Հայերեն


«Ինչու են բժիշկները ծեծվում, սպանվում ու չեն խրատվում». բաց նամակ Սամվել Ալեքսանյանին

Հասարակություն

ՀԱՅԵԼԻ

Բաց նամակ Սամվել Ալեքսանյանին
/Աստղիկ ԲԿ-ում տեղի ունեցածի մասին/

Պարոն Ալեքսանյան, շատ հասկանալի պատճառով մեկ շաբաթ ուշացած նամակ է:
Ձեր հիվանդանոցի հետ գործ ունենալուց հետո հասկացա, թե ինչու վիճակագրությամբ ամենից շատ բռնության են ենթարկվում բժիշկները:
Ո~վ էր տեսել 42 շաբաթական հղիին 2 օր տանջեն, հաջորդ օրը հիվանդանոցից դուրս հանեն, մի ողջ օր ձգեն, հեռախոսով համոզելով, թե հերոսական աղջիկ ես, դիմացի, հետո միայն ուշագնաց, վերջին վայրկյաններին հասցնեն հիվանադանոց ու առանց որևէ նախապատրաստության կեսարյան հատում անեն:
Ի~նչ անուն տաս բժշկին, որը պատճառաբանելով, թե գինեկոլոգը հոգնած է ողջ գիշերվա ընթացքում, թող հանգստանա, քայլելու և մտածելու անընդունակ ծննդկանին դնում է մեքենայի մեջ և ամուսնուն համոզում տանել տուն` միջին հեռավորության գյուղ` սպասելու: Պատճառաբանությամբ, որ քնի- հանգստանա, ուժ հավաքի: Կա աշխարհում մեկը,որն այդ վիճակում կքնի: Ազնիվ կլիներ, որ ուղարկեր ուրիշ հիվանդանոց: Բայց ոչ, լավ բիզնեսմենի հիվանդանոցում հաճախորդ չեն կորցնում: Ակամա համեմատություն է ծնվում աշխարհի հետ, որտեղ հերթագրվում են` տիեզերք զբոսաշրջիկ մեկնելու համար, իսկ մեր աղջիկները անգրագետ ու սադիստ բժիշկների շնորհիվ երեխա են ունենում այնպիսի անմարդկային տառապանքով, ինչպես մեր նախատատերը` խոտհնձի ճանապարհին
Իհարկե, Սամվել Ալեքսանյանը Հիպոկրատին երդում չի տվել, և իբրև գործարար առաջնորդվում է քիչ բժիշկով առավելագույն շահույթ ստանալու տրամաբանությամբ: Սակայն եթե օղին, շաքարավազը, ալյուրը կամ թռչնամիսը կարող են վնասել գրպանին և առողջությանը, այս դեպքում կարող է կյանք արժենալ: Մի խնայեեք մարդկանց կյանքի գնով: Մեկ վիրաբույժը, թեկուզ ամենալավը կոնվեյեր/ հարահոս/ չէ, բժիշկը մարդ է, որը կարող է հոգնել, ձեռքը դողալ և այլն: Միայն բժիշկների սակավությամբ և ձեռքից հաճախորդ բաց չթողնելու հայի սովորությամբ է բացատրվում այն, ինչ կատարվեց:
Փաստորեն հիվանադանոցը ոչ միայն եվրոլաբիրինթոս հիշեցնող երկնաքերն է, ամենուր հնչող գովադը, անգլերեն exit գրությունները, այլև առաջարկին բավարարող լավագույն բժիշկները
Բարեբախտաբար, լավ վիրաբույժի շնորհիվ ամեն ինչ լավ վերջաբան ունեցավ:
Ես մայր եմ, սա պատահեց իմ աղջկա ու մեր մեծ ընտանիքի հետ, և չէի կարող լռել:
Իբրև լրագրող, թեկուզև պասսիվ, չէի կարող չնախազգուշացնել Ձեզ` պարոն Ալեքսանյան, և մյուս հայերին:
Գայանե Մկրտչյան

Հ.Գ. Տխուր նոտայով չավարտենք: Պարզվում, օրը 10 հազար պալատին վճարելուց հետո հիվանադապահը պիտի առձեռն վճարի ևս 5 հազար դրամ, գիշերը չոր աթոռին արթուն լուսացնելու համար: Գումարը հավաքողների բացատրությամբ այսպես է տարիներով, և այդ թանկարժեք աթոռները 12-ը չեն, այլ` հարյուրավոր: Հանրապետության բոլոր ոլորտները շտկելու արշավին լծված Կարեն Կարապետյանի ուշադրությունն ենք հրավիրում նաև այս պուճուր ստվերի, շորթումի և աբսուրդի վրա:

Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակում
Ամենադիտված