Հայերեն


Ղարաբաղի իշխանությունները դեռևս չեն արձագանքել այս տարօրինակ իրողությանը

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում հատուկ անդրադարձ ունեն արցախյան հիմնախնդրին և նրա կարգավորմանը։ Մի ուժը նշում է փոխզիջումային տարբերակով հիմնախնդրի լուծում, մյուսը` մեկ այլ բան և այլն։ Այս բոլոր ծրագրային դրույթները, սակայն, այդպես էլ չեն պատասխանում մի հարցի՝ թե արդյոք մեր քաղաքական ուժերն իրենց ծրագրերում արցախյան հիմնահարցի լուծումներն առաջարկելուց առաջ այդ հարցը համաձայնեցրել են Արցախի Հանրապետության ղեկավարության հետ։
Վերջիվերջո ակնհայտ փաստ է, որ Արցախը, թեկուզ և միջազգային ճանաչում չստացած, սակայն գործով անկախ պետականություն է, ունի պետական կառավարման բոլոր ճյուղերն ու ենթակառուցվածքները՝ նախագահ, Ազգային ժողով, կառավարություն, Սահմանադրություն։ Արդյոք հայաստանյան այս կամ այն քաղաքական ուժը իրավասո՞ւ է որոշումներ կայացնել փաստացի գոյություն ունեցող պետականության փոխարեն։ Կարծես թե այս հարցի պատասխանը միանշանակ է՝ որևէ պետություն, առավել ևս առանձին քաղաքական ուժ, իրավունք չունի որոշել որևէ հարց Արցախի փոխարեն։
Սակայն այս փաստը մեր որոշ քաղաքական ուժեր հեշտորեն շրջանցում են, ավելին, հենց արցախյան հիմնահարցի վրա փորձում տարատեսակ քաղաքական դիվիդենտներ շահել, ինչը մեղմ ասած, տարօրինակ է։ Հետաքրքիր է նաև այն, որ Արցախի իշխանությունները դեռևս չեն արձագանքել այս իրողությանը, ինչը նշանակում է, որ կամ առաջիկայում նման արձագանք կլինի, կամ էլ պարզապես Արցախի իշխանությունները հարկ չեն համարում անդրադառնալ այս թեմային, քանի որ այն, մեղմ ասած, սնանկ է, քանի որ վերջնական հաշվով, ինչ էլ առաջարկի այս կամ այն քաղաքական ուժը, վերջնական որոշողը Արցախի բնակչությունն է։ Սակայն մյուս կողմից, այ ս լռությունը հարթակ է դառնում, որտեղ հիմնախնդիրը շահարկվում է, ինչը պարզապես անթույլատրելի է։
Ի դեպ, այստեղ պետք է շեշտել, որ ասվածը չի վերաբերում այն ուժերին, որոնք իրենց ծրագրերում պարզապես նշում են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի Արցախի ազգաբնակչության ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Թերևս այս կետից ավել որևէ կուսակցություն որևէ այլ տարբերակ, կարծես թե, չպետք է առաջարկեր, քանի որ Հայաստանը ընդամենը կարող է երաշխավորել այս իրավունքի իրականացումը և ոչինչ ավելի։ Թեևս հենց այս տեսանկյունից պետք է շեշտել, որ հայաստանյան մի շարք քաղաքական ուժերի կողմից առաջարկվող տարատեսակ լուծումներն ըստ էության բուտաֆորիա են, որևէ կապ չունեն իրականության հետ, և որևէ կերպ չեն կարող ռեալ գործոն դառնալ։ Հենց այս փաստն է նաև, որ պետք է գիտակցի հայաստանյան հասարակությունը՝ արցախյան կարգավորման շուրջ ծավալվող զարգացումներին հետևելիս։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված