Հայերեն


Գազի սակագինը կնվազի՞

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս, ընտրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ այս պահին Հայաստանում գազի սակագինը նվազեցնելու ռեսուրսներ դեռ չկան, իսկ ով որ կարող է նվազեցնել, թող ասի, թե ինչպես է մտադիր դա իրականացնել։
Նման հայտարարությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում ոլորտի փորձագետների մոտ, քանի որ գազի սակագնի իջեցման բազում չօգտագործված կամ «անտեսված» եղանակներ կան: Այսօր դրանցից միայն երկուսին կփորձենք անդրադառնալ:
Էներգետիկ–փորձագետ Էմիլ Սահակյանը, ով նաև գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ է եղել, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ առաջինը հարկավոր է գազի փոխադրման մայրուղային ցանցերի համակարգում գրանցվող «կորուստների» պատմությունը վերանայել:
«Պաշտոնական ցուցանիշների համաձայն` այն կոչվում է գազատարների տեխնոլոգիական անխուսափելի կորուստներ, որը տարեկան կազմում է մոտ 100 մլն խորանարդ մետր: Եվ ՀՀ կառավարության 2007 թ.–ին հաստատված մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոնակարգի համաձայն, կարող են որոշակի տեխնոլոգիական գործողությունների հետևանք լինել: Սակայն տերմինաբանության մեջ օգտագործվող «անխուսափելի» բառը մի կողմից` զարմանք է առաջացնում, իսկ մյուս կողմից այնպիսի պատրանքային իրավիճակ է առաջացնում, թե այդ կորուստների դեմ որևէ կերպ պայքարել հնարավոր չէ»,– ասաց Է. Սահակյանը:
Ի դեպ, գազի ընդհանուր համակարգը կազմված է երկու տարբեր՝ տեղափոխման և բաշխման համակարգերից: Գազի տեղափոխմամբ զբաղվում է «Արմտրանսգազ» կազմակերպությունը, որտեղ էլ գազի տեղափոխման ժամանակ գրանցվում են այսպես ասած՝ «գազի կորուստները»: Իսկ հետագայում արդեն պաշտոնական փաստաթղթերում այն ամրագրվում է որպես՝ «տեխնոլոգիական անխուսափելի կորուստ»:
«Նման բան իրականում գոյություն չունի և տեղափոխման ցանցերում կորուստներ չեն կարող լինել: Այն մտածածին, օդից վերցված և հորինված բառ է, որն օգտագործվում է «Գազպրոմ Արմենիայի» հաշվետվություններում գազաբաշխիչ ցանցում աշխատող անձնակազմին պաշտպանելու և մյուս կողմից էլ տպավորություն ստեղծելու համար, թե այդ կորուստները, իբրև թե, անխուսափելի են և դրա դեմ պայքարելը փաստացի անիմաստ է»,– ասաց Է. Սահակյանը:
Փորձագետը համոզված է, որ գազի ոլորտի պատասխանատուները շահարկելով հասարակության անտեղյակությունն այս հարցի մասին, արդեն երկար տարիներ է, ինչ այդ կորուստները մտցրել են գազի տարեկան հաշվետվություններում, սակայն իրականում գազի բարձր ճնշման տեղափոխման ցանցը պետք է ամբողջությամբ հերմետիկ լինի և տեսականորեն պետք է որևէ կորուստ չլինի: Իսկ այս դեպքում նման կորուստների ներառումը ընդհանուր հաշվեկշռի մեջ բերում է նրան, որ գազի սակագինը արհեստականորեն ուռճացվում է:
Մեկ ուշագրավ համեմատություն ևս: Եթե Հայաստանում գազի տեղափոխման խողովակաշարի երկարությունը նույնիսկ մոտ 1000 կիլոմետր լինի, ապա Ռուսաստանում այն տասնյակ հազարավոր կլիոմետրերի է հասնում, իսկ տեղափոխվող գազի ճնշումն էլ երկու անգամ ավելի մեծ է: Եվ եթե Ռուսաստանում նույնպես Հայաստանի նման կորուստները 3–4% կազմեին, ապա այդ երկրում ֆինանսական լուրջ կորուստներ կարձանագրվեին:
Փորձագետը «հուշում է», որ Հայաստանի գազային տնտեսության գազաբաշխման ցանցում տեխնոլոգիական կորուստների վերանայման խիստ պահանջ է հասունացել, քանի որ հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի այդ օդից ծնված կորուստները նվազագույնը 90%–ով կրճատվեն:
«Այդ կորուստները անհիմն են և եթե հաշվի առնենք գազի գնման սակագինը, ապա կրճատելով կորուստները, համակարգի փոփոխական ծախսերը տարեկան կտրվածքով կկրճատվի առնվազն 150 միլիոն դոլարով: Դրա հետևանքով սպառողներին մատակարարվող գազի մեկ խորանարդի սակագինը համապատասխանաբար հնարավոր կլինի նվազեցնել նվազագույնը 5 դրամով»,– ասաց Է. Սահակյանը:
Մյուս հարցը, որը կրկին անհապաղ վերանայման կարիք ունի, գազի սակագնի հաշվարկման մեթոդաբանությունն է: Այն ամրագրված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թ.–ի որոշմամբ: Համաձայն այդ որոշման, գազի համակարգում փոխադրման, բաշխման և կարգավորման սակագները հաշվարկվում են կրկին հաշվի առնելով համապատասխան ցանցերի «կորուստները»: Այսինքն, որքան այդ կորուստների չափն ավելանում է, համապատասխանաբար ավելանում են նաև գազի բաշխման, տեղափոխման և կարգավորման ծախսերը:
«Այսինքն` գազի կորուստների ավելացումը ֆինանսապես ձեռնտու է գազամատակարարմամբ զբաղվող ընկերությանը: Եվ այդ պայմաններում ծիծաղելի է սպասել, որ գազի համակարգի աշխատակիցները համակարգի կորուստները նվազեցնելու ուղղությամբ որևէ ջանք գործադրելու ցանկություն կունենան, քանի որ դրանք անմիջականորեն կապված են համակարգի աշխատողների աշխատավարձերի չափերի հետ: Եվ այդ է պատճառը, որ նրանք ամենևին էլ շահագրգռված չեն այդ համակարգի «կորուստները» վերացնելու հարցում»,– ասաց Է. Սահակյանը:
Փորձագետը համոզված է նաև, որ անհրաժեշտ է անհապաղ վերանայել նաև այդ կորստաբեր մեթոդաբանությունը և այնտեղ նոր դրույթ ավելացնել, որ գազի համակարգի աշխատակիցների կողմից կորուստները չվերացնելու դեպքում նրանց համապատասխան ֆինանսական պատասխանատվության ենթարկեն: Այս երկու կետի վերանայման դեպքում Է. Սահակյանը վստահ է, որ հնարավոր կլինի սպառողներին մատակարարվող գազի սակագինը առնվազն 10 դրամով նվազեցնել:


Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

ԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ Ակոպյան
Ամենադիտված