում հանդիպեց Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ` կառավարող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության գլխավոր քարտուղար, Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ստավրոս Կալաֆատիսի գլխավորությամբ:

Հայաստանի դեսպանը իր երախտագիտությունը հայտնեց հյուրընկալող կողմին նոր ձևավորված բարեկամության խմբի հետ հանդիպման համար։ Դեսպանն ընդգծեց բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և այդ համատեքստում անդրադարձավ խորհրդարանական դիվանագիտությանը որպես կարևոր հարթակ երկկողմ և բազմակողմ հարաբերություններում:

Ընդգծելով փոխադարձ այցերի և իրավիճակին տեղում ծանոթանալու կարևորությունը, դեսպան Մկրտչյանը վերահաստատեց հայկական կողմի հրավերը Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբին այցելել Հայաստան՝ պարոն Կալաֆատիսի գլխավորությամբ։

Ստավրոս Կալաֆատիսն իր հերթին ընդգծեց հայ-հունական բացառիկ և եղբայրական հարաբերությունների բարձր մակարդակը, որը ևս մեկ անգամ փաստում է, որ անհրաժեշտ է խթանել և է՛լ ավելի խորացնել այդ կապերը՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկեցության։

Հույն խորհդարանականը նաև հավելեց, որ հունական կողմը պատրաստ է ընդունելու և քննարկելու մտքեր, առաջարկներ, քայլեր, որոնք կծառայեն ընդհանուր նպատակներին։ Այս համատեքստում կարևորեց երկկողմ այցերի իրականացումը և սիրով ընդունեց հայկական կողմի՝ Հայաստան այցելելու հրավերը։

«Մենք խորապես հավատում ենք խորհրդարանական դիվանագիտության ներուժին»,- նշեց նա դեսպան Մկրտչյանի հետ հանդիպման ավարտին:

Դեսպան Մկրտչյանը բարեկամական խմբին ներկայացրեց նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված Հայաստանի քայլերը, այդ թվում և վստահելի գործընկերների հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Այս համատեքստում ընդգծվեց ԵՄ հետ հարաբերությունների օրակարգն առավել ընդգրկուն դարձնելու հրամայականը։

 

Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն ՄարուքյանԹոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի՛ ներկայացրեք․ «Մեր ձևով» շարժման անդամ Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ» Ազատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ» «Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը. «Փաստ» Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ» Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ» Մի՛ լվացվեք, մի՛ լողացեք, ջուր մի՛ խմեք, դա ի՞նչ «թիթիզություն» է. «Փաստ» Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ» «Չգրանցել ու չթողնել». վտանգավոր մտածողության քաղաքական անատոմիան. «Փաստ» Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ» Հայաստանը չի՛ վերադառնալու մութ, ցուրտ և անջուր տարիներ, որովհետև ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ իրականություն է դառնալու Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի երկրում մնալու ժամկետըՓաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի․ Նարեկ ԿարապետյանԲյուջեից 3.5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անի. Էդմոն ՄարուքյանՏոկիոյում իրականացվել է թռչող մեքենայի առաջին փորձնական թռիչքը «Բլեֆ են անում դրանք, Ծառուկյանը ճիշտ է ասում». քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղության մասինՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսվում է մարտի սկզբին. ԶելենսկիՊՍԺ-ի ֆուտբոլիստը կկանգնի դատարանի առաջ. նրան uպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում«Հեռախոսս զանգեց…». IDBank-ը զգուշացնում է «բանկից զանգ» սխեմայով զեղծարարությունների աճի մասինԳերմանիան ցանկանում է ավելի խորը և արդար տնտեսական համագործակցություն Չինաստանի հետ. Գերմանիայի կանցլերԲրազիլիայում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով առնվազն 30 մարդ է մահացելԹոմ Հենքսը կմարմնավորի Աբրահամ Լինքոլնին Մի քանի օր առաջ անդրադարձ էի կատարել այս պրիմիտիվ հարցին. Արամ ՎարդևանյանՄադոննան ցնցել է Ինստագրամը կորսետով. 67-ամյա փոփ աստղը ծաղրում է երկրպագուներին և ակնարկում նոր ալբոմի մասին Ընտրությունների պատմության մեջ առաջին՝ «Ուժեղ Հայաստան» չատ բոտըՈրքան կկազմի նվազագույն թոշակը, երբ իշխանության գա «Ուժեղ Հայաստանը». Հարց՝ Նարեկ ԿարապետյանինԱպարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտելՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՊրեմիերա. Էռնեստ Հովհաննիսյան և Անետ Աղաբեկյան-«Չեմ ուզում» «Թոշակները բարձրացրին, քանի որ իշխանությունը վտանգ զգաց». Նարեկ ԿարապետյանՏոտալ կոլապս է ջրի, էներգիայի, գազամատակարարման ոլորտում, վատ կառավարման հետևանք է․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրում ջուր կա, կառավարում չկա, ինչպե՞ս կարելի է 65% կորուստ ունենալ, ու մարդկանց ասել ջուր մի սպառեք․ Նարեկ Կարապետյան21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու․ բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն հրաշալի քարոզիչներ ունի․ երեք պատերազմ է բերել ու ասում է՝ աջակցեք մեզ. դա գերի վերցնելու դասական սինդրոմ է՝ Ստոկհոլմյան սինդրոմ. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂԻրանը միջnւկային զենքից հրաժարվելու խոստում չի տվել. Թրամփ Թուրքիայում F-16 է կործանվել «Համահայկական ճակատ» Շարժման անդամը բարձրաձայնում է
Ամենադիտված