Հայերեն


Սկանդալ է հասունանում ներիշխանական դաշտում

Քաղաքականություն

Armlur / Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ անորակ դիզվառելիքի պատճառով զինտեխնիկայի չաշխատելու մասին, նոր զարգացումներ են ստանում: Սկանդալային այս թեման դարձել է ներիշխանական լուրջ հակասությունների պատճառ: Իսկ իրավապահ մարմինները, որ պետք է ընթացք տային Կ. Կարապետյանի հայտարարություններին՝ հերքելով կամ հաստատելով պատերազմի օրերին դիզվառելիքի պատճառով զինտեխնիկայի չաշխատելու փաստը, որեւէ քայլ չեն անում այդ ուղղությամբ: Բայց ամեն ինչի մասին սկզբից: Եւ այսպես՝ ինչպես հիշում եք՝ մարտի 1-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետն ասել էր. «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, եւ մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»: Կարեն Կարապետյանը մարտի 13-ին Ավանում ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ կրկին անդրադարձել էր այդ թեմային՝ շեշտելով. «Այո՛, Հայաստանում նախկինում մուտք էր գործում անորակ, նույնիսկ ոչ թե դիզվառելիք, այլ վառելիք: Այն դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում տեխնիկան չէր աշխատեցնում»: Եւ միայն դրանից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը aysor.am կայքի հարցմանն ի պատասխան՝ պաշտոնապես հերքել էր ապրիլյան պատերազմի օրերին զինտեխնիկայի խափանումների մասին վարչապետի խոսքերը: «Բանակում անորակ վառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի խափանումների դեպքեր, ներառյալ 2016-ին, չեն արձանագրվել»,- ասված էր ՊՆ պաշտոնական գրության մեջ: Վարչապետի խոսքերն օրերս հերքել էին նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ասվել էր. «Զորամասերի հրամանատարների բանավոր եւ գրավոր հաշվետվություններում չի նշվել անորակ վառելիքի պատճառով տեխնիկայի՝ շարքից դուրս գալու մասին, ինչպես քառօրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ դրա ավարտից հետո»: Նման հայտարարություն Մ. Հարությունյանն արել էր նաեւ օրերս՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում: Թեման, սակայն, այսքանով չի ավարտվել: Կառավարության երեկվա նիստում Կարեն Կարապետյանը կրկին խոսել է անորակ վառելիքի մասին ու հայտարարել, թե կառավարության ուսումնասիրության արդյունքում բենզինի ու դիզվառելիքի որակի վերաբերյալ խնդիրներ են բացահայտվել, ավելին՝ դրանց վաճառքի գործում նաեւ չարաշահումներ են հայտնաբերվել: «Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաեւ գործնականում առկա որոշակի բացերով: Արդյունքում էական վնաս պատճառվում է սպառողներին ու շուկային»,- ասել է Կարապետյանը: Ուշադրություն դարձրեք՝ Կարեն Կարապետյանը բանակին մատակարարված անորակ վառելիքի մասին ԱԺ-ում արած հայտարարությունը կրկնել էր ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ այն դեպքում, երբ ՀՀԿ ցուցակը գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը (էլ չենք ասում այն մասին, որ այս ընտրություններին ՀՀԿ-ն հանդես է գալիս «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով): Իսկ Վիգեն Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունն էլ պաշտոնական գրությամբ միանշանակ հերքել է վարչապետի հայտարարությունները: Դրանից հետո վարչապետն այս հարցին կրկին անդրադառնում է ավելի բարձր ամբիոնից՝ կառավարության նիստում, որին ներկա էր նաեւ պաշտպանության նախարարը: Համաձայնեք, իրադարձությունների նման զարգացումն ամենեւին էլ պատահական չէ, եւ լուրջ ենթադրությունների տեղիք է տալիս: Առավել եւս, երբ խոսք է գնում պետության համար կարեւորագույն թեմայի՝ երկրի պաշտպանունակության եւ անվտանգության մասին, ու այդ առումով Սահմանադրությամբ պետության երրորդ դեմքը հաղորդում է ներկայացնում լրջագույն հանցագործության մասին՝ հնչեցնելով կոնկրետ փաստեր ու մեղադրանքներ: Հիշեցնենք, թե սովորաբար ովքեր են պատասխանատու զինված ուժերում տեղի ունեցողի համար: ԶՈՒ գլխավոր-գերագույն հրամանատարը Սերժ Սարգսյանն է, որն այս ոլորտի համար նաեւ քաղաքական պատասխանատվություն է կրում: 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ պաշտպանության նախարարն էր Սեյրան Օհանյանը (ի դեպ, Օհանյանը հերքել էր վարչապետի հայտարարությունը՝ ասելով. «Որակի հետ կապված խնդիրներ չեն եղել ապրիլյան պատերազմի ժամանակ: Մենք այդպիսի տեղեկություններ չունենք»): Այդ ընթացքում ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Յուրի Խաչատուրովն էր, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանն էլ ԳՇ պետի տեղակալն էր: Այդ օրերին Ալիկ Միրզաբեկյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետն էր. ի դեպ, ապրիլյան պատերազմից հետո նա ազատվեց աշխատանքից: Եւ, վերջապես, բանակին հիմնական վառելիք մատակարարողը Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխներից Բարսեղ Բեգլարյանն է՝ իր «Ֆլեշ» ընկերությամբ: Էլ չենք ասում ԼՂՀ ՊԲ հրամանատարի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասին: Սովորաբար նման իրավիճակներում վարչապետի հայտարարություններին պետք է հետեւեին իրավապահ մարմինների՝ ՀՀ գլխավոր դատախազության, որի կազմում է նաեւ զինվորական դատախազությունը, ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի համապատասխան գործողությունները: Ու եթե իրավապահները պարզեին, որ վարչապետի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում, ապա Կ. Կարապետյանը պետք է առնվազն ներողություն խնդրեր (չնայած, հազիվ թե վարչապետը նման լուրջ թեմայի վերաբերյալ ստեր, այն էլ մի քանի անգամ): Եթե վարչապետի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա պետք է քրեական գործ հարուցվեր, ու մեղավորները ենթարկվեին պատասխանատվության: Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտի 2-ին հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով հայտնել, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկում վարչապետի հայտարարության հետ կապված: Սակայն մինչեւ հիմա պատասխան չի ստացվել, չնայած՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը հարցումներին պատասխանելու համար հնգօրյա ժամկետ է նախատեսում: Սա նշանակում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարզապես տեղում չէ:

 

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված