Հայերեն


«Սպասում եմ հրաշքի, այդ սպասումն է ապրեցնում, թե չէ մարդը կարող է խելագարվել». Մեսրոպ Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարանդայում․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելացի, ընկերասեր, համբերատար ու աշխույժ երեխա էր Մեսրոպս: Երբ մեծացավ, ավելի ծանրակշիռ դարձավ, ավելի խորն էր դատում, հարցերին այլ տեսանկյունից մոտենում: Շատ նպատակներ ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Օվսաննան՝ Մեսրոպի մայրիկը:

Մեսրոպը ծնվել է Սյունյաց աշխարհում՝ Շինուհայր համայնքում: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Դպրոցից հետո ուսումը շարունակել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի լրագրության բաժնում՝ որպես մարզական մեկնաբան։ Տիկին Օվսաննան նշում է՝ որդին շատ էր սիրում ֆուտբոլը: «Մեզ մոտ ֆուտբոլի հաճախելու հնարավորություն չկար, չկարողացանք իրեն սպորտի տանել, և արդյունքում Մեսրոպը որոշեց, որ պետք է սպորտային մեկնաբան դառնա: Ընդունվեց, սովորեց, մոտ մեկ տարի աշխատեց լրագրության գծով, ոչ միայն որպես սպորտային մեկնաբան: Մանկությունից իր համար ֆուտբոլը մի ուրիշ աշխարհ էր»: Մեսրոպը ծառայել է Հայկական զինված ուժերում: Ծառայության առաջին ամիսներն անցել են Արտաշատի ուսումնական զորամասում, այնուհետև ծառայությունը շարունակել է Տավուշի մարզի Իջևանի թիվ N զորամասում՝ որպես կապավոր: Ծառայության ընթացքում ստացել է կրտսեր սերժանտի կոչում, արժանացել պատվոգրերի:

«Քառօրյա պատերազմի ժամանակ չնայած Արցախ չի մեկնել, բայց դիրքային ծառայություն է իրականացրել»: 44-օրյա պատերազմի ժամանակ Մեսրոպը կամավոր է մեկնել մարտի դաշտ: Մայրիկի խոսքով, պատերազմի սկսվելուց դեռ շաբաթներ առաջ ասում էր՝ պատերազմ է լինելու: «Անընդհատ լրատվության մեջ էր, աշխատում էր, գուցե տեղեկատվությունն էր վերլուծում և կանխատեսում պատերազմը: Սեպտեմբերի 27-ից մեկ շաբաթ առաջ էլ ասաց, որ կռիվ է լինելու: Զարմացանք՝ ո՞նց թե կռիվ է լինելու, արձագանքեց՝ կտեսնեք: Եվ, իրոք, պատերազմը սկսվեց: Անընդհատ ասում էր՝ գնամ զինկոմիսարիատ: Ես թույլ չէի տալիս, բայց ինքը պատճառաբանում էր, թե ուղղակի գրանցվելու է, մեկ է, հիմա իրեն չեն տանելու: Հետո մեզանից գաղտնի գնացել և կամավորագրվել էր, որ մեկներ Արցախ: Շատ հետո ենք արդեն իմացել այդ մասին»: Հոկտեմբերի 5-ին Մեսրոպը ճանապարհ է ընկնում Արցախ:

«Այնքան էր գնացել զինկոմիսարիատ, որ իրեն զանգեցին, կանչեցին: Գորիսի գրանցում ուներ, այնտեղից իրեն պետք է կանչեին ու զորակոչեին, բայց այնքան շատ էր գնացել Շենգավիթի զինկոմիսարիատ, էլ ասելու չէ: Վերջերս իմացանք, որ իրեն անընդհատ հետ են ուղարկել՝ տղա՛ ջան, գնա՛, պետք լինես, կկանչենք: Բայց չէ, այնքան գնաց ու եկավ, մինչև զանգեցին իրեն: Ես գիտեի, որ իմ տղան հայրենասեր էր, բայց որ այդ կարգի, երևի ինձ համար էլ էր բացահայտում: Հոկտեմբերի 5-ի առավոտյան, զանգը ստանալով, ուղևորվեց Արցախ: Այդ ժամանակ չգիտեինք, թե որտեղ էր, հետո իմացանք, որ Վարանդա են տարել իրեն»: Ութ օր Մեսրոպը պայքարել է թշնամու դեմ: «Մինչև հոկտեմբերի 13-ը իր հետ կապի մեջ ենք եղել, բայց այդ ընթացքում մի երկու օր չի զանգել: Զրույցները հիմնականում նրա մասին էին, որ լավ է, ամեն ինչ լավ է, երբեմն էլ հարցնում էր՝ այդտեղ ի՞նչ են ասում, ի՞նչ է լինելու, հրադադար լինելո՞ւ է: Երկար չէր խոսում՝ ընկերներս կանչում են: Բայց փեսայիս, մյուսների հետ կիսվում էր, ինչպես գիտեք, տղաները մայրիկներին ամեն բան չեն ասել»:

Վերջին անգամ ընտանիքը Մեսրոպի հետ խոսել է հոկտեմբերի 13-ի առավոտյան ութն անց կես: «Բայց որպես իր զոհվելու օր նշված է հոկտեմբերի 14-ը: Վերջին զանգից հետո իրենից այլևս որևէ տեղեկություն չենք ունեցել»: Մեսրոպը բեկորային վնասվածք է ստանում և անմահանում: Նրա «տունդարձի» ճանապարհը երկար է տևում: Մինչ այդ օրեր, շաբաթներ ու ամիսներ տևող փնտրտուք, անհայտություն: 2021 թ.-ի հունվարի 4-ին ԴՆԹ-ն հաստատում է Մեսրոպի ինքնությունը: «Մինչ այդ մենք որևէ տեղեկություն չենք ունեցել իրենից: Մեզ անգամ ասում էին, որ տղաները բունկերում են, շուտով դուրս կգան: Բայց պատերազմը վերջացավ, մենք էլի նորություն չունեինք իրենից: Հետո արդեն անալիզներ հանձնեցինք, և 2021 թ.-ի հունվարի 4-ին մեզ հայտնեցին, որ համընկնում կա»: Մեսրոպը երկու քրոջ կրտսեր եղբայրն է: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ յուրովի է տանում իր ցավը, բայց ապրում են, որ ապրեցնեն Մեսրոպի անունը:

«Մարդիկ պետք է ճանաչեն մեր տղաներին: Հենց դա է նաև ինձ ուժ տալիս: Սկզբում չէի ուզում ապրել, բայց հետո սկսեցի այդ հույսով ապրել, որ Մեսրոպի մասին խոսեմ, պատմեմ: Ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել մտքի հետ, որ ինքը չկա: Չեմ տեսել իրեն ու երևի մինչև վերջ էլ իրեն կսպասեմ: Երազներին հաճախ է գալիս: Իմ երազներում ես իր դեմքը համարյա չեմ տեսնում, խոսում եմ իր հետ, բայց վերջում ուրիշի դեմք եմ տեսնում: Բայց այլոց երազներին գալիս է ու ասում, որ մահացած չէ: Անգամ իր ընկերոջ երազում է եկել՝ ես մահացած չեմ, ես Եռաբլուրում չեմ, ինչո՞ւ եք գնում Եռաբլուր:

Երազներում միշտ այդ խոսքն է ասում, գուցե ինձ է հուսադրում ուրիշների միջոցով, չգիտեմ: Ես սպասում եմ հրաշքի, այդ սպասումն է ապրեցնում, թե չէ մարդը կարող է խելագարվել: Սուտ է, որ ասում են, թե ժամանակը բուժում է վերքերը, որքան շատ ժամանակ է անցնում, այնքան ցավն ավելի է խորանում: Սկզբում մի տեսակ չես հասկանում, թե ինչ է կատարվում, բոլորը կողքիդ են: Բայց հետո մնում ես քո մտքերի հետ, մենակ, ամեն ինչ սկսում է ազդել վրադ: Ամենասկզբում սպասումն այլ տեսք ուներ, ասում էինք՝ սուտ է, չի զոհվել, իր մասին տեղեկություն չունեինք, իսկ հիմա սպասումն այլ տեսք ունի»:

Հ. Գ. - Մեսրոպ Հարությունյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան
Ամենադիտված